Նայել RSS հոսքը

Նորմարդ

Սիգարոնի առավելությունները :D

Գնահատել այս գրառումը
Արդեն վտանգավոր ա դառնում տրանսպորտում ու խանութներում հայերեն խոսելը թե չէ արդեն հայեր են հայտնվում, լավ ա դեռ մեր շենքում հայեր չկան վերելակում կարանք հանգիստ բամբասենք
Ստեղի վաճառողուհիներն էլ են հետաքրքիր այ մարդ մտնում ես խանութ մինչև չպարզեն ոնց ես ոնց չես ինչով կարան օգտակար լինեն պոկ չեն գա, գոնե ստանդարտ "hi"-ը պիտի ասես թե չէ նորից ու նորից կկրկնեն "Hi, how are you doing today?", սկզբից անսովոր էր հետո սովորում ես ու արդեն մտքովդ չի անցնում որ գեղեցիկ վաճառողուհին ուղղակի իր աշխատանքն է կատարում այլ ոչ թե քո որպիսությամբ հետաքրքրվում
Պատկերացնում եմ մեր մոտ լինեին, հաստատ խանութ այցելած հայ տղաների մեծամասնությունը ինչպես էր գլուխ գովալու ընկերների մոտ
«Ապե տեսար ոնց էր ինձ նայում, զգացիր ինչ կպել էր կպել»
Հա ի դեպ աղջիկների մասին, սարեր ձորերի տարբերություն կա, հենց սկզբից ասեմ մերոնք սիրուն են, կամ էլ ճաշակով են հաքնվում…
Ստեղ սազել, չսազել կարճ երկար հասկացողություն չկա… Տաք օրերին բոլորը շաատ կարճ շորտիկներ են հագնում ու ետ կապ չունի իրանք 140կգ են կշռում թե 25կգ:
Դե ինչ մեղքս թաքցնեմ հետս Հայաստանից «կոնտրաբանդա» էի բերել , ստեղից էին խնդրել գոնե մի տուփ Հայկական լավ սիգարետ, դե ես էլ 3 տուփ Սիգարոն էի բերել, ճիշտն ասած ձեռքս չգնաց փ-ն էլ հասցեատիրոջը հանձնեի դե մեկը պահեցի «նա վսյակի պաժառնիյ», մի օր քայլում եմ փողոցով դե ուզեցա փորձեմ թե ինչպեսի համ ունի մեր հայկական սիգարեթը էս հեռավոր երկրում, պարզվեց մոտս կրակայրիչ չկա ինչ արած պետք էր հայթհայթել, դե հանեցի սիրգարեթս մոտեցա մի աղջկա որ ծխում էր ու դե կրակայրիչ պիտի խնդրեի, ասեցի "please can you give me a flash?" (ինչպես հետո պարծվեց ետ անտեր ֆլեշ-ը վաբշե կրակայրիչ չի ու կարծեմ բենզալցակայան ա ) վերջը աղջիկը որի վրա մի 3-4 տեսանելի փիրսինգ կար զարմացած հարցերեց ինչ է՞ս ուզում, դե բնական ա անգլերեն ես կրկնեցի խնդրանքս վերջում ավելացնելով "I mean fire" աղջիկը հասկացավ ինչ եմ ուզում ու սկսեց ծիծաղելը ես էլ զգալով որ արդեն ինչ որ բան սխալ եմ ասել անվորդով սիգարեթը մոտեցրեցի բերանիս սպասելով կրակին ու այդ պահոն օ հրաշք աղջիկը լրջացավ ինձ կրակայրիչ տվեց ու աչքերը չռեց սիգարեթիս դե էս ինձ չկորցրեցի հանգիստ վառեցի ետ վերադարձրեցի կրակայրիչը ասացի thank you ու շրջվոցի որ գնամ մեկ էլ, տեսնեմ ասում ա կներեք ուք տուրիստ եք որտեղից եք, դե ետ շրջվեցի ու ասացի որ Հայաստանից եմ տեսնելով որ դա դիմացինիս շատ քիչ բան է ասում ավելացրի Եվրոպայից ասաց "աաա" ասացի սիգարեթն էլ է այնտեղից ի դեպ եթե ուզում եք մի հատ կյուրասիրեմ աղջկա աչքերի փայլից զգացի որ ուզում ա սիգարեթս, տուփից հանեցի մի հատ տվեցի ու հեռացա
Բա նենց որ եթե ուզում եք օտար ամայի ճանապարհներին աղջիկ կպցնեք լեզու իմանալը հեչ կարևոր չի կարևորը ճիշտ սիգարեթն ա
P.S.
Էտ աղջկան ես կպցնելու միտք չունեի էլ շառ չանեք

