Նայել RSS հոսքը

Taisha

տաիշա դե սելա

Գնահատել այս գրառումը
աչքիս շարք եմ բացելու տաիշա և լհասա դե սելա անունով
ժամանակը շարժվում ա առաջ իսկ ինձ անընդհատ ձգում ա լհասան

լհասա՜ լհասա՜ լհասա՜ դե սելա՛
տաիշը նորից ու նորից լսում ա լհասա
տաիշը էթում ա ամերիկա ու հետ գալիս
գնում ա գործի ու հետ գալիս
սեր անում կամ ո՛չ
հաց ուտում կամ ո՛չ
ջուր խմում կամ ո՛չ
խոսում բամբասում լսում կամ ոչ
իսկ հոգին նորից ու նորից կանչում ա. լհասա՛

ոտներս հետ են բերում կոմպ
մատներս բացում են բլոգս
հիշողությունս կանչում ա լհասա՜
ու կրկին սկսում ա երգել լհասա՛ն

լհասա՜ լհասա՜ լհասա՜ դե սելա՛
պատրաստ եմ լսել քեզ ժամեր շարունակ
բառերս ընտրվում են անկապ ու միամիտ
ականջներիս մեջ անընդհատ կրկնվող րայզինգոտ նոտաների տակ

լհասա՜ լհասա՜ լհասա՜ դե սելա՛
դու արդեն մեռել ես
մեռել ես ոչ շատ վաղուց
մեռել ես հունվարի մեկին 2010-ի
կարող էիր ընտրել ուրիշ ուղի կամ էլ ոչ
կարող էիր ընտրել կյանքը այս կամ էլ ոչ
կարող էիր ընտրել իմ կյանքը կամ էլ ոչ
կյանքը
սերը
սեր անելն ու սիրո համար ապրելը
փոթորկոտ օրվա մեջ մազերդ քամուն տալն ու ցերեկվա շոգին ճակատիդ գոյացած քրտինքը սրբելը

լհասա՜ լհասա՜ լհասա ՜դե սելա՛

ինչո՞ւ քեզ տարավ փոթիրիկը
դո՛ւ այդպես ուզեցիր
ինչո՞ւ թույլ տվիր որ դա քեզ հետ պատահեր
պայքարեի՛ր պայաքարեի՛ր պայքարե՛իր ինչպես տաիշը
ինրպե՛ս տաիշը
ինչպե՛ս տաիշը որ չի հանձնվում

ինրպես տա՛իշը որ լսում ա լհասա ու վանում ա իրա մտքերն իրանից

նստած լհասայի նոտաներին սլանում ա երկինք տաի՛շը
թամբած լհասայի մեղեդին ծովում լողում ա տաի՛շը
տաիշը չի հանձնվում շուկայական հարաբերություններին
տաիշը տաիշ ա ու ինքը չի մեռնի կրծքի քաղցկեղից

ինքը կմեռնի մի ուրիշ օր ու ուրիշ տեղ
բայց մինչև մեռնելը ինքը կպայքարի իմ քո ու բոլորի համար
ինքը իրան չի ծախի բազարում ինչպես անում են բոլորը
ինպես ես ուզում էի անել երբ փոքր էի
ու ինչպես անում են բոլոր բոլորը

լհասա՜ լհասա՜ լհասա՜ դե սելա՛
չսիրուն արտաքինով լհասա դ ե սելա՛
դու աճում էիր աճում էիր աճում ու աճում էիր

ու հանակրծ խփեց քեզ փոթրիկը հիմքից թիկունքից քոքից ու վերջում կրքծիդ

լհասա՜ լհասա՜ դու չգիտեիր որ պայքարել պետք չէր
դու չգիտեիր որ հանձվել էր պետք կյանքին
գիտակցաբար հանձնվել ու լինել ճկուն
դա շատ դժվար է անելը
ու տաիշը երբեք չկարեցավ անել
ինքը միշտ կռվում հոգնում ու անկապ տառապում ա
բայց միշտ իրան տենում ա սիտուացիայից անդին
տաիշը տաիշը ա ու իրա տանձին չի ոչինչ

լհասա՜ լհասա՜ տաիշը շարք ա բացել լհասայի անունով
տաիշը լսում ա լհասա դե սելա ու հիշողությունը պահանջում ա լհասա
լհասա՛ լհասա՛ տաիշը անընդհատ լսում ա լհասա դե սելա՜

Ուղարկել «տաիշա  դե սելա"» Digg-ին Ուղարկել «տաիշա  դե սելա"» del.icio.us-ին Ուղարկել «տաիշա  դե սելա"» StumbleUpon-ին Ուղարկել «տաիշա  դե սելա"» Google-ին

Պիտակներ: taisha Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. StrangeLittleGirl-ի ավատար
    Յա, բարլուս Տաիշ