Տղամարդու էությունը Սերն է ` Գերիմաստության կերպարանքով,
Կնոջ էությունը Գերիմաստությունը` Սիրո կերպարանքով:
Տղամարդը Սեր է Իմաստության,
Կինը ` Իմաստություն Սիրո մեջ:
Էլիֆաս Լևի
Տղամարդու էությունը Սերն է ` Գերիմաստության կերպարանքով,
Կնոջ էությունը Գերիմաստությունը` Սիրո կերպարանքով:
Տղամարդը Սեր է Իմաստության,
Կինը ` Իմաստություն Սիրո մեջ:
Էլիֆաս Լևի
Վերջին խմբագրող՝ NetX: 07.07.2006, 00:21:
ՍԵՎԱԿՅԱՆ ՄՏՔԵՐ
Շատ անգամ նույնիսկ ատելությունը
Շուռ տված սիրո պատկեր է կրում:
Սեղմե~մ մի կոճակ`
Եվ մարդկանց հոգում
Ծաղիկների պես լույսերը ծաղկեն…
Երազել է տալիս մութը,
Իսկ երազել մենք չենք ուզում:
Ասեմսակայն . նրա համր,որ իմն ես դու,
Ինքս եմ տալիս ինձ երանի:
Նորից չեն սիրում,
Սիրում են կրկին:
Կանանց աչքերում,
Տեսե~ք,
Փլվել է ինքը երկինքը
Ու ծիծաղում է…
Ես սիրում եմ քեզ
Ու քեզ հետ նաև…անհնարինը`
Այ°ն գոհությունը,
Ում չի հանդուրժում մեր գոյությունը:
Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց….
Դու օտար չես ,չէ:
Բայց իմն էլ չես,հա…
Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են:
Եվ կախարդիչ ես,ինչպես բոլորը,
Որոնց չեն տիրել:
dionisos-88 (29.10.2010), Gayl (04.07.2010)
Կյանքում մի պնդիր այնպիս խոսքեր,որ հետագայում ուղղակի շրխկալու են դեմքիդ,դրանք քո կողմից արդեն չընդունելու համար:
Հեղինե
Ցանկացած հիմար երեխա կարող է ոչնչացնել զատկին,
Բայց աշխարհի բոլոր Պրոֆեսոերները չեն կարոխ վերականգնել՝ ոչնչացրածը.....!(Արթուր Շոպենհաուեր)
Կներեք անհաջող թարգմանության համար
Գաբրիել Գարսիա Մարկես
Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին: Նրանք, ովքեր արժանի են, չեն ստիպի, որ արտասվես:
Եթե մեկը քեզ չի սիրում այնքան, ինչքան դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում իր ողջ էությամբ:
Իսկական ընկերը նա է, ով բռնում է քո ձեռքը և դիպչում սրտիդ:
Երբեք մի՛ դադարիր ժպտալուց, նույնիսկ երբ տխուր ես. ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
Դու կարող ես պարզապես մարդ լինել այս աշխարհում, բայց ինչ-որ մեկի համար դու աշխարհն ես:
Ժամանակ մի անցկացրու այնպիսի մարդու հետ, որի համար կարևոր չէ քեզ հետ ժամանակ անցկացնելը:
Երևի Աստված ուզում է, որ ճիշտ մարդուն հանդիպելուց առաջ բազմաթիվ սխալ մարդկանց հանդիպես, որպեսզի երբ դա տեղի ունենա, շնորհակալ լինես:
Մի՛ արտասվիր, որովհետև վերջացավ: Ժպտա՛, որովհետև դա կատարվեց:
Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն, այնպես որ պետք է շարունակես վստահել, պարզապես զգույշ եղիր:
Ավելի լավը դարձիր ու ինքդ հասկացիր, թե ով ես, մինչև կհանդիպես մեկին և կհուսաս, որ այդ մարդը կհասկանա, թե ով ես դու:
Այդքան շատ մի՛ պայքարիր . ամենալավ բաներն անսպասելի են կատարվում:
Երկար ու ծանր ժամանակ է պետք բարեկամություն ստանալու համար, բայց երբ ստանում ես, այլևս դրանից գլուխդ ազատել չես կարող, պետք է դիմանաս: Չկարծեք, թե բարեկամները ձեզ զանգ կտան ամեն երեկո, ինչպես պարտավոր էին, իմանալու համար, թե արդյոք ճիշտ այդ երեկոյան չէ՞, որ դուք որոշում եք ինքնասպան լինել կամ պարզապես ընկերակցության կարիք չունե՞ք: Բայց՝ ոչ, եթե զանգահարեն, հանգիստ եղեք, դա կլինի այն որը, երբ դուք մենակ չեք, երբ կյանքը գեղեցիկ է...
Մենք մեր բարեկամների նոր մեռած լինելն ենք սիրում, նրանց վշտալի մահը, նրանց նկատմամբ մեր հուզումները, կարճ ասած մենք մեզ ենք սիրում...
Անշուշտ, իրական սերը բացառիկ բան է, յուրաքանչյուր դարում մոտավորապես երկուսը կամ երեքն են լինում: Մնացածյ ժամանակ սիրուն փոխարինում է սնափառթյունը կամ ձանձրույթը...
Ոչ մի մարդ կեղծավոր չէ իր հաճույքների ժամանկ...
Երբեմն կարծում են, թե մեռնում են կնոջը պատժելու համար, մինչդեռ նրան ազատություն են պարգևում...
Մարդիկ որքան աղքատ երևակայություն ունեն որևէ բան հնարելու համար: Միշտ կարծում են, թե ինքնասպան են լինում մի որևէ պատճառի համար: Բայց կարելի է շատ լավ ինքնասպան լինել նայև երկու պատճառի համար: Ոչ, այդ մեկը նրա գլուխը չի մտնում: ՈՒրեմն ինչու՞ մահանալ կամավոր կերպով, զոհվել, որպեսզի մարդիկ բարձր կարծի՞ք ունենան քո մասին: Երբ մահանանք նրանք առիթից պիտի ոգտվեն և ձեր այդ արարքին վերագրեն հիմար կամ գռեհիկ պատճառաբանություն: Մարիրոսները պետք է ընտրություն կատարեն մոռացվելու, ծաղրվելու կամ շահագործվելու միջև: Իսկ հասկացվելու մասին թող երբեք չմտածեն...
Հարստությունը դեռևս արդարացումը չէ, այլ դատի հետաձգումը, բայց բոլոր դեպքերում արզհե ունենալ...
Սիրո մասին գրված գրքերը, որոնք սովորեցնում են սիրո մասին, սիրել չեն սովորեցնում...
Կրոնները սխալվում են այն պահից, երբ սկսում են բարոյախոսել և շանթահարող հրամաններ արձակել: Աստված անհրաժեշտ չէ հանցանքը ստեղծելու և ոչ էլ պատժելու համար: Մեր նմանները, մեր ոգնությամբ բավական են այդ գործի համար...
Երբեմն ավելի հստակ ես տեսնում նրա մեջ, ով ստում է, քան նրա՝ ով ճշմարիտն է ասում: ճշմարտությունը լույսի նման կուրացնում է: Սուտ, ընդհակառակը, գեղեցիկ կիսամութ է, որը յուրաքանչույր առարկա արժեքավորում է...
Ալբեր Քամյու...
այն, ինչ արվում ե սիրուց, արվում ե բարուց ու չարից անդին
դու վազում ես բոլորի առջևից՞, դու դա անում ես որպես հովիվ, թե որպես բացառություն: երրորդ դեպքը կլինի փախստականը
Գեղեցկությունը սիրո համար է, սերը ամբողջ կյանքի:
Արմինե![]()
Ես հարկավոր եմ շատ մարդկանց, բայց ինձ հարկավոր է նա, ում ես հարկավոր չեմ:
Գանգրահեր (27.09.2011)
Գեղեցկությունը չհասկացա:Vicki-ի խոսքերից
![]()
Եթե հեղինակը փաստ է արձանագրում, որ ինքն իրեն հարկավոր մարդուն հարկավոր չի, ոչ մի հետաքրքիր բան:![]()
Եթե վերացական ասում է, որ իրեն հարկավոր է այն մարդը, որին ինքը հարկավոր չի լինի, իմաստ չեմ տեսնում:![]()
Կամ էլ ընդհամենը բառախաղ է, պետք չէ իմաստ փնտրել:![]()
Մարդու հնարավորություններն անսահման են:
Ճաշակին ընկեր չկա, մանավանդ անճաշակին (անհայտ հեղինակ):
Չի կարելի ամուսնանալ այն աղջկա հետ ,որին չի ծիծաղեցնում քեզ ծիծաղելի թվացող անեկդոտը :
Անգլիական ժող. առած
Շինարար (27.08.2010)
Ձգտո?ւմ ես մի կաթիլ լույսի , ուրեմն մի վախեցիր անհորիզոն մթից :
Լեգ
Ամբողջ աշխարհը լիքն է ՍՈԽԵՐՈՎ, որոնք արհամարհում են ՍԽՏՈՐՆԵՐԻՆ
life is like a box of chocolate you never know what you're gonna get
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