User Tag List

Էջ 4 64-ից ԱռաջինԱռաջին 123456781454 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 949 հատից

Թեմա: Աֆորիզմներ, իմաստուն մտքեր...

  1. #46
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գեղեցիկ մտքեր...

    Երբ մենք երջանիկ ենք լինում, միշտ բարի ենք լինում, բայց երբ բարի ենք լինում, միշտ չէ, որ երջանիկ ենք լինում։
    Օսկար Ուայլդ

    Սիրված չլինելն ընդամենը անհաջողություն է, չսիրելն է դժբախտություն։
    Ալբեր Կամյու
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (30.10.2010)

  3. #47
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գեղեցիկ մտքեր...

    Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան պարոնայք:
    Կան միայն հայեր, որ ապրում են երկրի վրա: ԵՎ Ամերիկա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա Էլ չկա: Միայն մարդկանց երկիրը կա, պարոնայք:
    Վիլյամ Սարոյան

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    shatboyov (16.05.2013)

  5. #48
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գեղեցիկ մտքեր...

    Չափաորությունը լավագույն պաշտպանություն է արատներից: Դա Վինչի

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    shatboyov (16.05.2013)

  7. #49
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գեղեցիկ մտքեր...

    Ազնվության դասեր կարող է տալ միայն այն մարդը, ում մեծ կաշառք են առաջարկել և նա հրաժարվել է:
    Անհայտ հեղինակ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #50
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գեղեցիկ մտքեր...

    Համարյա թե բոլոր տղամարդիկ էլ կարող են դիմակայել թշնամական վերաբերմունքին, բայց եթե դուք իրոք ուզում եք պարզել նրա էությունը, իրեն պաշտոն տվեք։

    Աբրահամ Լինկոլն

  10. #51
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գեղեցիկ մտքեր...

    Մարդիկ, ովքեր ուզում են իրենց դարդերը խմելով խորտակել, պետք է իմանան, որ դարդերը շատ լավ լող տալ գիտեն։

  11. #52
    Լիարժեք անդամ spec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անեկդոտներ

    Շատ տղամարդիկ` սիրահարվելով այտի փոսիկին, սխալմամբ ամուսնանում են ամբողջ աղջկա հետ
    Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:

  12. #53
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գեղեցիկ մտքեր...

    Մենք դադարում ենք սիրել ինքներս մեզ, երբ ուրիշներն են դադարում սիրել մեզ։

    Բաժանումը սիրո համար նույնն է, ինչ որ քամին կրակի համար. թույլին այն հանգցնում է, իսկ ուժեղին ավելի է բորբոքում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.06.2006, 18:33:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #54
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գեղեցիկ մտքեր...

    Զոհաբերի՛ր...

    Զոհաբերի՛ր անվերջ` առանց մնացորդի:
    Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականության լուսափայլ ժպիտը երեսիդ ... և դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված ...
    Այդպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը ...

    Մոռացի՛ր քեզ ...
    Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սև ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում ...
    Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան...
    Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը թշվառի ցավը, քո Աստվածը թշվառի Աստվածը լինի ...
    Այդպես է պատգամում իմ մարգարեն իր ազատ խոսքը ...

    Եղի՛ր հպարտ...
    Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր։
    Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց ...

    Եղի՛ր ազատ...
    Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր...

    Եղի՛ր բացարձակ ...
    Եւ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել...
    Այսպես է պատգամում իմ մարգարեն իր աստվածաշունչ խոսքը և հոգիս` նրա հրեղեն պատգամներին գերի, վեհորեն իր թևերն է պարզում…

    Գարեգին Նժդեհ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (04.07.2010)

  15. #55
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գեղեցիկ մտքեր...

    My advice to you is to get married: if you find a good wife you'll be happy; if not, you'll become a philosopher.
    Socrates

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գանգրահեր (20.05.2011)

  17. #56
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գեղեցիկ մտքեր...

