Նայել RSS հոսքը

Monk

Բարձրահասակ լինելու բացասական կողմերը

Գնահատել այս գրառումը
Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
Գործիցս մի փոքր կտրվելու համար մի դեպք էլ ես պատմեմ դպրոցական տարիներից, թե երկար ոտքերիս պատճառով ինչ օյինների մեջ էին ընկնում:
Նախ մի քանի մանրամասներ: Կարծեմ 8-րդ, թե 9-րդ դասարան էինք արդեն: Մեր դասասենյակը ուղղանկյուն, երկար դասարան էր: Նստարանները երեք երկար շարքով դասավորել էինք գրատախտակի դիմաց. առջևի երկու շարքերում աղջիկներն էին նստում, մենք էլ տղերքով էվակուացվել էինք հետևի շարքը ու այնտեղ իսկական Շկիդ հանրապետություն էինք ստեղծել. մեզ համար զրուցում էին, անեկդոտ էինք պատմում, քնում էինք, ինչ ուզում անում էին, էլ չեմ ասում աղջիկների և ուսուցիչների գլխներին բերած օյիններն ու դասերը պարբերաբար <գմփցնելը>: Ինչի մասին որ ուզում եմ պատմել, ռազմագիտության դասին էր: Մեր ռազմագիտության դասատուն Աֆղանստանում կռված (իր ասելով), պաշտոնաթող մայոր էր. չորոտ, բարկացկոտ, կտրուկ շարժումներով մի դեմք էր: Կիսառուսերեն էր խոսում, բայց որ հուզվում կամ բարկանում էր, անցնում էր լրիվ ռուսերենի` հետն էլ գերմարդկային ճիգեր գործադրելով, որ հանկարծ քֆուր-մֆուր չտա Հերիք չի մայոր էր, հայրանունն էլ էր Մայորի, դրա համար էլ նույնիսկ դպրոցի տնօրենը Մայոր Մայորովիչ էր ասում (չնայած մենք ներքին կարգով Իդիոտ կամ Պիտուխ էին ասում. իր սիրած բառերն էին):
Եվ այսպես, մի օր էս Մայորովիչի դասն է, գրատախտակին ինչ-որ բան էր գրում կամ գծագրում ու հետն էլ բացատրում դասը (դա նրա սիրած մեթոդն էր), չեմ հիշում սովորության համաձայն ինչ ռեպլիկ նետեցի (հիմա բնականաբար պարծենալու բան չկա, բայց ժամանակին ուրախանաում էի, որ ես լկտիության ու ցինիզմի մարմնացում էի ), մենակ հիշում եմ, որ համընդհանուր հռհռոց էր սկսվել: Մայորովիչը շուռ եկավ ինձ նկատողություն անելու, մեկ էլ նկատեց, որ ոտքերս սեղանի տակով երկարեցրել, դրել եմ դիմացի նստարանին (դա իմ սովորությունն էր, որի համար չէի թողնում, որ դիամացս մարդ նստի): Դրանից ավելի կատաղեց.
-Այ պիտուխ, հլա արի էս դիմացը վեր ընկի
Ես փորձեցի համոզել, որ հետևի շարքից իմ ընկալունակությունը դասի նկատմամբ ավելի է մեծանում, և այլն, և այլն, բայց չօգնեց.
-Արա, քեզ ասում ասում եմ արի դեմը վեր ընկի
Ճարս ինչ: Քթիս տակ դժգոհ փնթփնթալով, որ ես արա չեմ, արքա եմ, սա էլ դպրոց է, ոչ թե կազառմա, գնացի <վեր ընկա> դիմացը: Սկզբում լարված էի. ահավոր անսովոր էր: Ամաչում էլ էի հետ նայեմ, քանի որ գիտեմ, թե հետևից ինչ ռոժերով են տղերքը նայելու ինձ Բայց հետո, մասամբ ցուցադրաբար, մասամբ էլ սովորության համաձայն, կամաց-կամաց փռվեցի նստած տեղս` թևերս ծալած ծոծրակիս, ջայլամի ոտքերս էլ հասան գրատախտակի մոտ: Մայորովիչը մեջքով էր, ոգևորված կավիճ էր փչացնում գրատախտակին(փեղկերով գրատախտակ էր): Տեսնելով, որ էլ տեղ չկա, որոշեց գրել մյուս երեսին և, կտրուկ շարժումով հետ գալով, ուզում էր փեղկը շուռ տալ: Ես զգացի ինչ է կատարվելու, բայց չհասցրեցի ոտքերս հետ քաշել և... թե դրել ես, արի տար... Մայորովիչը հազիվ հասցրեց երկու մատով ճանկել փեղկի եզրը: Փեղկը ծալվեց, ու Մայորովիչս դեմքով, ուսով նախ ծեփվեց գրատախտակին, իսկ հետո, չնայած ոտքի վրա մնալու հուսահատ ճիգերին, փռվեց պոլին: Կավիճները թափվեիցն վրան, փոշի-մոշի... Դե իմ ներկայությամբ մարդ սովորական էլ որ ընկնում է, ուշքս գնում է, պատկերացրեք թե էդ դրամատիկ տեսարանից ինչ կլինեի... Բայց էդ պահին ծիծաղս հեչ չեկավ, քանի որ պատկերացնում էի, որ Մայորովիչը վեր կացավ, ինչ է լինելու վիճակս: Եվ քանի որ ողջ-ողջ հերձվելու հեռանկարն ինձ բոլորովին չէր ոգեշնչում, շատ արագ կողմնորոշվեցի. ֆանտաստիկ արագությամբ վեր թռա և նստարանների վրայով կենգուրուի նման մի քանի լոնք անելով, ծլկեցի:
Դրանից հետո ահագին ժամանակ ռիսկ չէի անում Մայորովիչի աչքին երևալ, և միայն դասղեկից ու ուսմասվարից անվտանգությանս վերաբերյալ հստակ երաշխիքներ ստանալու հետո ռիսկ արեցի դասի նստել: Իսկ Մայորովիչը երկար ոտքերիս պատճառած անհարմարությունն ինձ ներեց ահագին ուշ, էն էլ երբ բացահայտեց զենքերի և կրակելու հարցում ունեցած քիլլերական հմտություններս:

Ուղարկել «Բարձրահասակ լինելու բացասական կողմերը"» Digg-ին Ուղարկել «Բարձրահասակ լինելու բացասական կողմերը"» del.icio.us-ին Ուղարկել «Բարձրահասակ լինելու բացասական կողմերը"» StumbleUpon-ին Ուղարկել «Բարձրահասակ լինելու բացասական կողմերը"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Inana-ի ավատար
    Լավ էլ ռազբոյնիկ ես եղել, հա
  2. Ռուֆուս-ի ավատար
    Վայ, դու բլոգ էլ ունե՞ս Լավն էր, ահագին ղժժացի
  3. Monk-ի ավատար
    Մեջբերում Inana-ի խոսքերից
    Լավ էլ ռազբոյնիկ ես եղել, հա
    Ինչ արած, անցյալը չես ջնջի
  4. Monk-ի ավատար
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից
    Վայ, դու բլոգ էլ ունե՞ս Լավն էր, ահագին ղժժացի
    Ասեցի բլոգանման մի բան էլ ես ունենամ, սկզբի համար որոշ գրառումներ ուղարկեցի բլոգ
  5. Թամարա-ի ավատար
    Լավն էր,հատկապես ծիծաղել եմ <<Քթիս տակ դժգոհ փնթփնթալով, որ ես արա չեմ, արքա եմ, սա էլ դպրոց է, ոչ թե կազառմա, գնացի <վեր ընկա> դիմացը:>>նախադասության ու տիպիկ հայկական դպրոցական արտահայտության վրա
  6. Monk-ի ավատար
    Մեջբերում Թամարա-ի խոսքերից
    Լավն էր,հատկապես ծիծաղել եմ <<Քթիս տակ դժգոհ փնթփնթալով, որ ես արա չեմ, արքա եմ, սա էլ դպրոց է, ոչ թե կազառմա, գնացի <վեր ընկա> դիմացը:>>նախադասության ու տիպիկ հայկական դպրոցական արտահայտության վրա
    Դե հա, տիպիկ հայ դպրոցական եմ եղել բա