Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Սև Լուսին ու նման բաներ

Գնահատել այս գրառումը
Երբ առաջին անգամ տեսա այս տեսահոլովակը, վրովս սարսուռ անցավ: Չէ, ինքը այդքան էլ սարսափազդու չի, ոչ էլ ես եմ էդքան տպավորվող: Ուղղակի էդ շրջանում Գուսթավ Մայրինքի "Արևմտյան Պատուհանի Հրեշտակն" էի կարդում, ու շրջապատված էի էդ գրքի հանելուկներով: Ալքիմիկ ալեգորիաներ, Ջոն Դի, միջնադարյան Եվրոպա, սև մոգություն - ու նաև Սև Իսաիսը ու Ասայա Շոտոկալունգինան, իրա ժամանակակից մարմնավորումը: Ուղեղս շատ լարված աշխատում էր գրքի հանելուկները բացահայտելու համար, վարկածներ ստուգում, թեորիաներ մշակում, գրքեր կարդում: Կարծես մի հատ մեծ փազլ հավաքեի մանր մունր կտորներից` ու մեկել օպա, տեսահոլովակ, ուղարկված ահագին մոտիկ մարդու կողմից: Էնքան մութ, վհուկային ու հինավուրց տրամադրությամբ, որ մի քանի փազլի կտորներ տեղնուտեղը իրանց տեղը զբաղացրեցին: Շատ համահունչ էր իմ ներքին վիճակին: Ես դեռևս չեի կարող վերբալ բացատրել զգացածս, բայս արդեն գիտեի, որ ճիշտ ուղղություն եմ բռնել` համենայն դեպս Իսաիսի ու Սև Լուսնի հանելուկների առումով: "Արևմտյան Պատուհանի Հրեշտակը" դեռ շատ հետաքրքիր բաներ ուներ պարգևելու, բայց դրա մասին մեկ ուրիշ անգամ: Խոսքը տեսահոլովակի մասինա, ոչ թե գրքի:

Ուղարկել «Սև Լուսին ու նման բաներ"» Digg-ին Ուղարկել «Սև Լուսին ու նման բաներ"» del.icio.us-ին Ուղարկել «Սև Լուսին ու նման բաներ"» StumbleUpon-ին Ուղարկել «Սև Լուսին ու նման բաներ"» Google-ին

Թարմացել է 14.04.2010, 03:23 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Panem et Circenses

Մեկնաբանություն

  1. E-la Via-ի ավատար
    Սա ինչ էր ??? Կյանքումս այսքան տարօրինակ տեսահոլովակ չէի տեսել… Այնքան խառը զգացողություններ առաջացրեց: Սա առնվազն մի քանի անգամ պետք է նայես, որ ինչ-որ բան հասկանաս: Չնայած որ կասկածում եմ, որ կարող եմ հասկանալ…
  2. Leo Negri-ի ավատար
    Լիովին հասկանալ անհնարա մի պարզ պատճառով - հոլովակի ստեղծողը չենք, կարող ենք մենակ կռահել, կոնկրետ ինչ էր ուզում ասեր:
    Բայց ծանոթ լինելով որոշակի սիմվոլիկայի ու միֆերի, կարելիա ահագին հետաքրքիր մտքերի գալ: Դա կլինի խիստ սուբյեկտիվ ընկալում, բայց սուբյեկտիվությունը այդ ընկալումը պակաս արժեքավոր չի դարձնի:
  3. Rhayader-ի ավատար
  4. Leo Negri-ի ավատար
    Ռայ, դու վերջը Մայրինք կարդացիր, թե տենց էլ մնաց անորոշ ապագայի վրա?