iPad-ի հայերեն տառատեսակները
Այսօր առաջին անգան օգտագործեցի Ափըլի հանրահայտ iPad-ը։
Ափըլը իր նախորդ բոլոր արտադրանքում օգտագործում էր «Մշտական» կոչվող հայերեն տառատեսակները։
iPad-ում, դժբախտաբար, Ափըլը օգտագործում է Դեժավու հայերեն տառատեսակները։
Ասում եմ դժբախտաբար, քանի որ Դեժավու տառատեսակները շատ անգրագետ են, ավելի ճիշտ կլինի ասել՝ խայտառակ։ Օրինակ Դեժավու Սանս-Սերիֆ տառերի մի մասը սարքած է առանց սերիֆների, մի մասը սերիֆներով։
Ես ենթադրում եմ որ պատճառը նա է, որ տառատեսակ ստեղծողը, չիմանալով հայերեն տառերը, չեր իմանում թե ո՞րն է տառի մասը իսկ ո՞րն է սերիֆի մասը։
Նաև Գուգլի կողմից նախապատրաստվող Chrome OS օպերացիոն համակարգը նույնպես օգտագործում է Դեժավու տառատեսակները, ինչպես նաև բոլոր Լինուքսները (Ուբունտու, ...)։
Մի խոսքով այնպիսի վիճակ է ստեղծվում որ, բոլոր ոչ-Մայքրոսոֆտ ծրագրերը օգտագործում են Դեժավու տառատեսակները հայերենի համար։
Այս խնդրի երկու լուծում եմ տեսնում՝
1. Շտկել Դեժավու տառատեսակները։ Եթե այդ գործից հասկացող մարդ լինի, ապա դա բավական հեշտ կլինի անել, քանի որ դեժավուն open source նախագիծ է։
2. Ափըլին նամակ գրել, և խնդրել որ չօգտագործեն դեժավու տառատեսակները։ Այս երկրորդ լուծումը ես համարում եմ անիրական։
ի՞նչ եք կարծում սրա մասին։