Ուղարկել «Սիգարոնի առավելությունները :D"» Digg-ին Ուղարկել «Սիգարոնի առավելությունները :D"» del.icio.us-ին Ուղարկել «Սիգարոնի առավելությունները :D"» StumbleUpon-ին Ուղարկել «Սիգարոնի առավելությունները :D"» Google-ին

Թարմացել է 23.05.2010, 06:31 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Lapterik-ի ավատար
    Բայց քեզ ով բան ասեց Նոր ջան
  2. Jerry-ի ավատար
    Ինչ պատահեց?
  3. Hayazn-ի ավատար
    Իսկ ինչու :
    Չենք անի:
  4. Նորմարդ-ի ավատար
    Ժողովուրդ էս ամերիգացիները վերջն են, անգլերենը լեզուն նենց են բռնաբարել, որ ակամա ընկնում ես կրակը
    Ուրեմն այս պատմությունը պատմեցի տեղացի ընկերներիցս մեկին, ու պատասխանը ինձ շոկաիմեջ գցեց...
    Պարզվում ա "give me a flash" արտահայտությունը բավականին "խոր" իմաստ ա պարունակում իր մեջ
    Ընկերս ուշքից գնացել էր երբ իմացավ որ փողոցում անծանոթ աղջկա ասել եմ "փլիզ գիվ մի ը ֆլեշ", մի տաս տասնհինգ րոպե խնդալուց հետո ինձ մի լինկ ուղարկեց /ինտերնետով էի պատմում էլի/ ու երբ բացեցի լինկը ու սկսեցի թարգմանել միանգամից հասկացա որ էտ աղջիկը լրիվ պատճառներն ուներ զարմանալու ու զայրանալու ներէևում բերեմ այդ լինկը և այնտեղից այդ արտահայտության բացատրությունը անգլերենով, հայերենով այդ արտահայտությունը երևի ավելի տեղին կլինի ինտիմ անկյունի համար
    հենց սկզբից ասեմ որ սա բավականին կոպիտ և փողոցային արտահայտություն է նենց որ եթե սրտից թույլ մարդիկ կան խնդրում եմ չթարգմանել
    http://wiki.answers.com/Q/What_does_...you_to_flash_m
    "to flash is to show someone your boobs or to show someone your snatch or penis"
    :loooooooool
    Բա սենց բաներ խայտառայկ մ եղել
  5. Ռուֆուս-ի ավատար
    Նոր ջան, բայց էդ ամերիկացիների հետ հեչ կապ չունի, անգլիացիներն էլ են երբեմն flash բառը էդ իմաստով օգտագործում

    Ի դեպ ինձ բացում ա, երբ հայերը flash ծրագրավորողին ասում են «ֆլեշեր».... Խեղճին դարձնում են ստրիպտիզյոր
  6. Նորմարդ-ի ավատար
    Հայկ ջան հասկանում ես մե նք դպրոցում սենց բաներ չենք անցել
    Հիմա նույնիսկ usb flash-ին ասում ենք մենակ usb
    Հա ի դեպ բախտս բերել ա սևամորթ մի եզի չեմ հանդիպել ու խնդրել ոչ ֆլեշ անի