Հայաստանի կլիման
ԿԼԻՄԱ
Հայաստանյան կլիման չոր արեւադարձային է: Տարվա մեջ հիմնականում գերիշխում են արեւաշատ օրերը: Այստեղ շոգ ամառներ են, ջերմաստիճանը տատանվում է +22 C մինչեւ +36 C - ի միջեւ: Ձմեռները հիմնականում կարճ են ու ցուրտ` միջինը -15 C մինչեւ -1 C: Բարձր լեռների գագաթները պատված են հավերժական ձնաշերտով, մինչդեռ դրանց ստորոտներն ալպյան մարգագետիններ են: Հայաստան այցելելու լավագույն ժամանակը գարունն է ու աշունը: Ամենօրյա եղանակային կանխատեսումներին կարելի է ծանոթանալ հետեւյալ ինտերնետային էջում http://www.meteo.am: