Նայել RSS հոսքը

HARD - AYIN

Ավարտված Դպրոց...

Գնահատել այս գրառումը
Հետաքրքիր բան ա չէ՞ դպրոցական ընկերությունը... Երբ դպրոցական ես, ձեզ թվում ա, թե միշտ էլ այսպես պիտի լինի, միշտ դուք իրար հետ պիտի նույն ընկերությունն ունենաք, ամեն բան պիտի իրար մեջ կիսեք, տեղ գնալուց հենց իրեն պիտի զանգեք... բայց դա ընդամենը պատրանք է, որ տևում է 10 տարի… Իսկ երբ ավարտում ես... ջրի տակ ա մտնում ամեն բան… թեկուզ էլի դու կարոտում ես էտ մարդկանց, էլի տեսնելուց ու շփվելուց ուրախանում, բաց այլևս չես վերկանգնի այն, ինչ այն ժամանակ էր: Հիմա ամեն մեկն իր գործերով զբաղված մարդիկ են: Էն ընկերը, որ առաջ դու էիր իր համար, հիմա իր կուրսից մեկը միշտ կփոխարինի քեզ, նույնն էլ իմ դեպքում... իսկ հիմա վախս ինչն ա... որ երբ մի օր սա էլ կավարտեմ, մի՞թե այս ընկերությունն էլ կավարտվի: Ինչի՞ ա նենց ստացվում, որ հին ընկերս երբ ամբողջ օրն աչքիս առաջ օնլայն ա, երբ ամեն հարմարություն կա շփվելու, ես գրելու գրելիք չունեմ...

Ուղարկել «Ավարտված Դպրոց..."» Digg-ին Ուղարկել «Ավարտված Դպրոց..."» del.icio.us-ին Ուղարկել «Ավարտված Դպրոց..."» StumbleUpon-ին Ուղարկել «Ավարտված Դպրոց..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Մանուլ-ի ավատար
    Տենց չի :
    Եթե իսկական ընկերներ են, հաստատ հետո էլ կշարունակվի ընկերությունը: Իսկ տենց լիքը «ընկերներ» են անցնում-գնում, իրանք իսկականը չեն:
  2. Հարդ-ի ավատար
    Չգիտեմ, երևի վախենում եմ խոստովանել, որ դա իսկական չէր, որովհետև շուրջ տաս տարի ես հակառակ մտքին եմ եղել...