Նայել RSS հոսքը

Հինատա

5-ամյա աղջնակը ցնցել է բոլորին

Գնահատել այս գրառումը
Մեկ անգամ մանկապարտեզ գնալիս 5-ամյա Ֆիբի Ռասելը տեսել է անտուն թափառականների և հարցրել ծնողներին. «Ի՞նչու են նրանք այդքան տխուր», ծնողները բացատրել են երեխային պատճաները, որից հետո վերջինս հարցրել է. «Իսկ ի՞նչով մենք կարող ենք օգնել իրենց»։ Իմանալով այն մասին, որ San Francisco Food Bank ոչ առևտրային ընկերությունը գումարներ է հայթայթում անտուն մարդկանց կերակուր գնելու համար՝ երեխան սկսել է շշեր և այլ տարաներ հավաքել և հանձնելով այն` գումար է վերցրել, ապա սկսել է նամակներ գրել և խնդրել իր ընկերներին օգնել իրեն: Այս պատմությունը ցնցեց ԱՄՆ- ն և արդեն 2 ամիս անց Ֆիբին կարողացավ հավաքել 376330 դոլար։ Այս գումարով հնարավոր էր սնունդ գնել 18հազ անտունների համար։ Ապա այս պատմությունը հայտնվեց համացանցում (Ինտերնետ)՝ GoInspireGo.com կայքում և սկսեց տարածվել նաև սոց. ցանցերում։ Գումարը գնալով ավելացավ և այս պահի դրությամբ երեխայի կազմակերպած շարժման արդյունքում հնարավոր է միանգամից սնունդ գնել 90հազ անտուն մարդկանց համար։ Լսելով երեխայի սխրանքի մասին՝ Tyson Foods' Hunger Relief Challenge ընկերությունը San Francisco Food Bank ին փոխանցեց 15 տոննա հավի միս, որը բավական է միանգամից 120հզ մարդ կերակրելու համար։

Ուղարկել «5-ամյա աղջնակը ցնցել է բոլորին"» Digg-ին Ուղարկել «5-ամյա աղջնակը ցնցել է բոլորին"» del.icio.us-ին Ուղարկել «5-ամյա աղջնակը ցնցել է բոլորին"» StumbleUpon-ին Ուղարկել «5-ամյա աղջնակը ցնցել է բոլորին"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Հարդ-ի ավատար
    Մեծ մեծ մարդիկ շատ սովորելիք ունեն