Նայել RSS հոսքը

Monk

Re. Զվարճալի պատմություններ

Գնահատել այս գրառումը
Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
Վաղուցվա մի դեպք պատմեմ: Ամառ էր, գնացել էի Գանձասար, որ մի երկու շաբաթ այնտեղ մնամ: Կեսօրից հետո էր, ներքևում՝ Վանք գյուղում, ահագին շոգ էր: Գյուղից, ուր գնացել էինք գնումներ անելու, նոր էինք բարձրացել վանք և վանքի բակում՝ ծառի շուրջ կլոր պատրաստած նստարանի վրա նստել զրուցում էինք և վայելում ծառի ստվերի ու սարերի քամու հովը: Ես էի, Գանձասարում սպասավորող սարկավագը, դպիրը, մեկ էլ վանքի պահակը: Մեկ էլ տեսնենք վանքի բակն սկսեց լցվել նույն չափսի, իրարից գրեթե չտարբերվող ճապոնացիներով: Այն ժամանակ դեռ Գանձասարի ճանապարհը չէին կառուցել, ճապոնացիներն էլ ստիպված ավտոբուսը թողել էին ներքևում ու ոտով բարձրացել: Ականջակալները դրած, ուսապարկերը գցած, քրտնած ու հոգնած, բայց արտակարգ հետաքրքրասեր դեմքերով չորսբոլորը նայելով՝ արագորեն մի քանի անգամ պտտվեցին բակում, մտան վանք դուրս եկան ու հետո, երևի համոզվելով, որ բոլոր ծակուծուկերը հետախուզել են, հավաքվեցին մեր շուրջը:
-Բալեվ ձեզ, ես ծապոնացի եմ, - ուրախ ժպիտներով ողջունեցին նրանք:
Ուրախացանք հայերեն խոսող ճապոնացիների տեսնելով, բայց պարզվեց, որ Ծագող արևի երկրի զավակների հայերենի իմացությունն այդ նախադասությամբ էլ սահմանափակվում է: Մի քանի տեղ եղած ռմբակոծությունների հետքերն էին տեսել ու հիմա ձեռով-ոտով փորձում էին հարցնել, թե էս ինչ խաբար է: Դե արի ու բացատրի: Մեր սարկավագը, որին ճաղատ լինելու համար բոլորը «քյաչալ» էին ասում, փորձեց նախ ինձ վրա գցել այդ դժվարին գործը:
-Չէ, Արթ ջան, դու քյաչալ տղա ես, ոնց էլ չլինի՝ խելոք կլինես, դու բացատրի, - փիլիսոփայական մտքի փայլատակումով սոփեստաբար գլուխս պրծացրի ես:
Ու Արթուրն սկսեց.
-Ազերբեջան, ազերբեջան...
Էս ճապոնացիները եռանդով գլխով են անում, յանիմ դա հասկացանք.
Արթուրը, ձեռքերն ինքնաթիռի թևերի նման տարածելով, շարունակեց իր բացատրական տանջալից աշխատանքը.
-Վզզզզզզ... վզզզզզ..... դաաաաամբ, դամբ-դամբ, դա-դաաաաամբ....
Ու հետո ձեռքերի ափերի ու գլխի շարժումով հասկացրեց, որ արդյունքը սա է, ինչ տեսաք: Ճապոնացիներն սկսեցին աշխուժորեն քննարկել, երևի ամենաարագ հասկացողները մյուսներին բացատրում են, թե ինչ է եղել: Մեկ էլ էս թեժ պահին հոտից հետ մնացած գառան նման հայտնվեց սրանց գիդը: Գործնական տեսքով բարևեց. բացատրեցինք ինչն ինչոց է, խնդրեցինք Արթուրի ճապոներենն ավելի հասկանալի լեզվով մեկնել ճապոնական բարեկամ ժողովրդի սույն զավակների համար: Մեկ էլ գիդը մոտավորապես Արթուրի ոճով սկսեց.
-Ազերբեջան, ազերբեջան...
Ճապոնացիները նորից եռանդով գլխով են անում.
-Վզզզզզզ... վզզզզզ..... դաաաաամբ, դամբ-դամբ, դա-դաաաաամբ..
...
-Այ ցավդ տանեմ, էդքան բանը մենք էլ ենք ասել
Պարզվեց, որ գիդն արևահարված պառկած է ավտոբուսում: Վարորդն էր բարձրացել, որ հարց եղած դեպքում էշը ցեխից հանի:

Ուղարկել «Re. Զվարճալի պատմություններ"» Digg-ին Ուղարկել «Re. Զվարճալի պատմություններ"» del.icio.us-ին Ուղարկել «Re. Զվարճալի պատմություններ"» StumbleUpon-ին Ուղարկել «Re. Զվարճալի պատմություններ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Թամարա-ի ավատար
    խեղճ ճապոնացիները
  2. Monk-ի ավատար
    Մեջբերում Թամարա-ի խոսքերից
    խեղճ ճապոնացիները
    Բայց ինչի՞ են խեղճ