23.07.2010, 14:30 (2808 Դիտումներ)
Հերթական անգամ հայկական թիմը անհաջողության է մատնվում եվրոպական մրցասպարեզում, չկարողանալով գոնե անցնել հաջորդ որակավորման փուլը... արդեն որերորդ տարին է այդպես... չկա հայկական ֆուտբոլը, նրանից բան չի մնացել, միայն փոշոտ անունը... եթե մի քանի տարի առաջ գոնե ֆուտբոլասերները գնում և նայում էին մարզադաշտերում երկրի ազգային առաջնության հանդիպումները, ապա հիմա դա էլ չկա, տրիբունաները դափ-դատարկ են, իսկ թիմերը արդեն սովորել են միշտ առանց հանդիսականների խաղալու... դե, իսկ հավաքականի խաղերի ժամանակ ամեն խաղում ֆուտբոլասերը սրտատրոփ սպասում է, թե երբ կկարողանա ի վերջո լիաթոք բղավել "գոլ" ու ուրախանալ երկրի առաջին թիմի հաջողությամբ, բայց դա էլ շատ հազվադեպ է լինում... պատճառները լիքն են, խոսենք դրանց մասին...
Գլխավոր պատճառը - ՀՖՖ նախագահ "մեծն" Ռուբեն Հայրապետյանն է, բոլորին հայտնի "նեմեցը"... կառավարելով ՀՖՖ-ում մի քանի տարի, նա հայկական ֆուտբոլը սարքեց իր բիզնեսն ու ոնց ուզում, տնօրինում է... արդեն քանի տարի է առանց պայքարի երկրի չեմպիոն է դառնում նրա սեփական թիմը - "Փյունիկը", որը արդեն դրանով բռնաբարել է բոլոր երկրպագուներին, որոնք գիտեն, որ պայքար չկա ու նրանց մոտ կորել է հետաքրքրությունը սեփական երկրի ֆուտբոլի հանդեպ... փոխանակ նեմեցը նպաստի մարզային ֆուտբոլի զարգանալուն, առաջնությունը սարքեց Երևանի առաջնություն, քանզի Գյումրու "Շիրակը" արդեն ինքն էլ չգիտի, թե ինչ՟ու է խաղում ու անընդհատ միավորներ տալիս այս ու այն ոչուփուչ թիմին... երբեմնի հզոր "Շիրակը", բա... դե իսկ "Միկան" միայն թղթի վրա է Աշտարակից, բայց թիմի գրասենյակը նույնիսկ Երևանում է, ու եթե "Փյունիկը" նեմեցինն է, "Միկան" էլ Միքայել Բաղդասարովի ձեռքի խաղալիքն է, բիզնեսը... անընդհատ գովազդում են, թե "Ռաբոտնիչկիին" հաղթելու դեպքում "աշտարակցիները" կմրցեն աշխարհի հզոր թիմերից մեկի - "Լիվերպուլի" հետ... նախ, չեն անցնի, որ մրցեն, երկրորդն էլ, եթե նույնիսկ մրցեն լիվերպուլցիների հետ, ապա նախապես կարելի է անգլիացիների վրա խոշոր գումարի խաղադրույք կատարել վստահաբար...
"Արարատի" մասին չեմ ուզում անգամ հիշել... կատաղում եմ, աչքերս լցվում են, արյունս եռում է... նեմեցի ու "Արարատի" տափակ շվեյցարահայ ղեկավարության շարունակական "սառը" միկրոպատերազմի հետևանքով հիմա չկա այդ թիմը, չկա հայկական ֆուտբոլային դրոշակակիրը... էլի տեղին է այստեղ ասել, բա...
Հավաքականի` տեղական ակումբներից մեկում խաղացող տղաներին (եկեք առանց անունների) նկատել են Երևանի կենտրոնի շաուրմանոցներից մեկում շաուրմա ուտելուց... եվրոպական թիմերում խաղացողներին տրվող ջուրն է անգամ նախապես ստերիլիզացվում, իսկ մերոնք այստեղ շաուրմա են ուտում... կծխեն էլ, կուռեն էլ, բա մաման էլ չե՟ն ք... ինչպես կասեն հայերը...
Դրա համար էլ դրսում ֆուտբոլիստ չունենք, եթե չհաշվենք մի քանի ոչ ֆուտբոլային երկրների առաջնություններում անկապ թիմերում հանդես եկողներին... Մի Մանուչարյանն էր, այն էլ Նիդեռլանդներում կորցրեց իրեն ու այդպես էլ չի կարողանում գտնել, քանի որ Նիդեռլանդների լիգան Հայաստանի առաջնությունը չի...
Թեման անվերջանալի է ու շատ ցավալի... բայց գիտեմ, որ անիմաստ եմ գրում, քանի որ ոչ նեմեցի սեռական օրգանին է գրածս, ոչ էլ հայկական ֆուտբոլի համար մյուս պատասխանատուների... կարող է և սա նկատեն ու ընթերցեն, բայց դե, իմ հասցեին մի երկու հատ հայկական հայհոյանք կտան ու կշարունակեն բռնաբարել հայկական ֆուտբոլը...
Վերք Հայոց ֆուտբոլի, ողբ ֆուտբոլասերի...
Հ.Գ Գրառումը պահպանելու պահին չգիտեի, որ "Միկան" պատասխան խաղը արդեն խաղացել ու դուրս է մնացել... դե, չեմ հետաքրքրվում էլի, ձեր ցավը տանեմ