Վարկած Ձգողություն
Վարկած
Ձգողությունը, մարմինների միջև գործող փոխազդեցությունն է: Յուրաքանչյուրը մարմին իր հերթին ազդում է մյուսի վրա, այսինքն' ձգում է մյուսին ինչ որ մեխանիզմով:
Տարածությունը , որը բաժանում է մարմիններին կարող է լինել բացարձակ դատարկ, կամ զբաղեցված ինչ որ բանով' եթեր, վակում կամ ֆիզիկական տարածություն:
Տիեզերքում մատերիայից բացի այլ բաղադրիչը, անվանումից անկախ (անվանենք ֆիզիկական տարածություն կամ տարածություն), մասնակցում է տիեզերքում ընթացող պրոցեսներին, մատերիայի առանձին տեսակ է, օժտված մատերիայի հետ փոխազդելու հատկությամբ:
Ֆիզիկական տարածությունը գործում է ինքն իրեն, մատերիան ինքն իրեն, մատերիայի հետ փոխանակելով իմպուլս և էներգիա, ինչպես օրինակ, Արեգակը, Երկրի վրա մոլեկուլների և ատոմների շարժման կինետիկ էներգիան է բարձրացնում, իսկ Երկրի ձգողական ազդեցության շնորհիվ ընթանում են այլ պրոցեսներ, նրանցից յուրաքանչյուրը ինքն իրեն է գործում, իսկ նրանց ընդհանուր գործնեությամբ Երկրի վրա կյանքն է ընթանում:
Նյութ
Մարմինները կազմված են ատոմներից, ատոմները' տարրական մասնիկներից, որոնք ունեն 10^17կգ/մ^3 խտություն:
Տարածության հիմնական բաղադրիչը ֆիզիկական տարածությունն է, մատերիայի զբաղեցրած տեղը տարածության մեջ աննշան է:
Օրինակ, մարդու մատերիայի զբաղեցրած ծավալ տարածություն մեջ, մոտավորապես հավասար է այնպիսի գնդի, որի տրամագիծը հավասար է 10^-5մետր, կամ մի քանի տասնյակ միկրոն, համեմատության համար' մարդկային մազի տրամագիծը կազմում է 40-110միկրոն:
Մարդատար ինքնաթիռի զբաղեցրած տարածությունը համարժեք է մոտ 0,1մմ տրամագծով գնդի տարածությանը:
Երկիր մոլորակի համար այդ տարածական գնդի ծավալը հավասար է մոտ 300մ-ի, իսկ Արեգակի դեպքում այն կազմում է մոտ 20կմ:
Մարմնի շարժման փոփոխության մեծությունը հաշվարկվում է մարմնի մասսայի միջոցով, մարմնի զբաղեցրած տարածությունը համեմատական է մարմնի մասսային:
Հետևաբար' մարմնի շարժման ժամանակ, ֆիզիկական տարածությունը հակազդում է մարմնի շարժմանը, վերջինիս զբաղեցրած ծավալին համարժեք մեծությամբ:
Թռչող ինքնաթիռը ֆիզիկական տարածությանը ազդում է 0,1մմ տրամագծով գնդի ծավալի չափով, որը համարժեք է ինքնաթիռի մասսային:
Ֆիզիկական Տարածություն
Մի կողմից ֆիզիկական տարածության միջոցով իրագործվում է մարմինների փոխադարձ ձգոողականությունը, իսկ մյուս կողմից ֆիզիկական տարածությունը չի խոչընդոտւմ մարմինների ազատ շարժմանը:
Ֆիզիկական տարածության տեղական անհարթությունները հարթվում են լույսի արագությամբ:
Ֆիզիկական տարածությունը մատերիայից ստանալով իմպուլս և էներգիա, աղավաղվում է, այդ վիճակից դուրս գալով հարթվում լույսի արագությամբ, մատերիային ետ վերադարձնելով իմպուլս և էներգիա:
Ֆիզիկական տարածություն աղավաղման արդյունքում առաջացած շարժումը տարածվում է լույսի արագությամբ:
Ֆիզիկական տարածությունը մատերիայի այլ տեսակ է:
Ֆիզիկական տարածության նյութը մատերիայի նման հանդես է գալիս ագրեգատային վիճակներով, որոնք արտահայտվում են ուժային դաշտերի ձևով, վերջիններս առաջանում են մատերիայից ֆիզիկական տարածությանը փոոխանցվող էներգիայի անցման հետևանքով:
Ատոմի միջուկը իր շուրջը առաջացում է որոշակի փոփոխություն ,որի պատճառով ֆիզիկական տարածությանը օժտում է յուրահատուկ հատկությամբ, տարածության այդ հատվածը ձեռք է բերում նյութի պինդ վիճակին բնորոշ հատկություն, որը միջուկին պահում է կարծր պատյանի մեջ:
Նյութի հեղուկ վիճակին նման են էլեկտրական և մագնիսական դաշտերը, եթե մատերիայի մի վիճակից մյուսին անցնելու ժամանակամիջոցը կախված է արտաքին ազդեցություններից, ապա տարածության նյութը մի վիճակից մյուս վիճակին անցնում է լույսի արագությամբ:
Ֆիզիկական տարածության ագրեգատային վիճակների փոփոխությունը նրա կառուցվածքային վիճակի փոփոխություն չի առաջացնում, փոփոխվում է միայն ֆիզիկական տարածության հատկությունը, այսպես ատոմի միջուկի շրջապատող տարածությունը ձեռք է բերում պինդ նյութին յուրահատուկ հատկություն իսկ ատոմի ներսում ֆիզիկական տարածությունը կրում է հեղուկին բնորոշ հատկություն: Երբ ատոմը փոխում է դիրքը տարածության մեջ, տարածությանը ատոմի հետ չի տեղափոխվում, փոփոխվում է տարածության հատվածների ագրեգատային վիճակները:
Տարանուն լիցքավորված մասնիկների գումարային ազդեցությունը թուլացնում է տարածության հատկությունը, որի հետևանքով մասնիկները հայտնվում են հղուկում, որի կենտրոնում խտությունը ավելի փոքր է, իսկ կենտրոնից հեռանալուն զուգընթաց աճում է: Այստեղ գործում է Արքիմեդի ուժը, որի արդյունքում մասնկները մղվում են կենտրոն, ձգում են իրար:
Նույնանուն լիցքավորված մասնիկների համատեղ ազդեցւթյամբ ֆիզիկական տարածության հատկությունը ուժեղանում է, մասնիկներին շրջապատող տարածությունը նմանվում է հեղուկի, որի կենտրոնում խտությունը մեծ է իսկ կենտրոնից հեռանալիս նվազում է, այստեղ Արքիմեդի ուժի ազդեցությամբ մասնիկները իրարից հեռանում են' վանվում են: