Բիզնեսի մեջ` նույնիսկ մեռնելուց հետո
Հանդերձյալ աշխարհում հիմա երևի աշխարհահռչակ փոփ-արքան` Մայքլ Ջեքսոնը, հանգիստ չի գտնում, քանի որ նույնիսկ այս աշխարհից հեռանալուց հետո էլ իր անվան տակ փող են աշխատում պրոդյուսերներն ու փրոմութերները:
Ինչպես հայտնել է AEG LIVE պրոդյուսերական և փրոմոութերական կենտրոնը, Մայքլ Ջեքսոնի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար հարկավոր է ունենալ տոմսեր, որոնցից 11 հազարը անվճար կտրվեն պատահական երկրպագուներին, որոնք նախապես գրանցված կլինեն staplescenter.com կայքում:
Եվս 6,5 հազար տոմս կտրամադրեն հրաժեշտի արարողության ուղիղ հեռարձակումը դիտել ցանկացողներին, որը կանցկացվի Staples Center-ի մոտ գտնվող փակ մարզհրապարակում։
Այսպիսով, 2009թ. հուլիսի 10-ին, երեկոյան ժամը 7-ին Ջեքսոնին Staple Center համալիորւմ հրաժեշտ կտան 17,500 հոգի` զարգացնելով ամերիկյան շոու-բիզնեսի և փրոմոութերների հերթական հանճարեղ մտքերը…