Նայել RSS հոսքը

Էլիզե

Քեռի Ծատուրը

Գնահատել այս գրառումը
Իմ առաջին հումորային ստեղագործությունը....Քեռի Ծատուրը հորինված կերպար է, բայց իր մեջ ներառում է հայկական բնավորության շատ ակնհայտ գծեր... Ցանկանում եմ հաճելի ընթերցանություն


Իմ քեռի Ծատուրը

1. Քեռի Ծատուրի վսեմ արտաքինը.
Նախքան իմ քեռի Ծատուրի սխրագործությունների մասին խոսելը, հարկ եմ համարում ներկայացնել իմ քեռուն: Ծանոթացեք` իմ քեռի Ծատուրը, որը, հաղթանդամ, ճաղատ գլուխով, պատշաճ չափսերի հասնող ահռելի մեծ քթով և բարի աչքերով մարդ է: Ի հեճուկս քեռի Ծատուրի ճաղատ գլխի` թավ հոնքերը և հոնքերին զուգահեռ երկար բեղերը աճում էին աննկարագրելի հանդգնությամբ: Իմ քեռի Ծատուրը օժտված էր բնատուր անհաջողակությամբ և ձեռքբերովի լավատեսությամբ: Ընդհանուր առմամբ նա շատ լավ մարդ էր և, եթե հաշվի չառնենք նրա շատախոսությունը, նրան անգամ կարելի էր համարել անվնաս: Քեռի Ծատուրի ամբողջական պատկերը կազմելու համար, պետք է նաև ծանոթանալ իմ քեռու վեհ ներաշխարհին, որը, ի տարբերություն արտաքին տվյալների, շատ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

2. Քեռի Ծատուրի հարուստ ներաշխարհը.

Իմ քեռի Ծատուրը, ծնված լինելով Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում, հոգու խորքում իրեն միշտ համարել է անզուգական սրտակեր, անպարտելի մարմնամարզիկ, անաչառ դատավոր, բանիմաց դիվանագետ, շա¯տ համեստ անձնավորություն և այլն:
Մեղմ ասած, նա չուներ վերը նշված և ոչ մի հատկանիշի աղոտ ստվերն անգամ: Ամեն մասնագիտության մասին խոսելիս քեռի Ծատուրը սփոփանք չհանդուրժող ձայնով ասում էր` այդ մասնագիտությունը մի հոյակապ պրոֆեսիոնալ կորցրեց: «Պրոֆեսիոնալ» ասելով նա միշտ ի նկատի ուներ ոչ ավել, ոչ պակաս քան իր անձը: Քեռի Ծատուրը չէր ընդունում ինքնաքննադատության թեթև նշույլն անգամ, սակայն սիրով քննադատում էր բոլորին` ստանալով դրանից գերագույն հաճույք:
Ա¯խ, մոռացա նշել` իմ քեռի Ծատուրը իրեն միշտ համարում էր նաև հաջողակ բիզնեսմեն և երբեք առիթը բաց չէր թողնում դա ի ցույց դնել:
Օրերից մի օր, իմ քեռի Ծատուրը հորթերին և կովերին ճիպոտահարելու առաջին լուրջ հաջողություններին հասնելուց հետո, որոշեց, որ ինքը պետք է զբաղվի բիզնեսով: Գյուղի կեսին նա ստիպեց իրեն դիմել «Բիզնեսմեն Ծատուրը» անունով: Մեկ ու կես օր մտորելով շատ ու անչափ շահութաբեր բիզնեսի մասին, նա վերջապես գտավ իր բիզնեսի ոլորտը` կարտոֆիլը:
Իմ քեռի Ծատուրի բիզնես պլանը շատ պարզ էր և ահռելի եկամտաբեր. նա ցանում էր կարտոֆիլ, կարոֆիլի հասունանալուն պես` նա այդ ազնվագույն բանջարեղենը փոխում էր պանրի հետ, այնուհետև պանիրը տանում էր կողքի գյուղը և կրկին փոխարինում էր կարտոֆիլով, ապա այդ կարտոֆիլը վաճառում էր իր համագյուղացիներին` շուկայական գնից կրկնակի բարձր գնով: Այդքան բան: «Մարդիկ կարտոֆիլ շատ են սիրում, հետևաբար շատ են գնում, ապագան նրանն է, ով կարտիֆիլ է վաճառում». այդպես էր արտահայտվում իր բիզնեսի մասին իմ քեռին:
Իմ քեռիի բիզնեսը սկսեց նրանից, որ... ցանած կարտոֆիլի մի մասը աճեց, իսկ ավելի կոնկրետ` շատ քիչ մասը: Այդ աճած կարտոֆիլներն էլ մանր էին և ոչ այնքան առողջ: Բայց քեռի Ծատուրի լավատեսությունը սահմաններ չէր ճանաչում. նա համոզում էր իր համագյուղացիներին` պանիրը փոխել կարտոֆիլի հետ: Համագյուղացիներն էլ նայում էին վստահություն չներշնչող պստլիկ կարտոֆիլներին և միաբերան պնդում, որ պանիր չունեն, թե չէ ձեռքներից երբեք բաց չէին թողնի նման շահութաբեր առաջարկը:
Կարճ ասած` ոչ ոք չգնահատեց մեծն գործարարի ջանքերը, և բիզնեսը վերջացավ նրանով, որ քեռիիս ընտանիքը չորս ամիս միայն կարտոֆիլով էր սնվում: Այդ կարտոֆիլաշատ չորս ամիսներից հետո, քեռիիս տանը խստիվ արգելվեց «կարտոֆիլ» բառի արտաբերումը:
Դրանով վերջացան մեծն գործարարի առաջին քայլերը բիզնեսում, բայց երկրորդ, երրորդ և այլ քայլերը դեռ առջևում էին:

Ուղարկել «Քեռի Ծատուրը"» Digg-ին Ուղարկել «Քեռի Ծատուրը"» del.icio.us-ին Ուղարկել «Քեռի Ծատուրը"» StumbleUpon-ին Ուղարկել «Քեռի Ծատուրը"» Google-ին

Մեկնաբանություն

  1. Lion-ի ավատար
    Լավն էր, ինձ դուր եկավ: Կարդացվում էր շատ թեթև, հումորային ոճն էլ թույլ չէր տալիս նկատել, թե պատմվածքը ինչպես ես կարդում մինչև վերջ… բայց պատմվածքը երևի պիտի շարունակվի: Ապրես: Չնայած ամեն ինչին, ինձ դուր եկավ - իրոք...
  2. Էլիզե-ի ավատար
    վայ.. շատ մերսի.. հա, պատմվածքը ունի շարունակություն... էտ էլ անպայման կգրեմ էատեղ...
  3. Magic-Mushroom-ի ավատար
    Շատ լավն էր ու հետաքրքիր,իր մեջ թեթեւություն է պարունակում,քո գրածը քեզ պես լավն է