Նայել RSS հոսքը

Արէա

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Գնահատական. 4 ձայն, 5.00 ընդհանուր:
Մեջբերում Մելակուս-ի խոսքերից Նայել գրառումը
…Քրիստոս այն սահմանագիծն է, որին մի քանի հազարամյակ հետո, իր զարգացման գագաթնակետին, կհասնի մարդ արարածը, ու այդ ժամանակ երկիր մոլորակի վրա չեն լինի պատերազմներ, չեն լինի հիվանդություններ, չեն լինի հարուստներ ու աղքատներ, որովհետև մարդիկ կհասկանան, որ միակ ուղին գոյատևելու համար, դա սերն է, որովհետև ատելությունը կործանում է, միայն սերն է, որ ի զորու է ստեղծել, արարել ու պահպանել ստեղծածը… ու դա կլինի մարդկության հաղթանակը, ու դա կլինի Քրիստոսի հաղթանակը…
…Եհովա աստված…
…ես հայ եմ, ես կյանքում մոտիկից հրեա տեսած չկամ, իմ պապի պապը հայ էր ու նրա պապի պապը հայ էր, ու նրա պապի պապի պապը հայ էր ու նա բարձրահասակ, թիկնեղ, հաղթ բազուկներով, կապույտ աչքերով, շիկահեր այր էր, ու Հայկ էր նրա անունը, ու Հայկը հպարտ այր էր, ու Հայկը սատկացրեց բելին, որովհետև Հայկը ամենից շատ ազատություն էր սիրում, ու Հայկը չէր ճանաչում Եհովային, ու Հայկը իր աստծուն ԱՐ էր կոչում, ու ԱՐ աստված օգնում էր Հայկին, ու նրանք սիրում էին իրար…
…Մովսեսը բարձրացավ լեռը ու Եհովա աստված խոսեց նրա հետ, ու Եհովա աստված պատվիրեց սիրել իրեն, պատվիրեց ու Մովսեսը սիրեց Եհովային, ու Եհովան սիրեց Մովսեսին ու նրա ցեղը, ու նրա ցեղը սիրեց Եհովային, սիրեց որովհետև Եհովան այդպես էր պատվիրել… իսկ Հայկը սիրում էր իր աստծուն որովհետև սիրում էր, ու Հայկի աստված չէր պարտադրում սիրել իրեն, չէր ստիպում թողնել ընտանիքը ու հետևել իրեն, չէր կաշառում երկնային արքայությամբ… իսկ Հայկը սիրում էր ԱՐ աստծուն, որովհետև ԱՐը հղի կնոջը անմաքուր չէր համարում, որովհետև ԱՐը իսկապես սիրում էր Հայկին ու նրա ցեղը… ու Հայկը իր ամենանվիրական բառերի մեջ մտցրեց իր աստծու անունը, ԱՐը ԱրԱրիչ էր, ու նա ԱրԱրեց երկիրը, ու Հայկի երկիրը կոչվեց ԱրԱրատ, ու Հայկի ցեղը կոչվեց Արեացիներ, ու Արը բարի էր, ու այն ամենը ինչ բարի չէր` ոչ Ար էր` չ Ար էր` չԱր էր` չար էր…
…հետո վառեցին էն ամեն ինչը ինչ Ար էր, ու ես, որ կյանքում մոտիկից հրեա տեսած չկամ ստիպված հրեա Մովսեսի Եհովա աստծուն էի պաշտում, ու Եհովան ստիպում էր սիրել իրեն, ստիպում էր խաբելով, ստիպում էր համոզելով, ստիպում էր վախեցնելով, ու ես ճարս կորցրած դարերով պաշտում էի Եհովային, Եհովային ով կապ չուներ իմ պապի պապ Հայկի հետ, որի անունը չկար իմ ցեղի ամենանվիրական բառերի մեջ, որը երբեք չէր օգնել իմ ցեղին ու երբեք չէր օգնելու… ու եթե այս նոր կրոնի մեջ մի լուսավոր կետ կար, դա Քրիստոսն էր… Քրիստոսը Ար էր (չար չէր` բարի էր), նա եկավ որ վերափոխի Մովսեսի բարբաջանքները, նա եկավ որ մարդկանց սովորեցնի մարդավարի ապրել, նա եկավ քարոզելու էն, ինչ ԱՐ աստված էր ասում… չեմ հավատում առաքյալների հնարած հրաշքներին, չեմ հավատում որ Հիսուս երբևէ խոսել է երկնային արքայության մասին, Հիսուսը չէր կարող ասել` բարություն արեք, որպեսզի ձեզ տրվի երկնքի արքայությունը, որովհետև նա ինքը բարություն էր անում առանց մտածելու որ դա անում է իր համար, իր հոգու փրկության համար, նա դա անում էր, որովհետև չէր կարող չանել, որովհետև նա Ար էր, քանզի եթե դուք բարություն անեք այն բանի համար որ հետո ստանաք դրա վճարը, ուրեմն ինչով կտարբերվեք մաքսավորներից ու փարիսեցիներից, չէ որ նրանք էլ են անում նույն բանը, արդ ասում եմ ձեզ` բարություն արեք առանց մտածելու որ կտիրանաք երկնային արքայությանը… այսպես կասեր Քրիստոսը, ու դա կլիներ ԱՐ աստծու խոսքը, սակայն դա չէր լինի Եհովայի խոսքը, ուրեմն առաքյալներին, հետագայում Վենետիկին ու հազար ու մի եկեղեցական ժողովներին պետք չէր դա, ու քրիստոս ասում է էն ինչ ասում է ատվածաշնչում, ու մենք հիմա պաշտում ենք էն աստծուն ում դարերով ստեղծել են սևազգեստ պաշտոնյաները, իրենց գաղտնի ու բացահայտ եկեղեցական ժողովներում` հարմարեցնելով նրան իրենց ու իրենց տիրակալների շահերին…
…իմ աստված ԱՐ աստվածն է, ու Քրիստոսը իմ ԱՐ աստծու որդին է, այնպես ինչպես իմ ԱՐ աստծու որդին է յուրաքանչյուրը ով կապրի էնպես ինչպես ապրում էր Քրիստոսը…
…Ով էր Քրիստոսը հարցին պատասխանում եմ ՍԵՐ, Սեր էր Քրիստոսը ու Սեր է իմ ԱՐ աստվածը…

Ուղարկել «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը"» Digg-ին Ուղարկել «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը"» del.icio.us-ին Ուղարկել «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը"» StumbleUpon-ին Ուղարկել «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը"» Google-ին

Պիտակներ: արեա, քրիստոս Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Կարապետ-ի ավատար
    Ապրես
  2. KiLa-ի ավատար
    Նախ կասեյի՝ ես ուրախ եմ քեզ համար, անկեղծ ուրախ եմ... Ուրախ եմ, որ դու քո պապի իսկական թոռն ես, որ գտել ես Ար աստծուն, որ գտել ես նրա որդուն, որ դու քեզ համար բացել ես հարցերի հարցը, հասկացել ես ողջ իմաստների իմաստը...
  3. Windows 7-ի ավատար
    :8 Ես գնահատում եմ ձեր գրածը,որովհետեվ դուք մոտ եք իրականությանը 99 տոկոսով.
    :o Ես ամաչում եմ ,որ Արա Մազդին պաշտելու փոխարեն,յահուահին էի ընդունել:

    ես հայտնաբերեցի,որ Յահուահ Հրեական բառը թարս կարդալուց՝ կստանանք ՀաուՀայ՛
    Հրեաների այդ աստվածը ունի Հայկական ծագում,նա Հալդին է՞
    Ի՞նչու է թարս կարդացվում,քանզի Հրեաները Աստծո անունը թարս են գրել.
    Թարմացել է 03.12.2012, 07:41 ըստ [ARG:5 UNDEFINED]