    Be careful of reading health books ,you might die of a misprint .
    Mark Twain.

    Շուշ, էս հատուկ քո համարա։ Ինտերնետից նայի ինչես կարդում

  18. #57
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գեղեցիկ մտքեր...

    Երբեք ներեղություն մի խնդրեք զգացմունքները ցույց տալու համար։ Երբ դուք դա անում եք, դուք ներեղություն եք խնդրում ճշմարտությունը ցույց տալու համար։


    Պահոոոո...... Պարզվեց որ մեկուկես տարվա մեջ կարելի է հայերենը այնպես մոռանալ որ ամբողջ թ րոպե մտածել ՚՚՛ենք՛-ը ՛ե՛-ովա գրվում թե՞ ՛է՛-ով։
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 27.06.2006, 17:02:

  19. #58
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գեղեցիկ մտքեր...

    ...Հրաշքը, որի գաղտնիքը պարզ է բոլոր արվեստներին և կոչվում է կարճ մի բառով ` մարդ , այսինքն ` ապրում –մտորում և ոչ թե քայլք ու կեցվածք, այսինքն ` ներքին փակագծերի բացում և ոչ թե բազմապատկման աղյուսակ...
    ********
    Նորարար ծնվում են և ոչ թե դառնում:
    *******
    Լինել ապայժմեական նշանակում է լինել անէական:
    *******
    Ժամանակավրեպ լինելը ժամանակավոր լինել է :
    *******
    Բայց ժամանակակից լինելը հավասար չէ ժամանակին կից լինելուն:
    *******
    Չլինել ժամանակից դուրս, բայց լինել ժամանակից վեր...
    *******
    Ով անցյալ ունի` չի կարող հիշողություն չունենալ:
    *******
    Ով պատմություն ունի ` չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ,
    Իսկ կույր աչքով ... մի~շտ երազում...

    Սևակ

  20. #59
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գեղեցիկ մտքեր...

    Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա ադեն անհետացել է:
    Զանդերս

    Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ` նա երբեք չի լինի:
    Վոլտեր

    Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել:
    Ֆրանս

    Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:
    Բալզակ

    Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:
    Բալզակ

    Այն մարդը, որի բախտը բերել է, մի մարդ է, որն արել է այն, ինչ ուրիշները միայն պատրաստվում են անել
    Ռենար

    Սերն ու ատելությունը հաճախ խանգարում են անաչառ դատողությանը:
    Պասկալ

    Աշատանքը չի խայտառակում մարդուն, դժբատաբար պատահում են աշխատանքը խայտառակող մարդիկ:
    Գրանտ

    Միայն աշատանքի վերջում ենք մենք սովորաբար իմանում, թե ինչից էր պետք այն սկսել:
    Պասկալ

    Բռնությունը ստեղծել է առաջին ստրուկներին, վախկոտությունը նրանց հավերժացրել է:
    Ժան Ժակ Ռուսո

    Փիլիսոփաների` կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը:
    ԼառոշՖուկո

    Բավական է միայն մարդ դառնա նշանավոր, իսկույն գտնվում են դպրոցում նրա կողքին նստած ինչ-որ մեկը:
    Քին Հաբարդ

    Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում:
    Պուբլիլիոս Սիրոս

    Ամենաարժեքավոր պարգևները նրանք են, որոնք տալիս են պատիվ և ոչինչ ավելին:
    Ֆրանս

    Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել:
    Կարլեյկ

    Երբ արհամհարանքը փոխադարձ է, մի արհամարհանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն:
    Սեսբրոն

    Ինչ է գիտելիքը: Ոչ այլ ինչ, քան գրանցված փորձ:
    Կարլեյկ

    Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտքը:
    Վագներ

    Գրականությունը հասարակության արտահայտությունն է, ինչպես որ բառը մարդու արտահայտությունն է:
    Բոնալդ

    Վատն է այն աշակերտը, որը ուսուցչին չի գերազանցել:
    Լեոնարդո դա Վինչի

    Ով միշտ անում է այն, ինչ ցանկանում է, հազվադեպ է անում այն ինչ պարտավոր է:
    Օքսենշյորնա

    Մարդկանց իմաստությունը համեմատական է ոչ թե նրանց փորձին, այլ այն ձեռք բերելու նրանց ընդունակությանը:
    Բեռնարդ Շոու

    Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին, կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում:

    Մարդկության մեծ մասը ողջերը չեն, այլ մեռածները:
    Կանտ

    Երբեք մի կռվիր նրա հետ, ով ոչին չունի կորցնելու, դա անհավասար մենամարտ է:
    Գրասիան

    Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը:
    Պուբլիլիոս Սիրոս

    Ծերերի խրատները նման են ձմեռային արևին` նրանք լուսավորում են, սակայն չեն տաքացնում:
    Վովենարգ

    Ամեն մի, նույնիսկ ամենալավ քաղաքի ծայրամասում ջրափոս կա:
    Քելի

    Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:
    ԼառոշՖուկո

    Բացատրվել կարելի է նրանց հետ, ովքեր խոսում են ուրիշ լեզվով, միայն ոչ նրանց հետ, ովքեր նույն բառերի մեջ բոլորովին այլ իմաստ են դնում:
    Ռոստան

    Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան:
    Լեոպարդի

    Մարդկանց նախատելու իրավունք ունենալու և ապա նրանց ուղղելու համար պետք է նախ և առաջ սիրել մարդկությունը:
    Դյուկլո

    Եթե գոյություն չունենային այնպիսի կետեր, որտեղ չհատվեին բոլորի շահերը, խոսք անգամ չէր կարող լինել որևէ հասարակության մասին:
    Ժան Ժակ Ռուսո

    Հասարակության համար մարդը արժեք ունի սոսկ այնքանով, որքանով նա ծառայում է հասարակությանը:
    Ֆրանս

    Լավ հասարակության մեջ բարի մարդիկ պետք է ծառայեն իբրև օրինակ, իսկ չարերը` իբրև խրատ:
    Բոնալդ

    Անարգանքը մոռանում են միայն այն ժամանակ, երբ ուրիշ ընտրություն չկա:
    Բորել

    Կյանքը կարճ է, սակայն ձանձրույթը երկարաձգում է այն:
    Ռենար

    Բոլոր հանցագործություններն ու բոլոր արատները իրենց ծագումով պարտական են թուլությանը: Եվ այդ պատճառով նրանք արժանի են խղճահարության:
    Վինյի

    Ցանկության ուժը համեմատական է արգելքի խստությանը:
    Բերտրան Ռասել

    Ինչքան ավելի բարակ է սառույցը, այնքան ավելի շատ են բոլորն ուզում համոզվել, թե արդյոք այն կդիմանա:
    Հենրի Շոու

    Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին:
    Պուբլիլիոս Սիրոս

    Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:
    Դիստերվեգ

    Ինքնասիրության զգացումը կարող է վերածվել արատի կամ առաքինության` կախված մարդու ճաշակից ու կրքերից:
    Հելվեցիուս

    Դժվար է հավատալ, որ մարդը ձեզ ճշմարիտն է ասում, երբ դուք գիտեք, որ նրա տեղը դուք կստեիք:
    Մենկեն

    Այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներակայացնում:
    Գրաֆ

    Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:
    Հենրի Շոու

    Պետության ղեկավարին բազմաթիվ մահապատիժները նվազ չափով են խայտառակում, քան բժշկին` բազմաթիվ մահերը:
    Սենեկա Կրտեսր

    Մարդ կարող է ապրել իբրև արքա, կամ իբրև դատավոր, բայց նա պետք է մեռնի իբրև մարդ:
    Ուեբստեր

    Մարդը, որը երկրային ձախորդությունները տանում է առանց փիլիսոփայության, նման է նրան, ով հորդառատ անձրևի տակ քայլում է գլխաբաց:
    Տիլյե

    Միայն իմաստուններն են տիրում գաղափարներին, ինչ վերաբերվում է մարդկության մեծ մասին, ապա գաղափարներն են տիրում նրանց:
    Քոլրիջ

    մի ալարի,ընթերցիր ,գոնե մեկ անգամ

  21. #60
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գեղեցիկ մտքեր...

