Նայել RSS հոսքը

Monk

Մանրապատումներ

Գնահատել այս գրառումը
Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
Մի փոքրիկ բան էլ ես պատմեմ
Մի քանի տարի առաջ, երբ դեռ Ճեմարանի ուսանող էի, գնացել էի ընկերներիցս մեկի ծնունդին: Բավականին թվով երիտասարդական շրջանակ կար: Երեկոյի ընթացքում, երբ արդեն սուրճ էինք խմում, մի պահ տեսա, որ ոմանք բաժակները շուռ տվեցին: Նրանցից մի աղջիկ, որի հետ կարգին ծանոթ էլ չէի, նկատեց քմծիծաղս ու հայացքս և, չսպասելով, որ ես ինչ-որ բան ասեմ, նախահարձակ եղավ` հարցնելով, որ մենք` եկեղեցականներս, չենք հավատում նման բաների, չէ? Բայց ախր այդ ամենը ճիշտ է, սուտ բան չկա, չի կարելի ամեն ինչին նման միակողմանի մոտենալ և այլն, և այլն: Վերջում էլ առաջարկեց, որ կարող է բաժակս նայել, ես էլ կհամոզվեմ, որ ճիշտ բաներ են: Ես շատ հանգիստ համաձայնեցի առաջարկին: Ընկերներս ու ծանոթներս նույնիսկ թեթևակի զարմացած նայեցին ինձ: Մի խոսքով` իմ բաժակն էլ շուռ տվեցին: Երբ որոշ ժամանակ անցավ, սկսեցին բաժակները բարձրացնել: Իհարկե, առաջին հերթին և բոլորի ուշադրության կենտրոնում իմ բաժակն էր: Աղջիկը, տեղ-տեղ ծամծմելով, տեղ-տեղ էլ սահուն ահագին բաներ ասաց: Ասածների մի մասը ապագայի հետ էր կապված և դժվար կլիներ ստուգել, մի մասն էլ ընդհանուր խոսքեր էին: Բայց ինչ որ ճիշտ է, ճիշտ է` բավականին ճիշտ բաներ ասաց (երևի մինչ այդ հասցրել էր որոշ ինֆորմացիա ստանալ): Երբ խոսեց վերջացրեց, հարցրեցի` «Վերջացրեցիք?»: Դրական պատասխանեց: «Շատ լավ էր,-ասացի,-բայց մի խնդիր կա` դա իմ բաժակը չէր»: Մինչ սպասողական աչքերով ինձ էին նայում, հանգիստ բացատրեցի, որ երբ մի պահ պարում էին, ես պահը հարմարեցրել եմ և բաժակս ուրիշի բաժակի հետ փոխել... Մենակ տեսնել էր պետք խեղճ աղջկա դեմքը...

Ուղարկել «Մանրապատումներ"» Digg-ին Ուղարկել «Մանրապատումներ"» del.icio.us-ին Ուղարկել «Մանրապատումներ"» StumbleUpon-ին Ուղարկել «Մանրապատումներ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Inana-ի ավատար
    Տեղն էր էդ աղջկան ,
  2. Monk-ի ավատար
    Մեջբերում Inana-ի խոսքերից
    Տեղն էր էդ աղջկան ,