Նայել RSS հոսքը

Սահակ

ինչքան լեզու գիտես այնքան մա՞րդ ես

Գնահատել այս գրառումը
Ինչքան լեզու գիտես այնքան մարդ ես։

Այս արտահայտությունը հաճախ է արտասանվում Հայաստանում որպես ակնհայտ ճշմարտությույն։

Արդյո՞ք դա նշանակում է որ Հայիթցին (խոսում են կրեոլ լեզվով և իրենց նախորդ ստրկատերերի ֆրանսերենով) ավելի «մարդ» է քան միայն մի լեզվով խոսող ամերիկացին, կամ անգլիացին, կամ ռուսը։

Ծիծաղելի է։

Միգուցե այս արտահայտությունը նշանակում է որ այդ նույն ռուսը ավելի լավ մարդ կլիներ եթե մի քանի լեզու իմանա՞ր։

Սա էլ է ծիծաղելի հնչում։

Ամեն մարդ այս արտահայտությունը օգտագործելուց առաջ նախ և առաջ պետք է մտածի թե արդյոք ի՞նչ է ուզում դրանով ասել։

Ուղարկել «ինչքան լեզու գիտես այնքան մա՞րդ ես"» Digg-ին Ուղարկել «ինչքան լեզու գիտես այնքան մա՞րդ ես"» del.icio.us-ին Ուղարկել «ինչքան լեզու գիտես այնքան մա՞րդ ես"» StumbleUpon-ին Ուղարկել «ինչքան լեզու գիտես այնքան մա՞րդ ես"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. One_Way_Ticket-ի ավատար
    Ինչ-որ տեղ համաձայն եմ:
    Ինչքան այլազգի ներկայացուցիչ գիտի քո մայրենի լեզուն, այդքան մարդ ես: (c) One_Way_Ticket
  2. ars83-ի ավատար
    Ես էլ էի այդ արտահայտությունը հասկանում այդպես. ինչքան լեզու գիտես, այնքանով ավելի մարդ ես: Բայց հետո մի մարդ բացատրեց, որ այն նշանակում է՝ ինչքան լեզուներ գիտես, այնքան տարբեր մարդիկ (անձնավորություններ) ես:
    Մեկից ավելի լեզուներ իմացող մարդը, եթե այդ լեզուներին լավ է տիրապետում, ապա, իրոք, «մի քանի անձով» կարող է հանդես գալ, քանի որ մտածում է այդ լեզուներից լուրաքանչյուրով, իսկ ամեն լեզու իր առանձնահատկություններն է հաղորդում մտածելակերպին:

    Կարծում եմ՝ սխալ չէ:
  3. Chuk-ի ավատար
    Իսկ ես այդ նախադասությունը կվերաձևակերպեի այսպես «Ինչքան շատ լեզու գիտես, այնքան ավելի լավ» ու միանգամայն բավարարված կզգայի ինձ