Նայել RSS հոսքը

Լեռնցի

Ցեղասպանության հետ կապված

Գնահատել այս գրառումը
Ես հայ եմ: Եվ ես շատ լավ գիտեմ թե ինչ բան է ցեղասպանությունը: Այո՛, այն գիտակցում և զգում եմ իմ ամբողջ մարմնով, էությամբ: Եվ կարծում եմ, որ գրեթե յուրաքանչյուր հայ էլ գիտակցում է թե ինչ է այդ նշանակում: Եվ յուրաքանչյուր գիտակցող հայ իր հոգու խորքում ցանկանում է, որ երբևէ աշխարհում և ոչ մի ժողովուրդ չտեսնի այն, ինչ ինքն է տեսել: Եվ կտրականապես դատապարտում է այն բոլոր տերություններին, որոնք երբևէ ցեղասպանություն իրագործել են:

Հրեաները նույնպես ցեղասպանություն ենթարկված ժողովուրդ են: Բայց ցայսօր նրանք չեն դատապարտել թուրքերին: Ավելին, նույնիսկ խոչընդոտում են այդ գործընթացը: Դա նշանակում է, որ նրանք չեն զգացել ցեղասպանության իրական դառնությունը ու ցավը:
Իսկ դա նշանակում է, որ ես լիիրավ իրավունք ունեմ կասկածի տակ առնելու նրանց ցեղասպանված լինելու հանգամանքը: Մի ժողովուրդ, եթե իրոք ապրել է ցեղասպանություն, նա անպայման կդատապարտի աշխարհի բոլոր ցեղասպանությունները:

Իսկ ինչ վերաբերվում է աշխարհի խաղաղասեր գերտերություններին: Չդատապարտելով ցայսօր Հայոց ցեղասպանությունը, ինձ համար այլևս պատռված են նրանց իրական դիմակները:

հ.գ. ու զզվում եմ այն ստորաքարշությունից, որ այսօր մենք աղերսալից կարող է նայենք Օբամայի շուրթերին, թե արդյոք նա կարտասանի ցեղասպանությունը բառը:
Մի՞թե դա են պատգամել մեզ մեր ցեղասպանված նահատակները, երբ յաթաղանն էր իջնում նրանց գլխներին:

Ուղարկել «Ցեղասպանության հետ կապված"» Digg-ին Ուղարկել «Ցեղասպանության հետ կապված"» del.icio.us-ին Ուղարկել «Ցեղասպանության հետ կապված"» StumbleUpon-ին Ուղարկել «Ցեղասպանության հետ կապված"» Google-ին

Պիտակներ: վտանգ Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Nira-ի ավատար
    Շատ ուրախ եմ , որ մեր մեջ կան դեռևս այսպիսի երիտասարդներ.. Սակայն հավել եմ , թե ինչու չեն ընդունում հրեաները Հայոց ցեղասպանությությունը: Լեռնցի, ուղղակի, եթե նրանք ընդուն են դա կնշանակի, որ հոլոքոստը 20-րդ դարում իրականացված միակ ցեղասպանությությունը չէ: Հասկանում ես, դա ուղղակի քաղաքականություն է..Թեպետ հրեա ժողովրդի առանձին տարրերը ընդունում են.. Իսկ Օբամայի վարած քաղաքականությունը մեզ համար վճռորոշ կարող է հանդիսանալ
  2. Լեռնցի-ի ավատար
    Ես էլի կարող եմ կրկնել իմ միտքը` ցեղասպանության դառնությունը տեսած ու զգացած և ոչ մի ժողովուրդ երբեք այն չի օգտագործի իրենց քաղաքական շահերի համար: Նա չի ուրանա այլ ցեղասպանություն:
    Եվ ընդհարապես, առնվազն անբարոյականություն է դա դնել քննարկման, օգտագործել քաղաքական շահարկումների համար: Չճանաչել այդ, կնշանակի ճանապարհ բացել այլ նոր ցեղասպանությունների: Սա է փաստը:

    Իսկ մենք հայերս, երբևէ պիտի գիտակցենք, որ մեր ուժեղ կամքը միայն կարող է վճռորոշ ու դրական հանդիսանալ մեր համար: Հույսներս վերջապես միայն մեր սեփական ուժերի վրա պիտի դնենք:

    Նա ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն նորից վերապրելու:
    Սանտայանա
  3. Լեռնցի-ի ավատար
    Սեփական ուժերով ինքնապաշտպանության անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ:

    Գարեգին Նժդեհ
  4. bagatel1-ի ավատար
    bravo.es el 2-rd angam em zarmanum.indz tvum er, te Hayastanum voch voq chi hishum tsekhaspanutyune.hamenayn deps sahmani batsman nkatmamb tsuyts tvats antarberutyune da er asum, bayts pastoren anhatner kan, vor arjanapatvutyun unen. hetaqrir e du qani tarekan es?
  5. Nira-ի ավատար
    "Իսկ մենք հայերս, երբևէ պիտի գիտակցենք, որ մեր ուժեղ կամքը միայն կարող է վճռորոշ ու դրական հանդիսանալ մեր համար: Հույսներս վերջապես միայն մեր սեփական ուժերի վրա պիտի դնենք:" Լեռնցի, ես համամիտ կլինեի քեզ հետ եթե Թուրքիայի մեծաքանակ բանակի դեմ մենք ունենաինք էլ ավելի հզոր բանակ... իսկ Թուրքիայի բնակչությունը հասնում է 90.000.000..
  6. Լեռնցի-ի ավատար
    Հարգելի bagatel1, ցավում եմ, որ դուք այդքան շուտ կարող էիք բացասական կարծիք կազմել հայության մի ամբողջ զանգվածի մասին: Միշտ հիշի, որքան այդտեղ կան տհայեր, այնքան էլ այստեղ կան:

    Nira ջան, թվաքանակը ի՞նչ կապ ունի: Թուրքիայի քո ասած թվի մի ամբողջ մաս քրդեր են, մի ահագին մաս ծպտյալ հայեր են:
    Ու էլի կան շատ արգումենտներ, որոնք թույլ են տալիս ընդհանրապես չվախենալ պատերազմական սպառնալիքներից:
  7. Nira-ի ավատար
    Բայց դու հաշվի չես առնում այն հանգամանքը, որ Թուրքիայում ապրող հայերի մի մասը արդեն քրդացել են. դարձել մահմեդական, մի մասն էլ ( շատ հավաստի աղբյուրներից կարող եմ փաստել) ներքուստ պահում են իրենց հայ լինելը, բայց վախենում են բարձրաձայնել այդ մասին, մի գուցե առիթ հանդիսանալուն պես նրանք կարողանան առանց վախի արտաբերել իրենց հայ լինել, չգիտեմ, բայց հույսը այդ ստվար <անհուսալի> թվաքանակի վրա դնել չի կարելի .. նաև ես շատ եմ ափսոսում, որ մեր հայ երիտասարդության մեջ շատ քիչ են հայրենասեր երիտասարդները, շատերը նույնիսկ անտեղյակ են պատմության այս անջնջելի ու դաժան իրողության մասին.. իսկ միթե մենք կարողենք հասնել հաղթանակի նման պայմաններում, երբ մեզ հասակակից շատ ու շատ երիտասարդներ դժգոհում են և անտարբերությամբ նայում այս ամենին, իսկ եթե չկա միասնություն ապա չի էլ կարող լինել հաղթանակ.. ես վատատես չեմ , ամենևին..
  8. Լեռնցի-ի ավատար
    Սիրելի Նիրա:
    Անշուշտ, համաձայն էմ ես քեզ հետ: Խնդիրը միմիայն մեր մեջ է: Հայութիւնը պետք է ճանաչի եւ տէ՛ր լինի իր մշակոյթին, իր պատմութեանը, իր Հայրենիքին:
    Ինչնքաճանաչողութիւն: Սա է հայութեանը արթնացնելու ամենաարդիւնաւետ եւ ճշմարիտ միջոցը:
  9. Nira-ի ավատար
    Այո, անշուշտ: Սակայն մեր վերադաս մարմինները ոչինչ չեն ձեռնարկում ...
  10. Nira-ի ավատար
    էդպես եմ ասում , քանի որ ներկայումս մեր մշակույթի և հայրենիքի նկատմամբ անտարբերությունը կամաց-կամաց ավելի ու ավելի շատ երիտասարդներ է վարակում..
  11. Լեռնցի-ի ավատար
    Մեջբերում Nira-ի խոսքերից
    էդպես եմ ասում , քանի որ ներկայումս մեր մշակույթի և հայրենիքի նկատմամբ անտարբերությունը կամաց-կամաց ավելի ու ավելի շատ երիտասարդներ է վարակում..
    Ես հակառակը կասեյի: Այսօր Հայրենատիրության զգացողութիւնը հայութեան մեջ աճում է երկրաչափական պրոգրեսիայով ու աւելի շատ երիտասարդներ է վարակում:
    Հայությանը սպասվում է նոր ազգային զարթոնք:
  12. Nira-ի ավատար
    Հավատացեք` ես այդ զարթոնքին ամենից շատ սպասող մարդկանցից եմ... բայց երևի այդ զարթոնք դեռ շատ կուշանա... Ինչպես կարող եք հայրենասեր անվանել այն երիտասարդներին, որոնք գնում են Ծիծեռնակաբերդ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերին և ամբողջ ճանապարհին չեն զլանում <<ֆուտբոլի>> գնդակի մեծությամբ ծամոնները բերաններում <<տրորել>>, դեռ ճանապարհին չձանձրանալու համար միմյանց վերջին անեկդոդներն են պատմում... Շատ շատերն էլ ".. եկեք գնանք եղեռն" արտահայտություն են օգտագործում: Գիտեք իմ կարծիքով դա չիմացության, անտեղյակության հետևանք է, և ես կարծում եմ, որ մենք զարթոնքի կհասնենք միայն այն դեպքում, երբ կկարողանանք այդ բացը լրացնել...