Նայել RSS հոսքը

HayCity

www.haycity.com Armenian Game portal

Գնահատել այս գրառումը
Նախագծի Մասին

Haycity-ն Online պորտալ է, որը մենք հիմնել ենք, որպեսզի համախմբենք ամբողջ աշխարհի հայերին զվարճալի և հետաքրքիր ժամանցի շուրջ: Եվ մենք որոշեցինք սկսել հայկական ամենասիրված թղթախաղից՝ բազառ-բլոտից, որի հիմքում, ինչպես շատերը գիտեն, ընկած է ֆրանսիական բելոտ խաղը: Այն տարբեր անվանումներով տարածված է շատ երկրներում, բայց բազառ-բլոտը խաղում ենք բացառապես մենք՝ հայերս:
Հուսով ենք՝ դուք հաճույքով կվայելեք աշխարհի տարբեր անկյուններում սփռված ձեր հայրենակիցների ընկերակցությունը մեր հյուրընկալ տաղավարներում՝ բլոտի սեղանի շուրջ, որտեղ դուք կունենաք ջերմ շփում, կմտնեք թեժ մրցակցության մեջ, կապրեք հաճելի հիշողություններ և կզգաք հայկական բազառ-բլոտի իսկական շունչն ու ոգին: Եվ այդ ամենը ստեղծել են ձեզ համար ծրագրի հեղինակներ և մշակողներ HayCity հոլլանդական ընկերությունը և Studio One վեբ դիզայնի և ծրագրավորման հայկական ընկերությունը:
Հետագայում մենք նպատակ ունենք ընդլայնելու մեր խաղերի ցանկը՝ իհարկե հաշվի առնելով նաև ձեր ցանկություններն ու առաջարկները: Մաղթում ենք ձեզ բարի ժամանց և սպասում ենք ձեր արձագանքներին:

www.haycity.com

Ուղարկել «www.haycity.com Armenian Game portal"» Digg-ին Ուղարկել «www.haycity.com Armenian Game portal"» del.icio.us-ին Ուղարկել «www.haycity.com Armenian Game portal"» StumbleUpon-ին Ուղարկել «www.haycity.com Armenian Game portal"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. HayCity-ի ավատար
    ՈՒրախ եմ տեղեկացնել, որ ընդամենը մի քանի րոպեներից դուք հնարավորություն կունենաք վայելելու երկար սպասված Բազար-Բլոտը վերը նշված կայքէջում. www.haycity.com