Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Նենց ոչինչ սանսկրիտ գիտեմ, ով գիտի

Գնահատել այս գրառումը
Լավ - առավոտ գրքերում փորփրելիս գտա Րոդնի Օրֆեուսի "Աբրահադաբրան": Գիրքը thelemic magick-ի մասին է, վերընթերցելը ահագին նոստալգիկ պահեր առաջացրեց: Հիմա էլ եմ կարդում, քնելուց առաջ ուզում եմ կոսմոլոգիայի մասին գլուխը դորդուբեշ անել:

Շատ լավ - հաճելի օր անցկացրեցի Ռայադերի, Կյահիի ու Գարդմանյանի հետ - իհարկե եթե չհաշվենք A.I. գեղարվեստական կինոնկարը /որը ես համարում եմ Սթալքերից հետո երբևէ նկարահանած ամենաձանձրալի ֆիլմերից մեկը/ ու Կյահիից ստացած արքայական ծեծը :

Նեյտրալ /դեպի լավը ձգտող/ - երեկոյան Սունդուկյանի այգու մոտ տեսա որոշակի քանակությամբ ակումբցիներ: Ժողովուրդ, չնեղանաք, բայց ոչ մեկի անունը/նիքնեյմը չեմ հիշել - ես ընդհանրապես ծայրահեղ վատ հիշողություն ունեմ, երբ բանն հասնումա անուններին ու դեմքերին: /Դեյվիդի սովորեցրած hate me փոքրիկ շաբլոնային հնարք պրովոկացիան աշխատեց ինչպես հարկն էր, թեկուզ իդեալական կատարման համար դեռ պարապելա պետք/:

Խայտառակ լավ - սանսկրիտիս սաղմնային գիտելիքները լավացել են: Էսօր նայում էի Matrix 3-ը, ու հստակ տարբերեցի, որ վերջին Սմիթի ու Նեոյի տուրուդմփոցի ժամանակ հնչող երգի բառերը սանսկրիտով են: Տարբերելը տարբերեցի, իսկ այ հասկանալը չհասկացա: Գուգլը ասումա, որ շատ գեղեցիկ հատվածա Ուպանիշադներից: Լսել երգը ու կարդալ բառերը ու թարգմանությունը կարող եք այս հղումով

Ուղարկել «Նենց ոչինչ սանսկրիտ գիտեմ, ով գիտի"» Digg-ին Ուղարկել «Նենց ոչինչ սանսկրիտ գիտեմ, ով գիտի"» del.icio.us-ին Ուղարկել «Նենց ոչինչ սանսկրիտ գիտեմ, ով գիտի"» StumbleUpon-ին Ուղարկել «Նենց ոչինչ սանսկրիտ գիտեմ, ով գիտի"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Vita Nostra

Մեկնաբանություն

  1. helium-ի ավատար
    Շատ լավն էր, մտքովս երբեք չի անցել, որ այդ երաժշտության բառերը ինչ-որ ռեալ լեզվով կլինեն կամ էլ իմաստ կունենան. խիստ անհասկանալի են հնչում, լղոզված մի տեսակ: Հիմա «իմանալով» լսելուց ու թարգմանությունը կարդալուց հետո ավելի ազդեցիկ դարձավ մի տեսակ: Շատ համապատասխան էլ ընտրվածա
  2. Leo Negri-ի ավատար
    "Մատանիների տիրակալում" օրինակ հորինված Թոլքիենական լեզվով են
    Ընդհանրապես շատ հետաքրքիրա էն փաստը, որ երաժշտությունը շատ ավելի ուժեղ ու արագա ազդում մարդու վրա, քան բառերը: