Նայել RSS հոսքը

HARD - AYIN

Մեր գժանոցը...

Գնահատական. 5 ձայն, 4.80 ընդհանուր:
Բարևձեզ

Ես Հարութն եմ, ես ապրում եմ մի հատ մեեեեեծ գժանոցում, որը կոչվում ա «Երկիր Մոլորակ»: Մեր տնօրենը ճիշտ ա, ասում ա մերն ուղղակի հիմնարկություն ա, բայց մենք, հասարակ գժերս սրան գժանոց ենք ասում:
Իսկ դուք գիտե՞ք թե ինչ հին պատմություն ունի մեր գժանոցը... ինչ գժեր են եկել ու անցել... «Գիժ Պարթևը», «Գիժ Հոռոմը», «Գիժ Բյուզանդը»* ... գժանոցի իմ պալատը երկրորդ հարկում ա, էնքան էլ լավ պալատ չի, բայց դե չեմ բողոքում, ավելի վատ պալատներ կան, ըտեղ ինչ որ սև գժեր են ապրում:
Համ էլ ասում են, թե մեր չորրորդ հարկում շատ լավ պալատներ են: Չգիտեմ ես ընդեղ չեմ եղել, բայց կողքի պալատի Վրացն ասում ա, որ ընդեղ մի օր եղել ա: Հին բարեկամներ ենք ես ու Վրացը, բայց մինչև էսօր ես իրանից գլուխ չեմ հանում:
Մի 16 օր առաջ** մյուս կողքի պալատի Բեջանից էս արջուկը փախցրի տարա, ճիշտ ա, մի քիչ չանգռեց, բայց դե էս արջուկն իմն էր... իսկ հիմա էլ վերևի հարկի Եվրո ձյաձյաները ինձ լավ չեն նայում, ջղայնանում են վրես, որ կռիվ եմ արել: Իրանք ասում են, որ չի կարելի կռիվ անել, պետք ա համերաշխ ապրել էս մեր գժանոցում: Երևի իրանք լավ բաներ են ասում, բայց ես իրանցից միշտ վախենում եմ... Բեջանն էլ արդեն քիչ ա մնում ինձ գժվցնի, սաղ օրը դուրս ա գալիս, իմ ծառի ծիրանն ա ուտում կտերն էլ շպրտում ա վրես: Եվրո ձյաձյաներին բողոքում եմ, էրեսները թեքում չլսելու են տալիս:
Այ չորրորդ հարկում ապրում են Ամերիկ ու Ռուս ձյաձյաները: Ես իրանց մի անգամ եմ տեսել, մենակ էն ժամանակ, երբ ինձ կանֆետ տվեցին ու ես էլ ասեցի, որ լավ գիժ կլինեմ: Ամեն օր Ամերիկ ձյաձյան ինձ հաց ա ուղարկում, Ռուս ձյաձյան էլ շորեր ա ուղարկում, չնայած ոնց որ օգտագործած շորեր լինեն: Բայց չեմ բողոքում, ուրախ ա մեր գժանոցը:

Այ միջանցքի ծերի պալատում մի քիչ ավելի ծանր գժեր են ապրում, իրանց անունները չգիտեմ, բայց իրանք գժանոցում շուխուռ են արել, թե 2 տարուց գժանոցը փակելու են... մի քանի գժեր էլ հավատացել են, էսքան տարվա հավաքած ուտելիքը սկսել են ուտել մի տեսակ իրանց աննորմալ են պահում: Ես չեմ հավատում, եսիմ... մեր գժանոցը փակե՞ն: Տնօրենի գործերը լավ են նոր մեքենա ա առել, խելացի գժերին առանձնացրել ա, ռուբիկ կուբիկ են հավաքում ինչ որ պալատում (կարծեմ Լաբարատորիա են դրան ասում): Համ էլ էն ծանր գժերը մի քանի ամիս առաջ էլի էին տենց շուխուռներ արել, էն ժամանակներում ավելի շատ գժեր էին հավատացել, բայց գժանոցի հետ բան էլ չեղավ: Երևի արդեն մոռացել են էտ դեպքը:

Իսկ թե ոնց ա գժանոցը բացվել... ոչ մեկ նորմալ բան չի ասում... օրինակ նկուղում սև շորերով գժեր են ապրում, իրանցից մի անգամ հարցրի, թե երբ ա գժանոցը բացվել, մեզ (գժերիս) երբ ու որտեղից են տեղափոխել, հստակ բան չասեցին: Ինչ որ գիրք տվեցին, էն էլ պալատ գալու ճամփին «Գիժ Ստալինը» ձեռիցս առավ վառեց: Դուք ունե՞ք էտ գրքից:
Վերևի հարկի Եվրո ձյաձյաներն էլ հիմնականում ասում են, թե գժանոցն ինչ որ գմփոցից ա առաջացել, մենք էլ ինչ որ էվոցուլաի արդյունք ենք... ճիշտն ասած բան չհասկացա:

Հիմա պիտի գնամ, ժողով ա գժանոցում, մյուս անգամ կգաք, ավելի շատ բան ցույց կտամ: Հա, դուք որտեղի՞ց էիք եկել:

* - Միտքը Վարդան Պետրոսյանի «Խաղում ենք 1700» - ից
** - Այլաբանություն

Ուղարկել «Մեր գժանոցը..."» Digg-ին Ուղարկել «Մեր գժանոցը..."» del.icio.us-ին Ուղարկել «Մեր գժանոցը..."» StumbleUpon-ին Ուղարկել «Մեր գժանոցը..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Yellow Raven-ի ավատար
  2. romanista-ի ավատար
    Լավն էր, ապրես, ուղիղ ձևով չեն հասկանում, ստեղծագործաբար ա պետք էդ "ձյաձյաների" մաման լացացնել...