Նայել RSS հոսքը

Լուսաբեր

Կարոտ ...

Գնահատել այս գրառումը
Սեպտեմբերն եմ ուզում գա, էլի ծաղիկներով, սպիտակ բրոշկով, կիսաշրջազգեստով, հա մեկ էլ կարևոր դարձած սպիտակ նասկիները... կարոտել եմ դպրոց եմ ուզում: Առաջին դասարանիս սեպտեմբերը հիշեցի, նստել էի մի տղայի մոտ. մեծ-մեծ ականջներ ուներ Հետո դարձավ մոտ ընկերներիցս մեկը: Դպրոցում ընկերներս տղաներն էին ու մինչև օրս այդպես է Ի՞նչ մեղքս թաքցնեմ, իրենց հետ ավելի հեշտա, անկեղծ ու պարզա ամեն ինչ:
Տիկնիկայի բեմականացումներն եմ հիշում վա՜յ բա Գարնան տոնները, թաց ջնջոցներով իրար խբելներս, հոգնեցուցիչ, բայց պարտադիր դարձած հերթապահությունները դասերից հետո,դասամիջոցներին իրար հրմշտելներս, որպեսզի շուտ հասնենք ճաշարան ամեն կիսամյակի բացումը դպրոց նոր ծաղիկ տանելը / դասարանները ավելի շատ ծաղկանոցի էր նմանվում , առաջին ու միակ սերս Վալենտինի տոներին գաղտնի թերթիկները /էն ժամանակ
էտ ծրարներից չկար , ու էլի նման բարի հուշեր
Մեկ էլ մենք մի կոմունիստ ուսուցիչ ունեինք պատմության, բոլորս բողոքում էինք, զզվում էինք էտ դասի ժամերից,բայց ասեմ, որ հիմա մենակ Ը. Հակոբյանին եմ լավ հիշում,որովհետև մեզ տանջում էր ու մեր շրջանի համարյա բոլոր պատմամշակութային կոթողնեն էր տարել արշավների:Իրա շնորհիվ գիտեմ ու տեսել եմ շատ վայրեր որոնց մասին հիմա երազում են մեր զուգահեռի երեխաները:Ի դեպ էն ժամանակ ջի ջիլ էին անում մեզ որ իրենք ազատ էին ու ստիպված չէին այդքան տանջվել սարեր մագլցել և այլն:Դե հիմա էլ ձեզ ջի ջիլ

Եվ ինչի՞ էն 10-րդ դասարանում այդքան ուրախանում դպրոցն ավարտելուց Դեռ չգիտեն երևի ինչքան լավ տեղա դպրոցը ու որքան հուշեր հենց դպրոցի հետ կապված են ունենալու: Ու որքան անհոգա լինում մարդը հենց այդ տարիներին...

Ուզում եմ էլի գա էտ ժամանակները , գոնե մի պահ, գոնե էլի ուսուցիչներս տեսնեմ, իսկ նրանք հիմա այնքան են մեծացել...
Դպրոց դասարանցիներս, շապիկված գրքերս: Կարոտել եմ ...

Ուղարկել «Կարոտ ..."» Digg-ին Ուղարկել «Կարոտ ..."» del.icio.us-ին Ուղարկել «Կարոտ ..."» StumbleUpon-ին Ուղարկել «Կարոտ ..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ուլուանա-ի ավատար
    Ես էլ եմ հաճախ կարոտում դպրոցս... Երկու դպրոց եմ գնացել, բայց մենակ երկրորդն եմ կարոտում։ 12 տարի առաջ եմ ավարտել, բայց ոնց որ երեկ լիներ... Մինչև 10-րդ դասարանը ես էլ էի անհամբեր սպասում, թե երբ պիտի ավարտեմ, բայց 10–ում արդեն հեչ չէի ուզում։ Ու հատկապես ավարտելուց հետո առաջին մի քանի տարիներին էի ահավոր շատ կարոտում... Իսկ հետո տարիների ընթացքում հուշերը կամաց–կամաց սկսում են խամրել նոր իրադարձությունների, նոր պայմանների ու նոր մարդկանց ֆոնի վրա... Ուղղակի պարբերաբար մտքումս առկայծում են ու տեղափոխում անցյալ։ Մի կողմից ոնց որ երեկ լիներ, մյուս կողմից էլ՝ հազար տարի առաջ, լրիվ ուրիշ դարաշրջանում, ուրիշ կյանքում...

    Հ. Գ. Օֆ, էս ինչ նոստալգիկ զեղում էր մոտս...
  2. cold skin-ի ավատար
    Ես էլ նոստալգիա ապրեցի: Հատկապես, որ քո մոտ կապանյան դպրոցն է, ես էլ հիշեցի իմը: Ի դեպ ես վեցում եմ սովորել:
    Անմեղ ու քնքուշ օրեր...
  3. Փոքրիկ-ի ավատար
    իսկ ես դեռ չեմ կարոտում... գուցե նրանից ա, որ ուսուցիչներս լավը չէին... կոպիտ էին... կանցնի մեկ-երկու տարի կկարոտեմ երևի...
  4. Դեկադա-ի ավատար
    Ես էլ կարոտեցի... կապույտ համազգեստները, որոնք հատուկ Մոսկվայից էին բերվում: Դասարանցիներիս կարոտեցի... էնքան ենք հիմարություններ արել: Անգամ մի անգամ կատու էինք բերել դասարան ու պահել պահարանում: էտ խեղճը դասի կեսին մլավոցը գցել էր, ստիպված եղանք դուրս թողնել՝ ինչով էլ առաջացրեցինք ուսուցչուհու զայրույթը: Ի դեպ հենց նույն ուսուցչուհին մեզ միշտ մեղադրում էր « լավ» ապրելու մեջ նշելով, որ չենք տեսել պատերազմ, սով... տեսնես հիմա ինքը հիշո՞ւմ է իր ասածները ու արդյոք գիտի՞ թե մեզնից ով ինչ ճակատագրի արժանացավ...

    Մեկ էլ միշտ հիշում եմ հացակոտլետները... մինչեւ հիմա դրանց նման համեղ կոտլետներ ոչ մի տեղ չեմ կերել...10 կոպեկ արժեր... միշտ տղաներն էին մեզ հյուրասիրում եւրեւի հենց էտ պատճառով էլ համեղ էին...