Սեփական կյանք
երազում եմ, երազում եմ ունենալ սեփական կյանք, ուր ամեն մեկն իր պարտքը չի համարի ինձ ասել, ինչպես վարվեմ, որն է ճիշտ, ինչ ասեմ, երբ լռեմ, երբ խաղամ, երբ անկեղծանամ ու ինչպես հասնեմ նպատակներից, չէ սխալ մի հասկացեք, ես իրոք շնորհակալ եմ բոլոր նրանցից , ովքեր այդքան անհանգստանում են ու խորհուրդներ են տալիս, բայց երբեմն հասկացեք իմ նպատակները բոլորովին այն չեն, ինչ դուք եք պատկերացնում, իմ երազանքներն էլ որոշակի սահմանափակումներ չունեն...
ուզում եմ հանգիստ ապրել, լացել երբ կարող եմ, ու ոչ մեկ չասի, որ չպիտի լացես, պիտի ուժեղ լինես, չեմ ուզում ուժեղ լինել, ուզում եմ թույլ լինել, երբ դրա կարիքը զգում եմ, հասկացեք ուղղակի չեմ ուզում իմ կյանքը թողնել ու ապրել հնարովի մի այլ կյանք ուր ես դեր չունեմ
ես գերադասում եմ իմ տառապանքը հնարովի երջանկությանը, ես գերադասում եմ իմ տխրությունը կեղծ ուրախությանը
հա, ես ուզում եմ անկեղծորեն տխրել, ուզում եմ անկեղծորեն լացել, ուզում եմ անկեղծորեն նվիրվել, ու չհաշվարկել արժանի էր դիմացինս դրան, թե չէ, խնդրում եմ, թողեք ինձ, հանգիստ թողեք, դուք ձեր կյանքը ձեր օրենքներով կառուցեք, ապրեք, իսկ իմը... իմն օրենքներ չունի.... իմ միակ օրենքը ուղղակի ապրելն է լիաթոք, կիսատ ոչինչ չեմ ուզում, հնարովի ոչինչ պետք չէ, ուրիշինն էլ ինձ չի հետաքրքրում...