Նայել RSS հոսքը

enan

Վարկած

Գնահատել այս գրառումը
Իներցիալ շարժում
Մատերիան տարածության մեջ զբաղեցնում է որոշ ծավալ: Տարածության այն ծավալը որը զբաղեցված չէ մատերիայով, զբաղեցված է ֆիզիկական տարածությամբ:
Երբ մարմինը շարժվում է տարածության մեջ փոխելով դիրքը, դրանով ազատում է տարածության այն ծավալը որը զբաղեցնում է, միաժամանակ զբաղեցնում նոր ծավալ:
Այս պրոցեսի ընթացքում մատերիան մի կողմից' շարժման ուղղությամբ ֆիզիկական տարածությանը դուրս է մղում, զբաղեցնելով նրա տեղը, մյուս կողմից շարժման ուղղությանը հակառակ' ազատում է տարածություն, որը զբաղեցնում է ֆիզիկական տարածությունը:
Եթե ֆիզիկական տարածությունը օժտված լիներ առաձգականությաբ, ապա մարմինը իմպուլս կփոխանցեր ֆիզիկական տարածությանը և հետ ստանալով ու հաղորդելով կտատանվեր ֆիզիկական տարածության մեջ անվերջ ժամանակահատվածով:
Մարմինը, շարժման ուղղությամբ' ֆիզիկական տարածությանը հաղորդում է իմպուլս, միաժամանակ շարժման հակառակ ուղղությամբ ազատում է տարածության որոշ ծավալ: Արդյունքում, ֆիզիկական տարածության տեղական հատվածներ հայտնվում են աղավաղված վիճակում,( մարմնի առջևի հատվածի .«խտացում», հետևի մասում «նոսրացում»), որը շտկվում է լույսի արագությամբ, այսինքն'
Մարմինը շարժման ուղղությամբ ֆիզիկական տարածությանը հաղորդում է իմպուլս, տարածության այդ հատվածը խզվում է, ֆիզիկական տարածության հատված բացվում է, միաժամանակ մարմնի հետին մասում վերականգնվում է, փակվում է: Պահպանելով հաղորդված իմպուլսը (իմպուլսի պահպանման օրենքով), ֆիզիկական տարածությունը իմպուլս է հաղորդում մարմնին, նրա շարժման ուղղությամբ: Հետագայում իմպուլսը անցնում է մարմնից ֆիզիկական տարածությանը, ֆիզիկական տարածությունից մարմնին և այսպես շարունակ:
Իներցիալ շարժումը տարածության մեջ մատերիայի և մատերիայից զուրկ տարածությունը զբաղեցրած միջավայրի' ֆիզիկական տարածության միջև կայացող փոխազդեցությունն է, շարժման էներգիայի և իմպուլսի անվերջ փոխանցման և պահպանման պայմաններում:
Արագացումով շարժման դեպքում, հակազդեցության պատճառը Ֆիզիկական տարածության առկայությունն է, որը ապացույց է ֆիզիկական տարածության գոյություն մասին:

Ուղարկել «Վարկած"» Digg-ին Ուղարկել «Վարկած"» del.icio.us-ին Ուղարկել «Վարկած"» StumbleUpon-ին Ուղարկել «Վարկած"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն