Սկզբում աստվածը ստեղծեց տղամարդուն: Հետո ստեղծեց կնոջը: Հետո աստված խղճաց տղամարդուն ու տվեց նրան ծխախոտ:
Մարկ Տվեն
Ես ինձ իրավունք եմ վերապահում երբեք չծխել մեկ ծխախոտից ավելին միառժամանակ:
Մարկ տվեն
Ես ինձ իրավունք եմ վերապահում երբեք չծխել քնած ժամանակ և երբեք չխուսափել ծխելուց, երբ քնած չեմ:
Մարկ Տվեն
Ծխելը թողնելուց հեշտ բան չկա, ես արդեն երեսուն անգամ թողել եմ:
Մարկ Տվեն
Ես շատ տղամարդկանց եմ տեսել, որոնք իրենց ոսկին վերածել են ծխի, բայց դուք առաջինն եք, ով ծուխը վերածեց ոսկու:
Էլիզաբետ առաջին - ՈՒոլտեր Ռալիին, ով բերել է ծխախոտը Ամերիկայից Անգլիա
Ծխելը թույլ է տալիս հավատալ, որ դու ինչ-որ բան ես անում , երբ ոչինչ չես անում:
Ռալֆ Էմերսոն
Ես ծխում եմ տասնհինգից քսան սիգար օրը: Իմ տարիքում պետք է քեզ սահմանափակես:
Ջորջ Բերնս
Համբերատարություն կարելի է սովորել ծխողներից: Դեռ ոչ մի ծխող չի բողոքել, որ չծխողները չեն ծխում:
Սանդրո Պերտինի
Ծխախոտը հնարավորություն է տալիս խելացի մարդուն մտածել, իսկ հիմարին՝ պահել ինչ-որ բան բերանում:
«Տռիշմենի պարադոքսը»
Եթե դուք կարծում եք, որ նիկոտինը ազդեցություն չի թողնում կնոջ ձայնի վրա, փորձեք թափ տալ մոխիրը գորգին:
Ժան Ռիշար
Սկսում ես ծխել, որպեսզի ապացուցես, որ դու տղամարդ ես: Հետո փորձում ես թողնել ծխելը, որպեսզի ապասուցես, որ դու տղամարդ ես:
Ժորժ Սիմենոն![]()
Հիմա այնքան են գրում ծխելու վնասակար լինելուց, որ ես վերջնականապես որոշել եմ թարգել կարդալը:
Ջոզեֆ Կատտեն
Էջանիշներ