Նայել RSS հոսքը

melancholia

Ով է մեղավոր?

Գնահատել այս գրառումը
Այսօր օրը ինչոր շատ անկեղծ սկսեց: Գիշերվանից անլռելի նյարդասղոց բողոքը ծանրացել էր գլխումս: Լռում էի, իսկ ցդ դեռ......չէ, չնեղացնեմ մարդուն, թող խոսի, մտածում էի, ու ստիպված առանց այն էլ ծանրացած ուղեղս ենթարկեցնում քեզ լսելու անտանելիությանը: Դե ճիշտ է, քեզ շատ սիրում եմ, բայց....ախր, չես հոգնում? ինչու ես այդանք բողոքում կյանքիցդ, օրից, ժամից: փորձիր մի օր էլ ինքդ քեզանից բողոքել, քո Եսից: Հա , ինչ կլինի որ?, բոլորը մեղավոր են, իսկ դու իդիալական?, ամեն ինչ սխալ է, իսկ դու ճիշտ? Եթե այդպես է, ապա ինչի ես հասել կյանքումդ այդ քո ճշտությամբ:Ինչու ես մտածում, որ ամեն ինչ կյանքում տրվում է հեշտ, տակից, վատ վարքի արդյունքում, կամ չգիտեմ էլ ինչ հիմար ձևերով: Չէ, մի պահ մտածիր, ինչ ունես?, ինչ ես ուզում ունենալ? ու հեչ ինչ ես արել այդ ամենին հասնելու համար: Ողջ կյանքդ գիտեմ...ինձ ինչ ես բացատրում?, ինչու ես հենց ինձ բողոքում?, ախր գիտես, որ մի օր համբերությունս կհատնի ու.....Այսօրվա պես մի օր անկեղծություն է պոռթկալու: Չէ, մի նեղացիր ինձանից, քո վատը չեմ ուզում, հավատա, ասածներս էլ կարիճի խայթոց մի ընդունիր: Ասում եմ, որովհետև զզվել եմ այդ բանբասանքներից, բողոքներից , դատարկաբանություններից ու քո նման շատ շատերից: ՈՒ գիտես ինչու?....Ախր այդ ամենը եթե իմանամ օգնում է նմաններիդ քայլ առաջ գնալու, միքիչ այդ տաղտուկից վեր բարձրանալու, էլի կասեմ, դե լավ, հիմա մարդ է, թող խոսի, սիրտը դատարկի, ոնե լսելով օգնեմ: Չէ, դա քո ու քո նմանների կյանքի իմաստն է դառել, բողոքել, նվնվալ, մարդկանց քննադատել: Տո ՄԻ ՊԱՀ ԿԱՆԳՆԻՐ ՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ ՔՆՆԱԴԱՏԻՐ, ՆԱՅԻՐ ՀԱՅԵԼՈՒՆ ՈՒ ՏԵՍ ԱՅՆ ԱՄԵՆԻ ԱՐՏԱՑՈԼԱՆՔԸ, ԻՆՉԻՑ ԱՅԴՔԱՆ ՋԱՆԱՍԻՐԱԲԱՐ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՍ: Գուցե ամոթից կարմրես, ու գլխիդ արյան շրջանառությունը միքիչ լավանա, սկսես մտածել: Հույս ունեմ , որ այսօրվա անկեղծությունս միքիչ գոնե կսթափեցնի: ՕԳՆԵԼ ԵՄ ՈՒԶՈՒՄ , ՀԱՎԱՏԱ

Ուղարկել «Ով է մեղավոր?"» Digg-ին Ուղարկել «Ով է մեղավոր?"» del.icio.us-ին Ուղարկել «Ով է մեղավոր?"» StumbleUpon-ին Ուղարկել «Ով է մեղավոր?"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն