12.09.2010, 04:57 (2982 Դիտումներ)
Հանգիստ, առանց շտապելու, աշխատել` երբեք չկորցնելով տեսադաշտից նպատակը: Շնորհակալությամբ ընդունել աշխատանքի արդյունքները, երբեք վերջինները չչարաշահել, բայց և չհրաժարվել` հարգելով սեփական աշխատանքը: Երբեք չմոռանալ, որ հաղթողների թիվը աննշան է, պարտվածներինը` ահռելի: Վերցնել կյանքից ինչ կամենում ես, բայց նաև ուժ ունենալ հրաժարվելու ինչից կամենաս: Չվախենալ խավարից, չխաբնվել լույսով: Հանգիստ, առանց շտապելու, հղկել սեփական էությունը: Հղկել մարմինը, հղկել միտքը, ազատվել ավելորդ կավից, ազատվել ավելորդ խոնավությունից, տարրալուծել անազնիվ մետաղները: Գնալ ավելի խորը, դեպի երկրի ընդերքները, դեպի Սև Արևը` ու մի պահ կգա, երբ խավարը կդառնա խիտ, գրեթե իրեղեն: Ոսկուն ծնունդ տալու համար կավը պետք է մեռնի` բայց ուրախ է մահվան միջով կյանք մտածը: Ամենից հաճախ պարտվում են երկու պատճառով` առաջին պատճառը մահվան սև թևերից վախենալն է:
Ահամ, մռայլ եմ, դրա համար ալքիմիկ նիգրեդոյի մասին մտքեր են գալիս: Կամ էլ ուղղակի մոտիկա խիտ ու գրեթե իրեղեն խավարը, ագռավի գլուխը` դրա համար էլ հիշեցնում եմ ինքս ինձ, որ խավարը պետքա դիմավորել ազատ, հավասարակշռված, ուժեղ, հանգիստ, մաքրված: Բայց դե հլը որ տրամադրությունը մոտավորապես սենցա`
Ի դեպ, հանճարեղ ֆիլմա, եթե չեք տեսել, անպայման նայեք: Գերադասաբար անգլերեն: