13.04.2010, 15:37 (3953 Դիտումներ)
Արդյո՞ք մենք իրավունք ունենք թուրքերից պահանջելու ճանաչել հայոց ցեղասպանությունը, երբ ինքներս չենք հարգում միլիոնավոր զոհերի հիշատակը:
Եթե այդքան պահանջատեր ենք սկզբում ինքներս մեզնից պահանջենք:
Ապրիլի 24-ը պետականորեն ընդունված է զոհերի հիշատակը հարգելու՝ ոչ աշխատանքայի օր: Ինչու՞ պետական հիմնարկում աշխատողը պետք է հարգի օրենքը իսկ անհատ ձեռներեցին պատկանող օբյեկտներում ապրիլի 24-ի օրով պետք է շարունակվի կերուխումն ու խրախճանքը:
Ապրիլի 24-ի օրը, բլոր ռեստորաններում, սովորական օրերի պես շարունակվում է հնչել տաշի-տուշի երաժշտությունը: Ռեստորանային համալիրի տերերից սկսած, աշխատողներից վերջացրած էնքան ագահ են, այնքան անկուշտ են, որ ցանկացած արժեքի վրա պատրաս են թքել միայն թե հանկարծ չկորցնեն մեկ օրվա եկամուտը:
Ի՞նչ ենք աշխարհի հետեւից ընկել, երբ հենց մեր ներսում ճանաչման խնդիր ունենք:
Հայոց ագահությունը, հայոց անտարբերությունը, հայոց պասիվությունն է դարեր շարունակ քանդել մեր տունը այլ ոչ թե արտաքին թշնամին:
Պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցրել, ինչպես ապրել ենք էշի ականջում քնած, էնպես էլ շարունակում ենք մուշ մուշ նույն ականջում քնել: