Նայել RSS հոսքը

Բլթանոց

Սիրո Ամառ

Գնահատել այս գրառումը
Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
Հետաքրքիր տեղեկություն ռոքի պատմությունից

Սիրո Ամառ

Սիրո Ամառը հասարակական երևույթ է, որ տեղի է ունեցել 1967 թվականի ամռան ընթացքում։ Այն սկսվել է Բիթլզի՝ Sgt. Pepper's Lonely Hearts Club Band ալբոմի թողարկմամբ հունիսի մեկին եւ ավարտվել է 1969–ի Վուդսթոքի փառատոնով /հանրահայտ Woodstock–ի փառատոն/ , որի ընթացքում շուրջ 100.000 մարդիկ հավաքվել են Սան Ֆրանցիսկոյի մոտակայքում գտնվող Հաթ Աշբերի / Haight-Ashbury վայրում՝ ստեղծելով հասարակական մշակութային եւ քաղաքական ընդվզում։ Այս վայրը հանդիսացել է հիփփիների մշակութային հեղափոխության կենտրոնը։ Սա աննախադեպ հասարակական երևույթ էր, երբ հազարավոր մարդիկ հավաքվել էին եւ կազմակերպել էին ապրելաձև, որտեղ իշխում էին երաժշտությունը, հոգեմետ միջոցները, ազատ հարաբերությունները եւ այսպես կոչված՝ կոմմունալ ապրելաձևը, որտեղ բոլորը կիսում էին իրար հետ "հացը" եւ ունեցվածքը։

Այս Սիրո Ամռան ընթացքում տեղի է ունեցել երաժշտական աննախադեպ բում, հեղափոխական զարգացում, ինչպես նաև այս միջոցառումներին մասնակցել են ժամանակի ամենափայլուն եւ սկանդալային երաժիշտները՝ Janis Joplin, Jimi Hendrix, Jefferson Airplane, Byrde, Grateful Dead եւ այլոք։

Այս ժամանակաշրջանում է գրվել The Mamas & The Papas Խմբի հանրահայտ San Francisco երգը, որ նվիրված է եղել քաղաքին եւ հանդիսացել է Սիրո Ամռան հիմնը։

Ուղարկել «Սիրո Ամառ"» Digg-ին Ուղարկել «Սիրո Ամառ"» del.icio.us-ին Ուղարկել «Սիրո Ամառ"» StumbleUpon-ին Ուղարկել «Սիրո Ամառ"» Google-ին

Թարմացել է 17.07.2010, 14:38 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ռոք Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն