Նայել RSS հոսքը

romanista - blogs. dar club

Հոմանիշներ` հեռուստատեսություն ու աղբարկղ

Գնահատել այս գրառումը
Հայկական հեռուստատեսությունը գնալով զարգանալու, բարգավաճելու փոխարեն բռնել է խորը հետընթացի ճանապարհը, չնայած, որ իրենց կարծիքով եթե մեծ գումարներ են ծախսում այս ու այն նախագիծը կյանքի կոչելու համար, ուրեմն իրենք հայերեն ասած "թույն" ալիքներ են, իրենց նմանը չկա... մենակ "Արմենիայի" ինքնագովազդները ամեն ինչ ասում են - ամենամասշտաբային, ամենաորակյալ, ամենա եսիմ էլի ինչ... այստեղ կարել է իրենց հարցնել, թե իրենք իրենց ասածներին հավատո՟ւմ են արդյոք... "Արմենիան", այո, բան չունեմ ասելու, ահավոր մեծ գումարներ է ծախսում, բայց ինչ՟ի վրա...

Եթե հեռուստաալիքի տնօրենը` Արտեմ Սարգսյանը իր հեղինակային "Մեր Լեզուն, Մեր Խոսքը" ծրագրի ամեն թողարկման ժամանակ խոսում է մեր մայրենի լեզվի անաղարտության մասին, բայց նրա իսկ ալիքով բացի իր իսկ ծրագրից մնացած բոլորում թագավորում է "նորին մեծություն" ժարգոնը, ապա այդ ալիքը իրավունք ու՟նի լինելու ընդհանրապես, Ձեզ եմ հարցնում... "Մեծարգո" ու "հարգարժան" Ֆելիքս Խաչատրյանին մեկ այլ անմակարդակ ալիքից` Հ1-ից լեզվին տալու համար, ֆուտբոլի գնդակի նման պեդերաստ Հրաչ Քեշիշյանը տշեց, ու "Արմենիան" աղբարկղի կողքերը թափված աղբ գտնելով, նրան իր մոտ ապաստարան տվեց, որ "Նոր ալիք" երաժշտական մրցանակաբաշխության հայերեն մեկնաբանման "մաման լացացնի" բառից բուն իմաստով մեկ այլ անմակարդակի` Հասմիկ Կարապետյանի հետ միասին,օրինակ... է, հետո՟... ինչքա՟ն կարելի է...

Բա սերիալները, սերիալները... "Դիմակահանդես"-ը, որի սցենարիստը եթե Դիանա Գրիգորյանն է, ուրեմն դուք դիտում եք Ձեր մեծ չաղ հայկական հարսանիքի նոր եթերաշրջանը "Դիմակահանդես" անվան տակ... "Մեր Բակը 4"... ես մեծ հաճույքով կշարեի ու Կալաշնիկովի ավտոմատի մի ամբողջ փամփշտատուփ կդատարկեի "32" կոչվածի վրա... մութ ու ցուրտ տարիներին կային "Մեր Բակը 1 ու 2-ը", որոնք, ճիշտ է, արվեստի գլուխգործոց չեին, բայց ինչքան հաճելի էր նայելը... իսկ հիմա 4-րդը նայում ես, (եթե նայում ես) ու անկախ քեզանից հայտնաբերում ես, թե ինչքան հայհոյանք դու գիտես

Մի խոսքով, թողնենք, թող ինքնահավան "Արմենիան" զբաղվի ինքնաբավարարմամբ ու անցնենք մեղսագործ Հանրայինի բարոյապես բռնաբարմանը...
Ընդամենը մի քանի մարդ կա այս ալիքում, որոնք ամեն տեղ, ալիքի ցանկացած ծրագրում երևում են - Նազենին, Խորենը, Հրաչուհին ու ալիքի գլխավոր պրոդյուսերն ու պեդերաստը միաժամանակ` Հրաչ Քեշիշյան... նրանց նախագծերն էլ չեն զիջում "Արմենիայի" ծրագրերին իրենղ աղբ լինելու աստիճանով... նայում ես Նազենիի վարած հարցազրույցները, կարծես օդ լինի, դատարկություն, ձայնագրված սկավառակ միայն եթեր լցնելու համար...

Իսկ դու, Խորեն, ինչքան էլ ուզում ես ամեն տեղ երևաս, կարծիքս քո մասին չես փոխի... ես քեզ շատ եի հավանել "Մի վախեցիրում", բայց եթե դու դրանից հետո գնում ես Հ1 ու սկսում "վարել" Եվրոտեսիլի համերգները, վարելով այնպես, կարծես տանեցիներիդ համար են քո մեկնաբանությունները... դու վարում ես, մոռանալով ցանքի մասին... դրա համար դու որպես տաղանդավոր անձ հավերժ մոռացվեցիր իմ կողմից...
Քեշիշյանի մասին չեմ ուզում խոսել ընդհանրապես, նա կարծես իմ կոկորդից կանգնած կերացս հացի կտորը լինի, որը ոչ մի կերպ կուլ չի գնում ու ես խեղդվում եմ...
Դե, իսկ Հ1-ի սերիալների մասին բացարծակ չեմ ուզում խոսել, այլապես հայհոյանքներ շաղ կտամ...

Մյուս ալիքներն էլ չեն փայլում որակով ու մակարդակով, բայց գոնե մյուսերը սրանց պես "Մենք ենք ու մեզնից լավը չկա", չեն, ու սուս փուս քարշ են տալիս իրենց անկապ գոյությունը, դրա համար էլ դրանց բան չեմ ասում...

Փոխեք մեր հեռուստաեթերը, սկսեք հանձնաժողովից, որտեղ իմպոտենտ քեռիները վեր ընկած իրենց իրավունք են վերապահում այս կամ այն ալիքին տալ կամ չտալ եթեր, ու վերջացրեք ձեր աշխատակազմի յուրաքանչյուր անհատով, ինդիվիդուալ աշխատելով ցանկացածի հետ...

Իսկ ես ընդամենը մի շարքային հեռուստադիտող եմ, որը վաղուց ձեր իսկ ու ձեր մատուցած եթերի անմակարդակության պատճառով մոռացել է հեռուստացույց կոչվող արկղի մասին... մտածեք, գուցե միայն ես չեմ, որ դժգոհ եմ Ձեզանից...

Ուղարկել «Հոմանիշներ` հեռուստատեսություն ու աղբարկղ"» Digg-ին Ուղարկել «Հոմանիշներ` հեռուստատեսություն ու աղբարկղ"» del.icio.us-ին Ուղարկել «Հոմանիշներ` հեռուստատեսություն ու աղբարկղ"» StumbleUpon-ին Ուղարկել «Հոմանիշներ` հեռուստատեսություն ու աղբարկղ"» Google-ին

