Նայել RSS հոսքը

romanista - blogs. dar club

Ինտերնետում հայերենը` հայատառ

Գնահատել այս գրառումը
Ժամանակին երազել կարելի էր, որ հայալեզու կայքեր ունենայինք համացանցում: Դա ժամանակին էր, երբ այդպիսի կայքեր չկային, իսկ հիմա դրանք կան ու բավականին շատ թվով, ու օր օրի շատանում են: Բայց... կա մի մեծ բայց... հիմա էլ հանդիպում ես հայակական կայքեր, որտեղ նյութը զետեղված է հայերենով, բայց լատինատառ... հասկանալի է, որ այդպես հեշտ է, նյութը տեղադրողը ավելի շատ լատինական տառերին է սովոր, բայց, ախր, այ ընկեր ադմինիստրատոր, կայքդ հայկական է, մոռանում ես՟)))
Կամ, որն ավելի սարսափելի է... սոցիալական ցանցերում գրանցված հայերի ճնշող մեծամասնությունը շփվում է հայերեն, բայց կրկին ոչ հայատառ, ու դա արդեն աչք է ցավեցնում... չգիտեմ ձեր մոտ ոնց է, բայց ինձ մոտ արդեն, իրոք, աչք է ցավեցնում... ունենք մեսրոպատառ հիանալի այբուբեն, ուրեմն ինչ՟ու չօգտագործենք այն, եթե կարող ենք...
Ես շնորհակալություն եմ հայտնում այս կայքի ամբողջ անձնակազմին, որ մտածում են նույն հարցի շուրջ ու այս հարցում հասել են այսպիսի մեծ նվաճման, որը բոլորս էլ տեսնում ենք:

Ես ինքս արդեն որոշել եմ ինտերնետում ցանկացած կայքում հայերեն գրելուց գրեմ հայատառ ու ոչ եմ ասում այս դեպքում անգլերեն տառերին, իսկ Դու՟ք...

Ուղարկել «Ինտերնետում հայերենը` հայատառ"» Digg-ին Ուղարկել «Ինտերնետում հայերենը` հայատառ"» del.icio.us-ին Ուղարկել «Ինտերնետում հայերենը` հայատառ"» StumbleUpon-ին Ուղարկել «Ինտերնետում հայերենը` հայատառ"» Google-ին

Թարմացել է 20.08.2010, 23:11 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Harcaser-ի ավատար
    Հաջորդ քայլը ճիշտ հայերենով գրելը պետք է լինի, իմ խորին համոզմամբ:
  2. romanista-ի ավատար
    Համաձայն եմ, շատ կայքերում կարող է և հայատառ են նյութերը, բայց կայքեր կան, որտեղի հայերենը կարծես մեր ամենօրյա խոսակցական լեզուն լինի: