Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Գեղեցկուհու Երգը

Գնահատել այս գրառումը
"Թռչող դաշույնների տունը" գեղարվեստական կինոնկարը շատ գեղեցիկա ու լավը` թեկուզ չի հասնի նույն ռեժիսորի հանճարեղ "Հերոսին": Ֆիլմում մի պահ հնչումա "Գեղեցկուհու Երգը", որի բառերը գրվել են մոտ մ.թ.ա. 80թ. Չինաստանում: Գեղեցկագույն երգա` քչերն են կարող նման կերպ գովերգել կնոջ գեղեցկությունը: Գրվելա էդ վախտվա կայսեր ֆավորիտուհու եղբոր կողմից` սեփական քրոջ մասին: Ամեն անգամ լսելուց հետո դեռ երկարա գլխիս մեջ մնում, ու շատ դժվարա դուրս գալիս:
Իսկ դե պարը` ինչ ասեմ, եթե և կատարյալ չի, ապա շատ շատ մոտա կատարելությանը:



Իսկ դե "Հերոսի" մասին մեկ ուրիշ անգամ:

Ուղարկել «Գեղեցկուհու Երգը"» Digg-ին Ուղարկել «Գեղեցկուհու Երգը"» del.icio.us-ին Ուղարկել «Գեղեցկուհու Երգը"» StumbleUpon-ին Ուղարկել «Գեղեցկուհու Երգը"» Google-ին

Թարմացել է 15.04.2010, 04:31 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Panem et Circenses

Մեկնաբանություն

  1. E-la Via-ի ավատար
    "Թռչող դաշույնների տունը" ես էլ եմ շատ սիրում, պարն էլ շատ տպավորիչ է… Բայց ափսոս չեմ կարողանում հասկանալ երգի բառերը: Leo Negri, եթե գիտես, կգրես մենք էլ իմանանք ???
  2. Leo Negri-ի ավատար
    Աղջիկը, բազմիցս խաղալով մարտարվեստներով լի կինոներում, իրականում որևէ մարտարվեստ լուրջ չգիտի: Փոխարենը շատ ուժեղ պարուհիյա, նենց որ զարմանալի չի, որ պարը էդքան լավնա:

    Թարգմանվումա մոտավորապես սենց: Ասումա հյուսիսում մի հատ գեղեցկուհի կա, մենակ կանգնածա գերազանցելով աշխարհը: Մի հատ նայեց, քաղաքա վարի գնում, երկրորդ անգամ նայեց` ողջ ազգը վարի կգնա: Կարևոր չի, քաղաք վարի կգնա թե ողջ ազգը, քանի որ նման գեղեցկուհի էլ չես տեսնի:
    Թարմացել է 16.04.2010, 01:20 ըստ [ARG:5 UNDEFINED]
  3. E-la Via-ի ավատար
    Շնորհակալություն :
  4. Rhayader-ի ավատար
    «Թռչող դաշույնների տունն» ու «Հերոսը» աննորմալորեն գեղեցիկ են նկարահանված, բայց իմ սիրելի չինական ֆիլմերի քառյակում ավելի բարձր տեղ են զբաղեցնում «Սողոսկող վագր, թաքնված վիշապ» ու «Կայսրն ու մարդասպանը» ֆիլմերը:
  5. Leo Negri-ի ավատար
    Դե, "Կայսրն ու Մարդասպանը" մի քիչ ուրիշ ժանրա:

    Ինչ վերաբերվումա "Սողոսկող վագր, թաքնված վիշապին"` ինքն ինձելա ավելի շատ դուր գալիս: Նկատել ես, որ Հերոսում կոնֆուցիական էթիկայա ու արժեքներ, իսկ Վագր Վիշապում ընդգծված դաոսական?
  6. Rhayader-ի ավատար
    Միանշանակորեն հա: Դրա համար էլ, երևի, ինքն ինձ ավելի հարազատ դուրս եկավ:
    Ասենք, Կոնֆուցիական տարբերակում Լին պետք ա հավանաբար վերադարձներ իրա թուրն, աղջկան համոզեր ենթարկվել ծնողների կամքին (կամ հանձնվելի իշխանություններին) և այլն:
    Լիի պերսոնաժը շատ լավ ա նկարագրված. իրա կապվածություններից հրաժարվելը, իրա սեփական աննշանության (օբյեկտիվ իրականության տեսանկյունից) ու ներքին նշանակալիության զգացողությունը, չնայած դրսի մարդկանց իրա նկատմամբ իլյուզոր-հիացական կարծիքների, իրա հարգանքը: Շատ հետաքրքիր ա:
    Մյուս կողմից՝ որ նայես, Կոնֆուցիոսի գաղափարները շատ ավելի հարգանք են ներշնչում, քան, օրինակ, Մաքիավելիի գաղափարները: Օլդիի մոտ շատ լավ ա ֆիքսված չան-բուդդիզմի, կոնֆուցիականության ու դաոսականության նշանակություններն ու համատեղ գոյակցությունը (խոսքը ծրագրավորման հետ համեմատությունների մասին չի):
  7. Leo Negri-ի ավատար
    Կոնֆուցիական տարբերակում Լին թուրը սրան նրան չեր նվիրի Աղջկան ինքը կկապեր կտաներ հանձնելու, կամուսնանար սիրած կնոջ հետ, կունենար ընտանիք ու լիքը էրեխեք ու թոռներ, որոնց կպատմեր թե ոնց էր հին լավ վախտերը սրան նրան վարի տալիս:

    >Լիի պերսոնաժը շատ լավ ա նկարագրված. իրա կապվածություններից հրաժարվելը, իրա սեփական աննշանության (օբյեկտիվ իրականության տեսանկյունից) ու ներքին նշանակալիության զգացողությունը, չնայած դրսի մարդկանց իրա նկատմամբ իլյուզոր-հիացական կարծիքների, իրա հարգանքը: Շատ հետաքրքիր ա:
    Այդ թվում իրա վերջին ընտրությունը լիովին դաոսականա` հրաժարվել անմահությունից ու անել էն, ինչ համահունչա իրա ուղուն:

    Մյուս կողմից՝ որ նայես, Կոնֆուցիոսի գաղափարները շատ ավելի հարգանք են ներշնչում, քան, օրինակ, Մաքիավելիի գաղափարները:
    Ինձ թվումա դու վերջինիս մասին դատում ես գոյություն ունեցող շաբլոնային ու ոչ այդքան խորը կարծիքների հիման վրա, որոնք իրենց հերթին հիմնված են սխալ ու կիսատ հասկացած Il Principe գրքի վրա: Մի քիչ ավելի ուշադիր Մաքիավելլի կարդա, ու Principe-ով մի սահմանափակվի: Կոնկրետ Մաքիավելլիին ամբողջականորեն հասկանալու համար խորհուրդ կտամ իրա սիրային բանաստեղծությունները ու Discorsi-ն: Էս էլ մի պուճուր հեղինակավոր կարծիք

    Machiavelli was a proper man and a good citizen; but, being attached to the court of the Medici, he could not help veiling his love of liberty in the midst of his country's oppression. The choice of his detestable hero, Cesare Borgia, clearly enough shows his hidden aim; and the contradiction between the teaching of the Prince and that of the Discourses on Livy and the History of Florence shows that this profound political thinker has so far been studied only by superficial or corrupt readers. The Court of Rome sternly prohibited his book. I can well believe it; for it is that Court it most clearly portrays.
    —Rousseau, The Social Contract, Book III