Մեկնաբանություն

  1. lampone-ի ավատար
    Չնայած խիստ քննադատությանը, ես լիովին համաձայն եմ վերոհիշյալին: Բայց պետք է հաշվի առնել, որ մեր իրականությունում, ցավոք սրտի, կա հասարակության մի ստվար զանգված, որին դուր են գալիս այդ բթացնող հաղորդումները: Իսկ ինչպես ասվում է "եթե կա պահանջարկ, կա առաջարկ": Ցույց է տրվում այն, ինչ հասարակության մեծ մասին է դուր գալիս, իսկ Հայաստանում օր. շատ են սիրում սերյալներ: Խնդիրն այն է, որ ամեն ինչ չէ, որ արվում է պատշաճ մակարդակով... Իսկ հայկական գովազդները... Դրանց մասին էլ երկար կարելի է խոսել...
  2. romanista-ի ավատար
    lampone, էդ հասարակության մի ստվար զանգվածի ճաշակն ու մակարդակը իջել ա երկար տենց ծրագրեր նայելուց... եթե դրան վերջ տրվի ու ու սկսեն նորմալ, մակարդակով, որակով ծրագրեր եթեր տալ, հաստատ իմացեք, էդ ստվար զանգվածը օր օրի ավելի կփոքրանա ու մի օր էլ այն այլևս չի լինի...
  3. Թամարա-ի ավատար
    Ես ինքս հեռուստացույց չեմ դիտում,չգիտեմ ինչու,երևի նույն պաճառով:Բայց Դուք կարծում եմ չափազանցնում եք մի քիչ,կամ էլ լավ ջղայինացած եքՀեռուստաեթերում կան մի 2 տաղանդավոր մարդիկ`Հրանտ Թոխատյանը,Աշոտ Ղազարյանը,Նազենիի խոսքը գրագետ է ու բնավ էլ անմակարդակ չի,իսկ Ֆելիքսը վարում է ժամանցային նախագծեր,որտեղ կարող է և թեթև խոսել,ինչն էլ նրա ոճն է,իսկ ինչ վերաբերվում է նրա լեզվին տալուն,կարծում է դա շատ լավ է,լրագրողը ՀՀ-ում կարողանում է լեզվին տալ,բայց վատ է երբ դրա համար դուրս են հանում նրան:Եկեք ընդունենք, որ բոլորս էլ կձանձրանայինք եթե հեռուստաեթերից մշտապես լսեինք միայն արտեմսարգսյանական լեզուն,որը հիմա հաճույքով ենք լսում,քանի որ կարոտել ենք գրական լեզվին ու շաբաթը մեկ անգամ է......Սա իմ կարծիքն է.հեռուստատեսությունը պետք է այնպիսին լինի,որ ցանկացած մակարդակի մարդ էլ կարողանա հետաքրքություն գտնի,եթե ասենք ես անմակարդակ սերիալի ֆանատ եմ,ու ամբողջ օրը սպասում եմ սերիալիս, որ տեսնեմ թե Ռոդրիկոն ինչ ասեց,երբ Կլարան ամեն ինչ պատմեց նրանուրեմն իրավունք չուն~եմ բավարարելու հետաքրքրությունս:Ես էլ եմ դեմ սերիալներին հատկապես երբ այնտեղ բնավ էլ իրականին մոտ չեն դեպքերը...բայց մարդիկ կան մարդիկ, ում դա պետք է
  4. romanista-ի ավատար
    Թամարա, նույն Ֆելիքսը ժամանակին լավն էր, հավանում էի... բայց հայտնի բան է, երբ մարդիկ շատ են "ուտում", լոդրանում են, նրանց արածի մեջ մակարդակն ու որակը կորում է... հիմա նույնը նրա մոտ է, նա գիտի, որ մեկ է, ինչ ել դուրս տա եթերում, իր փողերը ստանալու է... իսկ երբ նա նոր էր հայտնվել, այդպիսի բան չկար, այն ժամանակ կոնկրետ նրան աշխատել էր պետք գոնե մի կոպեկի համար... հուսով եմ հասկացաք տարբերությունը...
    Թարմացել է 11.08.2010, 21:05 ըստ [ARG:5 UNDEFINED]
  5. Արևածագ-ի ավատար
    Ցավն այն է, որ ով չի ուզում սերիալ կամ Նազենիին նայի, նայելու ուրիշ բան չունի:
    Լրիվ համամիտ եմ romanista ին:
  6. romanista-ի ավատար
    Արևածագ, նա ով չի ուզում դա նայի, նայելու ուրիշ բան ունի, ուղղակի դրա համար պետք է ավել գումար վճարի... ես չեմ ափսոսում ամսեկան այն մի քանի հազարական դրամները, որ վճարում եմ կաբելային հեռուստատեսության համար, ու եթե դիտում ել եմ հեռուստացույց, ապա ռուսական ու արտասահմանյան նորմալ ալիքներ... ու վատն էլ այն է, որ դրանք դիտելուց ու այնտեղի լավ վիճակը տեսնելուց հետո միամիտ թեքում ես տեղական ալիքների վրա ու տեսնում ես, թե ինչքան սար ու ձորի տարբերություն կա նրանց միջև ամեն ինչում... մեկ էլ վատն այն է, որ կամ ոչ բոլորն են վճարունակ, և կամ, որը ամենասարսափելին է, կա մարդկանց զանգված, որին ընդհանրապես այս հարցը հետաքրքիր չի ու նա կնայի այն, ինչ ցուցադրեն... դրա համար էլ տեղում դոփում է այս ասպարեզը, կամ էլ սրընթաց կերպով հետ գնում...
  7. einnA-ի ավատար
    Մեծամասամբ համաձայն եմ ձեզ հետ, բայց չի կարելի այդ ամենի մեջ էն մի փոքր լավն էլ աղբը գցել: Օրինակ Հ1-ի Երգ Երգոց հաղորդումը շատ եմ սիրում, փորձում եմ բաց չթողնել:Նույնը կարող եմ ասել օտար ամայի ճամփեքի վրա հաղորդման մասին: Նազենիի մասին շատ բան չեմ կարող ասել, չեմ դիտել հաղորդումը, բայց իրա խոսքը կիրթ է, կարևորը լսելիս սովորելու բան կա, հետո ինչ էլ ուզում են ասել, ինքր ճաշակ թելադրող դեմք է այսօր ու ասեմ, որ վատ չի ճաշակը:
    Արմենիայի մասին ավելորդ եմ համարում խոսալը:Ամբողջովին աղբ է: Ահավոր ներվայանցնող է եթերից հնչող խոսքը:
    Ուզում եմ մի քիչ գովել Երկիր մեդիան: Վերջերս հետաքրքիր հաղորդումներ եմ հայտնաբերել: Սամվել Կարապետյանի ներկայացրած հուշարձանների մասին տեղեկությունները շատ գնահատում եմ: Հետո ունեն կարճ-կարճ 15-20 րոպե տևող հաղորդումներ, պատմական ակնարկներ կամ պատմական դեմքերի մասին պատմող հաղորդաշարքեր, որ իսկապես արժեքավոր են, գոնե ինձ համար:
    Աղբը շատ է, բայց լավն էլ կա, նշանակում է հույս կա, որ լավ կլինի մի օր
  8. romanista-ի ավատար
    Հույս կա, եթե լավ աշխատեն) ես հայկականներից Ար-ն եմ հավանում միայն... վաղուց չեմ հետևել, հիմիկվա մասին չգիտեմ, բայց ժամանակին հայկական և առհասարակ մշակութային - ճանաչողական, զարգացմանը նպաստող ծրագրեր բավականին թվով կային Ար - ով...
  9. Թամարա-ի ավատար
    romanista,համաձայն եմ Ձեր հետ,որ երբ մարդը անուն է ձեռք բերում,հետագայում առանց դժվարությամբ է ընդունվում ու բարձր է գնահատվում,ինքս եմ ապացուցել ուսուչուհուս,երբ մի սկսնակ բանաստեղծի ստեղծագործության մասին խնդրեցի կարծիք արտահայտել,ասեց դեռ շաաատ աճելու տեղ ունի,իսկ մի գրական երեկո վարելու ժամանակ համարձակվեցի հաղորդել,որ տվյալ բանաստեղծությունը գրել է Սևակը պատանի հասակում ու որ այն նոր են հայտնաբերել,բոլորը հոտնկայս ծափահարեցին,այդ թվում նաև ուսուցչուհիս,որը մոռացել էր,որ մի տարի առաջ այդ նույն բանաստեղծությունը աճելու տեղ ուներ,չնայած հնարավոր է այդ մի տարում աճել էր մինչև ՍևակՈւղղակի այդ անուն ձեռք բերելն էլ չափազանց դժվար է ու գնալով տաղանդ է պահանջում ոչ թե փող...
  10. romanista-ի ավատար
    Իսկ տաղանդ ես ինքս Ֆելիքսի մոտ չեմ տեսնում, Թամարա ջան...
  11. Արևածագ-ի ավատար
    Մեջբերում romanista-ի խոսքերից
    Արևածագ, նա ով չի ուզում դա նայի, նայելու ուրիշ բան ունի, ուղղակի դրա համար պետք է ավել գումար վճարի... ես չեմ ափսոսում ամսեկան այն մի քանի հազարական դրամները, որ վճարում եմ կաբելային հեռուստատեսության համար, ու եթե դիտում ել եմ հեռուստացույց, ապա ռուսական ու արտասահմանյան նորմալ ալիքներ... ու վատն էլ այն է, որ դրանք դիտելուց ու այնտեղի լավ վիճակը տեսնելուց հետո միամիտ թեքում ես տեղական ալիքների վրա ու տեսնում ես, թե ինչքան սար ու ձորի տարբերություն կա նրանց միջև ամեն ինչում... մեկ էլ վատն այն է, որ կամ ոչ բոլորն են վճարունակ, և կամ, որը ամենասարսափելին է, կա մարդկանց զանգված, որին ընդհանրապես այս հարցը հետաքրքիր չի ու նա կնայի այն, ինչ ցուցադրեն... դրա համար էլ տեղում դոփում է այս ասպարեզը, կամ էլ սրընթաց կերպով հետ գնում...
    Ես այդ «ուրիշ բանը» օտար լեզվով նայելու անվճար հնարավորությունն էլ ունեմ: Մասնավորապես՝ խորհուրդ եմ տալիս նայել «Культура» հեռուստաալիքը: Արբանյակայինով հայկական ալիքները միացնելիս եմ քոռուփոշման մնում:
  12. romanista-ի ավատար
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից
    Ես այդ «ուրիշ բանը» օտար լեզվով նայելու անվճար հնարավորությունն էլ ունեմ: Մասնավորապես՝ խորհուրդ եմ տալիս նայել «Культура» հեռուստաալիքը: Արբանյակայինով հայկական ալիքները միացնելիս եմ քոռուփոշման մնում:
    Культура - ն մենք այստեղ էլ ունենք դեցիմետրային հաճախականությամբ... իրոք որ մեծատառով հեռուստաընկերություն է, ու բացարձակապես առանց գովազդի, ոչ թե մեր հայկական, մշակութային "Արարատ" ալիքը... դեռ գովազդը որ կա նրանց եթերում, դա մի կողմ, բայց որ մեկ մեկ հայկական անճաշակ էստրադայի տեսահոլովակներն են միացնում "մշակութային" այդ ալիքով, դա արդեն ահավոր վատ ա...
  13. avikavet1-ի ավատար
    շատ ճիշտ ես romanista ջան,բայց 32-ի պահով համաձայն չեմ:
  14. romanista-ի ավատար
    Մեջբերում avikavet1-ի խոսքերից
    շատ ճիշտ ես romanista ջան,բայց 32-ի պահով համաձայն չեմ:
    Տարբեր մարդիկ, տարբեր կարծիքներ, Ավետ ջան))