Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Զբաղված

Գնահատել այս գրառումը
Մոտակա մի էրկու իրեք շաբաթը, երևի մինչև սեպտեմբերի վերջ, խիստ զբաղված եմ լինելու:

1. Նախ, միջանկյալ քննությունները պիտի որ ահագին թունդ լինեն: Լավն էնա, որ նման առարկաներ են, մեկը սովորելով ուզած չուզած մյուսի որոշակի մասնելա սովորվում: Համել նախկինում ահագին բաներ էդ թեմաներից ուսումնասիրել եմ, դրա համար էնքան սովորել չի, ինչքան վերհիշել:

2. Երազների յոգան էս էրկու գիշեր սկսելա ավելի պարզ ու լավ ստացվել՝ ուզում եմ ստուգեմ, սեզոնայինա /հա, միշտ էլ սիրել եմ աշունը/ թե իրոք հմտացել եմ ու ավելի արթուն եմ քնած ժամանակ:

3. Ուզում եմ մի քանի էքսպերիմենտներ անցկացնեմ ենոքական մոգության հետ՝ հա, հենց էնա, որ ստեղծվելա Նորին Մեծության Լրտես 007-ի կողմից: Խոսքը Ֆլեմինգյան Ջեյմս Բոնդի մասին չէ, խոսքը իրականում ապրած Էլիզաբեթ Առաջինի /Կույս Թագուհի, ահամ/ լրտես, մաթեմատիկոս ու աստղաբան Սըր Ջոն Դիի մասինա՝ էնքան լավ լրտես էր, որ իրան ասում էին "Թագուհու Աչքեր", ինքն էլ սեփական լրտեսական զեկույցները ստորագրում էր ակնոցի նկարով՝



Բացի բացառիկ լրտես ու ժամանակվա ամենակիրթ ու խելացի մարդկանցից լինելուց, Ջոն Դին նաև խորթ չէր մոգությանը, ու մոգական մի ամբողջ ավանդույթի ստեղծողա: Էնքան լավ մոգ էր, որ Շեքսպիրը իր կերպար Պրոսպերոյին պատճենելա Դիից: Փոթորկի, Իսպանական Արմադայի ու Դիի մասին հավես լինի դեռ կգրեմ:

4. Ահագին կարդալու ու գրելու /այդ թվում բլոգային/ բանա կուտակվել՝ պետքա արագ տեղը հանել:

5. Զանազան մանր մունր բաներ՝ էլի կուտակվել են: Օրինակ շտապ պետքա գերմաներենը հասցնել խոսակցական մակարդակի, շտապ պետքա գուլյաշ պատրաստել սովորել, նման բաներ:

Նենց որ օնլայն լինելու եմ, բլոգում գրելու եմ, բայց անձնական սքայպային ու նման շփումները քիչմ սահմանափակ են լինելու, բացառված չի նամակներին պատասխանեմ ուշ:

Ուղարկել «Զբաղված"» Digg-ին Ուղարկել «Զբաղված"» del.icio.us-ին Ուղարկել «Զբաղված"» StumbleUpon-ին Ուղարկել «Զբաղված"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Vita Nostra

Մեկնաբանություն