30.07.2010, 22:07 (3347 Դիտումներ)
Վերջերս մի ընդվզում, մի բողոքի ալիք է բարձրացել ընդդեմ հայկական հարսանիքների: Իսկ ինչու՞, պակա՞ս հայսենասեր եմ, ոտնահարում եմ մեր դարերից եկած ավանդույթնե՞րը:
Ո՛չ, ավելին, ես հարգում ու սիրում եմ ավանդույթները, եթե դրանք տեղին են, սիրով են կատարվում:
Իսկ ի՞նչ է հայկական հարսանիքը:
Թատրոն, սիրողական կարգի: Այո: Երբ նայում ես հին ժամանակվա հարսանիքների հոլովակները, մի տեսակ հավեսդ տալիս ա հայտնվես ըտեղ ու իսկականից քեֆ անես, հաճույք ստանաս: Որովհետև այդ հարսանիքի ժողովուրդն ի սրտե ուրախ է... բոլորը լիաթոք քեֆ են անում... ի՞նչ ունեմ ես բողոքելու... բայց այ ներկայիս հարսանիքները... լավ, սկսեմ սկզբից.
Մի մարդու (անունը նշանակենք Խ) զանգում է իր հարազատը, որին տարիներով չէր տեսել, իսկ եթե տեսելել էր, ապա միայն նոր տարուն, ու կանչում է իր որդու, կամ դստեր հարսանիքին: Հոգսը սկսվում է այստեղ: Զանգից հետո այդ մարդն իր ընտանքով ընկնում է մտքերի մեջ... բա ի՞նչ տանենք նվեր, որ դրանց քթներին դեմ գա... իսկ կինը. «իսկ ես ի՞նչ եմ հագնելու», «իմ կոստյումն էլ ա հնացել»: Ու էտ հանգիստ ապրող հանգիստ մարդիկ ընկնում են մեծ ծախսերի տակ... պարտք են անում, սկի չեն էլ ուզում գնան, ուղղակի մտածում են չնեղացնեն էլի էտ մարդկանց, բայց էտ էն դեպքում՝ երբ հենց էտ զանգողը զանգել ա միայն որպես պարտականություն, որ հանկարծ Խ - չնեղանա... Ի՞նչ ա դուրս գալիս. կողմերը նույն բանն են ուզում, սակայն հակառակն անում: Ավելի աբսուրդային վիճակ դժվար է պատկերացնել:
Իսկ երբ սկսվում է հարսանիքը... դա արդեն ուրիշ պատմություն է... հարսանիք անողը ոչինչ չի խնայում շքեղության համար, ինչ փողեր, իիինչ փողեր է ծախսում այդ մի երեկոյի համար... լսեք, մարդի՛կ, 2 տասնամյակ առաջ, ձեր նման հայեր էին ու ձեր ծախսածի 10 տոկոսով լիաթոք քեֆ էին կարողանում կազմակերպել, դուք այդ ուրախության 10 տոկոսն էլ չեք կարողանում կազմակերպել... ու՞ր եք այսպես գլորվում: Տղամարդիկ եկել են, որ հին ծանոթներին տեսնեն ու հասկացնեն թե արդեն ով են, ինչերի տեր, իսկ նրանց կանայք եկել են, որ մնացած կանանց ցույց տան, թե ինչ վարսավիրանոցներ են գնում, ինչ խանութներից են այս զգեստներն առնում... սա ինչի՞ է նման:
Վերանայման կարիք ունի հայկական հարսանիքը: