Այստեղ կարող եք տեղադրել ձեզ դուր եկած աֆորիզմները, ձեր կարծիքով, իմաստուն մտքերը...
Այստեղ կարող եք տեղադրել ձեզ դուր եկած աֆորիզմները, ձեր կարծիքով, իմաստուն մտքերը...
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.09.2008, 00:11:
Դե սկսեմ ես:
Ոչ ոք արժանի չէ քո արցոունքներին, իսկ ով արժանի է չի լացացնի քեզ:
Մի քիչ լավ չստացվեց տարգմանու, անգլերենն էլ դնեմ:
No person deserves your tears, and who deserves them won't make you cry.
Կտրված ձեռքն արդեն դրախտում է:
Շեյխ Ֆարիդուդդին
Հեռու ես, մոռանա՛լ մի
Աթեիստ (13.03.2014)
Հետեւիր մտքերիդ` դրանք բառեր են դառնում.
Հետեւիր բառերիդ` դրանք գործեր են դառնում.
Հետեւիր գործերիդ` դրանք դառնում են սովորություն.
Հետեւիր սովորություններիդ` դրանք դառնում են բնավորություն.
Հետեւիր բնավորությանդ` դա դառնում է ճակատագիր:
Հեռու ես, մոռանա՛լ մի
erexa (03.05.2013), Gayl (04.07.2010), KT' (01.04.2011), prof-de-Francais (13.08.2010), RADIOmanyachka (13.02.2011), tyush2485 (13.02.2012), Թամարա (09.02.2011)
Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը...
Ուինսթոն Չերչիլ
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.03.2006, 10:17:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հայր դառնալը շատ հեշտ է, հայր լինելը, ընդհակառակը՝ շատ դժվար։
Վիլհելմ Բուշ
Շատ տղամարդիկ, սիրահարվելով այտի փոսիկին, սխալմամբ ամուսնանում են ամբողջ աղջկա հետ։
Սթիվեն Լիքոք
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.03.2006, 10:22:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարածդ հիմարության գիտակցումը։
Ի. Տուրգենև
Ինչքան մեծ է թվում քեզ քո տառապանքը, այնքան փոքր ես դու։
Վաչագան Սարգսյան
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Կնոջ խելքը բնովի է և ոչ թե գնովի:
Խաչիկ Դաշտենց
Հեռու ես, մոռանա՛լ մի
Սովորելը սոսկ ճշտումն է այն ամենի, ինչն արդեն գիտես...
...ՈՒսուցանելը՝ հիշեցնել մյուսներին, որ իրենք ամեն ինչ նույնքան լավ գիտեն, որքան դու:
Դու ամենից լավ ուսուցանում ես այն ամենը, ինչը հենց քեզ է ամենից հարկավոր, որ սովորես
Պնդելով, թե ինչ-որ բան չես կարողանում, քեզ զրկում ես Ամենազորությունից:
Եթե դու ինչ-որ ժամանակ վարժվես ապրել որպես հորինված կերպար, կհասկանաս, որ հորինված բնավորությունները երբեմն ավելի իրական են, քան մարմին ու սիրտ ունեցող մարդիկ:
Ցանկացած մարդ հայտնվում է քո կյանքում, բոլոր դեպքերը կատարվում են քեզ հետ, որովհետև դու նրանց դեպի քեզ ես ձգում: Ընտրությունը՝ ինչպես վարվես նրանց հետ՝ կախված է քեզնից:
Ռիչարդ Բախ
Ծիծաղն արև է, նա վտարում է ձմեռը մարդու դեմքից:
Վիկտոր Հյուգո
Սահմանանափակ մտքերը միայն ուրիշների մոտ են սահմանափակվածություն նկատում:
Ջեք Լոնդոն
Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին: Այլապես ուզածդ երբեք չես անի:
Էրիխ Մարիա Ռեմարկ
Չեմ հավատում, որ պատերազմում միայն ղեկավար գործիչներն են մեղավոր, միայն կապիտալիստներն ու կառավարությունները: Օչ, ըստ երևույթին, փոքր մարդիկ էլ են մեղավոր, այլապես ամբողջ ժողովրուդը չէր մասնակցի պատերազմին: Ըստ երևույթին, մարդկանց մեջ նստած է ոչնչացնելու, սպանելու, վայրագություն անելու կիրքը, և մինչև որ ամբողջ մարդկությունը լրիվ չփոխվի, պատերազմները դեռ կշարունակվեն:
Աննա Ֆրանկ
Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են։ Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ։ Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվում։
Սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո։ Սեր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը։ Սեր ունեցողը միշտ զիջում է, միշտ հավատում, միշտ հույս է տածում, միշտ համբերում։
Սերն անվախճան է, մինչդեռ մարգարեական պատգամներն այս կյանքի հետ վերջ պիտի գտնեն, հրեշտակների լեզուներով խոսալը կդադարի, գիտություննել վերջ կգտնի։ Այժմ մեր իմացածն անկատար է, և մեր մարգարեություններն էլ՝ մասնակի։ Բայց երբ գա կատարյալը, այս անկատարությունը վերջ պիտի գտնի։
Երբ երեխա էի, երեխայի պես էի խոսում, երեխայի պես խորհում և երեխայի պես տրամաբանում, իսկ երբ տղամարդ դարձա, երեխայական բոլոր բաները մի կողմ դրեցի։ Նույնպես էլ մենք այժմ Աստծուն տեսնում ենք աղոտ կերպով, կարծես հայելու միջից, բայց երբ ամեն բանի կատարումը գա, նրան կտեսնենք դեմառդեմ։ Այժմ միայն մասնակիորեն եմ ճանաչում Աստծուն, բայց այն ժամանակ պիտի ճանաչեմ ամբողջապես, ճիշտ ինչպես ինքն է ճանաչում ինձ։
Այժմ, ուրեմն, կարևոր միակ բաներն են՝ հավատը, հույսը և սերը, իսկ այս երեքից մեծագույնը սերն է։
Ա կորնթացիներին 13
Mariam1556 (18.02.2011), Նաիրուհի (21.02.2011)
Մենք ամբողջ կյանքում գնում ենք դեպի ապագա ու չենք նկատում, թե ինչպես դարձանք անցյալ։
Հիվանդագին ինքնասիրություն ունեցողին թվում է, թե մարդիկ իրեն խոցելու համար են մեռնում։
Մեղքը մագնիս է, մարդը՝ երկաթի կտոր։ Չկպչելու համար մարդ ոսկի պիտի դառնա։
«Ես ոտքերից բավականին բարձր եմ»,- հպարտությամբ մտածում էր քիթը, երբ հանկարծ ոտքերը սայթաքեցին, և քիթը կպավ գետնին...
Վաչագան Սարգսյան
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ստորև բերված միտքը փոխել է իմ կյանքը
Ի՞նչ արժանիք կունենաք, եթե բարիք անեք միայն նրանց, որոնք բարիք են անում ձեզ:
Ղուկաս 6:33
Eliza1 (27.08.2010), enna (20.10.2013), Freeman (19.07.2010), Gayl (04.07.2010), prof-de-Francais (13.08.2010), Quyr Qery (17.09.2010), shatboyov (14.03.2013), Բարձրահասակ (29.04.2009), Նաիրուհի (21.02.2011)
Տարօրինակ ժողովուրդ են այս տղամարդիկ: Ամբողջ կյանքում կռվում են քահանաների դեմ, բայց նվիրում աղոթագիրք...
Հավանաբար աստծո դեմ կռվում հաղթել է սատանան և այդ նա է հիմա բազմած երկնային գահին, որը սակայն չի հայտնոում իր ով լինելը, որպեսզի ծուխակ գցի միամիտներին...
Գ.Գ. Մարկես
Մեր վրեժը մեզ կործանում է, մեր անցյալի բեռան տալկ մեր փխրուն ուսերը փուլ են գալիս, մեն-միակ անգամ այս արև աշխարհ եկած մարդու մեր ճանապարհը խոտորվում, մոլորվոում ոու կորչում է...
այլ է երբ թիկոունքդ սլավոն եղբայրներիդ ես անում և ֆաշիզմից հաշիվ պահանջում քո մոխրացած խատինի համար, և լիովին այլ բան՝ երբ ապրում ես մի երկրում, ուր հերոսացնում ու արձան են կանգնեցնում քո երեխայի ու ծնողի, գյոուղի ոու երկրի դահիճներին...
Մի քիչ ավելի ծարավի լինել քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա... ապա՝ երկու օրվա հաց ու երկուօրյա ընթացքի հեռանկար,- և դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջև ինչպես է դառնում աշխարհի ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը. երկու օրվա հաց, երկուօրյա ընթացքի հեռանկար՝ և ի՜նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ քսանականներին իսկապես դառը ժամանակից՝ իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա և ընթացքի երկուօրյա հեռան կամ հեռանկարի թեկուզ պատրանք՝ և տես թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու՝ իմ որդիների ժողովուրդը:
Հ. Մաթևոսյան
Շինարար (11.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