Յո յերթաս Հայաստան
Մեդվեդևի Հայաստան այցը նախատեսում է Հայաստանում տեղակայվաց ռուսական ռազմակայանի ժամկետի ավելացում և նոր պայմանագրի կնքում, որով ռուսները Հայաստանում կմնան ևս 49 տարի...սա ինչ է...նոր Կարսի պայմանագիր, թե Հայաստանի վերջնական կապիտուլացիա... ինչորե այն պետք է դրվի հանրաքվեի և համոզված ենք, որ մեր ժողովուրդը այդ ստրկացուցիչ պայմանագրին կասի ՈՉ....Հավատացած ենք, որ այս կերպ քաղաքականությամբ ռուսամետ ուժերը վերջնականապես կկորցնեն Հայաստանում իրենց հենարանը, իսկ Ռուսաստանը ոչ հեռու ապագայում դուրս կմղվի Կովկասից: Դեռևս պատմությանը հայտնի չէ մի դեպք, երբ կայսերապետական իշխանությունը հոգ է տարել նվաճված ժողովուրդների հանդեպ: Տնտեսական ինչ զարգացումներից էլ խոսք գնա, միաանակ պարզ է, որ դա հերթական բլեֆն է Հայաստանը տնտեսապես կախման մեջ պահելու և վերջնականապես այն զրկելու իր բնականոն զարգացումից: Ստանձնելով եվրոմիության առջև պարտավորություններ, որոնցից մեկն էլ ռոջսական զորքերի դուրսբերումն է Հայաստանից, ներկայումս անհասկանալի է, մենք ի վերջո ստորագրելով նման կարգի պայմանագրեր և մեզ վերջնականապես ասիական գոտու մեջ պահելով, շրջապատված "քաղաքակիրթ" ասիական հարևաններով չենք տանում մեր երկիրը կործանման: Այսքան լուրջ փաստաթուղթը կարծում եմ միայն ժողովուրդն է իրավասու կնքել, հանրաքվեի միջոցով հայտնելով իր կարծիքը....Այսօր -ամանակը մեզ չի ների սխալների համար, հարկավոր է թակել Եվրոպայի դուռը, անցան այն ժամանակներ, երբ Մարիա Թերեզան և Վիլհելմ Կյուրֆյուրստը մեր դիվանագետներին ուղորդեցին Ռուսիա: Չմոռանանք, որ Սևվրի պայմանագրով կա Արևմտյան Հայաստան...նրա մանդատի տերը մնում է ԱՄՆ-ը: Վաղ թե ուշ կկազմավորվի Քուրդիստանի պետություն, մենք այսօր ինչ կերպ վարվենք վաղը այն կանրադառնա մեզ բումերանգի նման: Մենք ակնկալում ենք մեր դիվանագետներից ավելի ճկուն քաղաքականություն, գուցե մի տասը տարի հետո մենք պահանջենք վերանայել Սևրի պայմանագիրը և պահանջատեր դառնանք մեզ աշխարհի հզորների կողմից սահմանածին...Այնպես որ, պետք չէ վանել մեր հավանական բարեկամներին և զարմացնել աշխարհին ստրուկի հոգեբանությամբ: վաղվա մեր սերունդը կանիծի մեզ անգործության մատնվելու համար, ինչպես այսօր մենք չենք ներում մեր նախորդների սխալները...