Ի՟նչ հարց կտայիք ինքներդ Ձեզ...
Երևի բոլորը գիտեն, իսկ ով էլ որ չգիտի, նրանց համար էլ ասեմ, որ մի քանի օր առաջ, հուլիսի 25-ին լրացավ 30-րդ տարին այն օրվանից, երբ համայն աշխարհն ու մասնավորապես Ռուսաստանը կորցրեցին մի մեծագույն տաղանդի, մարդու, որին միաժամանակ սիրում և ատում էին միլիոններով, մարդու, որի մահը սեփական երկրի կառավարությունը ամեն կերպ ժողովրդից թաքցնում էր...
Երեկ աշխատավայրում միամիտ ձեռքս ընկավ Собеседник Армении թերթը... թերթեցի էջերը, ու հայտնաբերեցի հարցազրույց մեծն բանաստեղծ, դերասան ու երաժիշտ Վլադիմիր Վիսոցկու հետ... սկզբում չհասկացա, հումո՟ր է, թե ի՟նչ... հետո կարդացի նախաբանն ու պարզվեց, որ դա նրա կենդանության օրոք նրա տված վերջին հարցազրույցն էր Պյատիգորսկի հեռուստակայանին: Թերթն էլ տարելիցի կապակցությամբ տպագրել էր...
Ագահությամբ սկսեցի կարդալ հարցերն ու պատասխանները... ամեն հարց-պատասխանից հետո ավելի էի հուզվում, զգում էի, որ ուշ թե շուտ լացս չեմ զսպի... և ահա, վերջին հարցի պատասխանը կարդալուց հետո ակամա ազատություն տվեցի արցունքներիս... նա կարծես զգում էր իր մոտալուտ վախճանը...
Հայցելով այս հայալեզու կայքի ադմինիստրացիայի ներողամտությունը, ուզում եմ վերջին հարց-պատասխանը ներկայացնել ռուսերեն բնօրինակով`
- Какой вопрос Вы бы задали самому себе?
-Скажу... может ошибаюсь... Сколько лет, месяцев, недель, дней, часов мне осталось, чтобы творить?Вот какой вопрос я бы себе задал. Вернее, мне бы хотелось знать ответ на этот вопрос...
Հայտնիներից մեկն ասել է` անմահ է նա, ում հիշում, ում մասին խոսում, ու ում ափսոսում են նրա մահից հետո...