03.09.2010, 01:57 (2839 Դիտումներ)
Պապիկները Հսինյի են անում: Ես կարող եմ սխալվել, բայց շատ նմանա Ան Շեն Պաո Չուան զույգ ֆորմային կամ իրա տարատեսակներից մեկին: Կուզեի բիձա ժամանակ /արջուկ, սուս!/ գոնե մոտավոր սենց կարանալ: Հսինյին հայտնիա նրանով, որ չինական ներքին ոճերից ամենադաժաննա, ագրեսիվը, կոպիտը ու արտաքնապես ոչ գեղեցիկը: "Հակառակորդի վրայով պետքա քայլել ոնց որ քայլում ես խոտի վրայով" - հսինյիի պրինցիպներից մեկնա, ահամ:
Բայց դե պապիկները միասին խաղում են, նենց որ ոչ բիրտ ու կոպիտնա էրևում, ոչ ագրեսիան, ոչ էլ տգեղությունը` ուղղակի էրկու հոգով անում են էն, ինչ քանի քանի տարի արել են դրանից առաջ:
Էլի մի պապիկ, Բագուա անելուց: Բագուան նույնպես չինական ներքին մարտարվեստա, բայց հսինյիից ավելի փափուկա ու հանգիստ: Պապիկը վիդեոյում 93 տարեկանա, հիմա 117ա: Ասա բախտ վիճակվի գոնե մինչև 93 հասնեմ: 
Էրեկ կես ժամին մոտ բագուայի պարզագույն քայլերն էի անում: Քչից շատից մարզված լինելով հանդերձ, մի քանի անգամ հավասարակշռությունս կորցրել եմ - ու էդ ընդամենը հասարակ շրջանային քայլեր անելով: Բարդ բանա բագուան, նամանավանդ ոտքերի համար /մինչև հիմա ցավում են ու թեթևակի դողում/: