Նայել RSS հոսքը

HARD - AYIN

Մեր գժանոցը...2

Գնահատել այս գրառումը
Եկա՞ք: Շատ ուրախ եմ, ես գիտեմ, էս գժանոցի հետ դուք կապ չունեք: Անցած անգամ կիսատ մնաց:

Ժողովից պատմեմ: Ամերիկն ու Ռուսն էին կազմակերպել: Մեր վրա ջղայնացան, ասեցին, որ գժանոցի այգին լավ պահել ա պետք, լուցկի վառել քցել չի կարելի, կեղտոտել չի կարելի: Բայց ես ու Վրացը նստած խնդում էինք, իրանք անում են, իրանք էլ ջղայնանում: Չնայած մենք էլ մի կողմից... կանֆետի թղթերը միշտ այգում ենք գցում...

Էս վերջերս նենց ծիծաղալու ա մեր գժանոցը դառել, իսկականից մարդ քիչ ա մնում գժվի: Մեր հարկի «Գիժ Արաբը» բարձրացել ա երրորդ հարկ, Եվրո ձյաձյաների մոտ, սրանք նենց են խառնվել իրար: Ես չգիտեի, որ էտ ջղային ձյաձյաները տենց վախկոտ են:

Ամերիկն էլ ուզեցել ա գործ անի գժանոցում, տվել կոյուղու խողովակները պայթացրել ա չեն կարում փակեն: Հիմա էլ ուզում ա գժանոցին հավատացնի, որ արդեն խողովակը զոդել ա, բայց մի քանի գժեր կան, որ շոխուռ են անում, թե ոչ էլ փակել ա ու գժանոցի շենքը փլվելու ա: Ասում են, իբր կոյուղաջրերը թրջել են պալատների պատերը, պալատներում մնալ չի լինում: Մարդ չգիտի ում հավատա:

Ասում են՝ էն ռուբիկ – կուբիկ հավաքող գժերը ինչ որ խողովակ ունեն, որ դրանով ուրիշ գժանոցներ են հայտնաբերել: Բայց ասում են էտ գժանոցներում գիժ չկա: Նենց կուզեի մի հատ տենց գժանոցում հայտնվեի... կամ էլ, եթե էտքան գժանոցներ կան, կարող ա էլի գժանոցներ կան, որ չեն տեսել ու ըտեղ գժեր կան էլի... նենց հետաքրքիր ա, էսօր կիջնեմ էտ խլեոք գժերի մոտ, կխնդրեմ էտ խողովակից թողնեն նայեմ: Համ էլ իրանք ինձ մի քանի օր առաջ ռուբիկ – կուբիկ տվեցին, որ հավաքեմ, արդեն քիչ ա մնացել, հավաքեմ, տանեմ ցույց տամ:
Էտ խելոք գժերը աննդհատ ասում են, որ գժանոցի սառնարանին լավ չենք նայում, դուռը հաճախ լավ չենք փակում, դրա համար էլ սառույցները սկսել են հալվել... ասում են էտ որ հալվեն, սաղ գժանոցը կթրջվի: Հետն էլ մեջի ուտելիքը կփչանա:

Մի քանի օր առաջ էլ* համարյա բոլոր գժերով իջել էինք սև գժերի մոտ (էն, որ վատ են ապրում, պալատները վատն են), գնդակ էինք տշմշում: Տնօրենը ամեն 4 ամիսը** մեկ գնդակ ա տալիս, որ ուրախանանք: Նենց հավես էր... չնայած ես հլը լավ չեմ տշում: Ինձ էլ շատ չթողեցին խաղամ:

Էս 2 օրն էլ պտի Ռուսը գա ինձ հյուր, զզվցրին արդեն: Սաղ օրը գիժ ա ուղարկում, մոտս ամեն ինչ ստուգում են: Աթոռներն են ստուգում, որ հանկարծ ասեղ դրած չլնեմ, դռան վերևն են ստուգում, որ վեդրոյով ջուր դրած չլնեմ... գժի տեղ են ինձ դրել: Երևի հետը մի քանի հատ շոր մոր կբերի, արդեն մաշվել ա էղածս:

Լավ ա, էս Վրացն էլ լավ բաղնիք ունի, մեկ մեկ գնում եմ մոտը լողանում եմ: Իմ բաղնիքը էտքան էլ լավը չի: Առաջ ջուրը քիչ էր, մի քանի ամիս առաջ սկսեցի ջուր լցնել բաժակով, ջուրը մի քիչ բարձրացավ, բայց հետն էլ ատամի մածուկս, խոզանակս ու լիքը զիբիլ մնաց ջրի տակ, հիմա էլ լողանալ չի լինում, դրա համար գնում եմ Վրացի մոտ:

Արդեն ուշ ա ժամը, գնամ քնեմ, թե չէ կջղայնան վրես, էլի կգաք չէ՞:

* - այլաբանություն
* - այլաբանություն

Ուղարկել «Մեր գժանոցը...2"» Digg-ին Ուղարկել «Մեր գժանոցը...2"» del.icio.us-ին Ուղարկել «Մեր գժանոցը...2"» StumbleUpon-ին Ուղարկել «Մեր գժանոցը...2"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. romanista-ի ավատար


    զգում եմ, քանի գնա, "գժանոցում" ավելի են անկեղծանալու)) ապրես))
  2. Գանգրահեր-ի ավատար
    էս ինչ լավ գժանոց էր,ուզում եմ...