    Ինչքան խորն եմ ճանաչում մարդկանց, այնքան ավելի եմ սիրում շներին:
    (Հուլիոս Կեսար)

    Անեկդոտները վատ հիշող մարդու ասույթներ են:

    Մենք սիրում ենք նրանց անկեղծությունը, ովքեր սիրում են մեզ: Մնացածների անկեղծությունը կոչվում է հանդգնություն:

    Նյութական բարիքների առատությունը բթացնում է զգացմունքները և զարգացնում հուսասիրությունը: (Բալզակ)

    Եթե սիրեկանը ամեն ինչ է, նա ոչինչ է: (Բալզակ)

    Կինը այնքան տարեկան է, որքան երևում է, տղամարդը՝ որքան տարեկան է նրա սիրուհին: (Ֆրանցիական ասացվացկ)

    Չկա ավելի անտանելի բան, քան երջանիկ մարդը: (Բալզակ)

    Կյանքը մեքենա է, որին շարժման մեջ է դնում փողը: (Բալզակ)

    Ամեն ինչի մասին կարող են դատել միայն մեր հավասարները:

    Դժբախտությունը մեր մեծագույն ուսուցիչն է: (Բալզակ)

    Միայնակ ապրելու համար հարկավոր է լինել անասուն կամ աստված:

    Չարը՝ բարությամբ, անեծքը՝ օրհնությամբ հատուցիր: (Շակեսպեար)

    Ով հասնում է իր իդեալին, դրանով իսկ անցնում է նրանից:

    Մի կծիր, բայց ֆշշացրու իմաստուն:

    Չկա առաքինություն առանց անմահություն:

    Տգետների աչքերը ավելի սուր են, քան թե ականջները: (Շեքսպիր)

    Կերակրիր մարդկանց, հետո պահանջիր առաքինություններ:

    Անմիտ եմ եղել վատնումներիս մեջ, բայց ոչ գռեհիկ: (Շեքսպիր)

    Ամեն բան, ինչ-որ մարդանման է, ատելի է խիստ:

    Никогда не говори «НИКОГДА».

    В море нету друзей, а есть только интереции.

    Что имел, потерял, что нашел не сберег.

    Եթե ուզում ես երջանիկ լինել, պետք է կարողանաս սպասել ու հուսալ:

    Սերը ուժեղ է մահվան սարսափից: (Շեքսպիր)

    Սերը ապրելու ցանկությունն է: (Մաքսիմ Գորկի)

    Տարվելով դանդաղ կասկածամտությամբ՝ կարելի է վիրավորել միանգամայն անմեղ մարդուն:

    Խանդը հրեշ է, որ ինքն է իրեն թե' սկզիբ դնում, թե' ծնում:


    Աղքատիկ է սերը, եթե կարելի է չափել: (Շեքսպիր)

    Մենք գիտենք սերն ուժեղ է ինչպես մահը, բայց փխրուն է ինչպես ապակին: (Գի դե Մոպասան)

Էջ 4 64-ից ԱռաջինԱռաջին 123456781454 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Առակներ, իմաստուն պատմություններ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 104
    Վերջինը: 18.03.2015, 17:34
  2. Մտքեր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 09.12.2011, 12:02
  3. Չասված մտքեր…
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 159
    Վերջինը: 21.12.2009, 23:20
  4. Հայ հանճարների կողմից ասված իմաստուն խոսքեր...
    Հեղինակ՝ Արիս, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2009, 15:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •