Նայել RSS հոսքը

Անվերջանալի տանգո

Խավարին դատապարտվածը

Գնահատական. 7 ձայն, 5.00 ընդհանուր:
վերջաբան

Մթնում էր։
Ալեքսը դուրս եկավ ակնաբուժական կենտրոնից ու մտքում Վիկայի հետ կռվելով քայլում էր։
Ինչու..դաժան աղջիկ, ինչու՞ էիր խաբում..ինչու՞ էիր ինձ հողին հավասարեցնում քո թերահավատությամբ, ինչու՞ էիր ցեխի մեջ թավալում սերը՝ քո հիմար անձնազոհության որոշումով ... ինչու՞ էիր իմ փոխարեն որոշում... Վիկ, սիրելիս.. Ես քեզ կապացուցեմ, որ դու սխալ ես..կյանքով մեկ կապացուցեմ..
Հիշեց Մարկ Անդրեիչի պայծառ ժպիտն ու խոսքերը, բառ առ բառ։ «Գերմանիայից եկած պրոֆեսորին ցույց տվեցինք Վիկտորիայի հետազոտության արդյունքները, ասաց, որ իրենց կլինիկայում նման դեպքերի վիրահատության արդյունքները ութսունհինգ տոկոսով դրական են լինում։ Քանի օր է՝ զանգում ենք Վիկտորիային, ոչ մի հեռախոսի չի պատասխանում։ Անգամ տուն եմ մարդ ուղարկել։ Դուռը չեն բացում»։

Ալեքսն արդեն գիտեր՝ ինչ է անելու։
Մեքենայի համար հավաքած գումարը բանկում էր։ Վիրահատության համար, հավանաբար, քիչ էր, բայց վաղուց արդեն ժամանակն է, որ որոշ մարդիկ իրենց պարտքերը վճարեն իրեն։
Սեփական մտքերին ժպտալով՝ քայլերն ուղղեց դեպի Անժելայի բնակարան տանող երթուղայինի կանգառը։
Մի շենքի մոտով անցնելիս աղմուկ հասավ ականջին։ Աղջկա ճիչ էր։ Կանգ առավ ու լարեց լսողությունը։ Շենքի տակի մութ կամարից էր լսվում։ Ճիչը կրկնվեց՝ խլանալով։ Առանց երկմտելու վազեց դեպի կամարը։
Երկու տղա էին ու մի աղջիկ։ Կանացի պայուսակն ընկած էր մի կողմի վրա։ Տղաներից մեկը մեջքի հետևից բռնել էր աղջկա թևերը։ Երկրորդը ձեռքը բերանին սեղմած՝ փորձում էր պատռելով հանել բլուզը։
Ալեքսը գոռաց ու վազքով մոտեցավ՝ աղոտ հիշելով, որ գրպանում ծալովի դանակ կա։
Առաջինին խփեց վազքի թափով ու աչքի պոչով հասցրեց տեսնել, որ կամարի խորը խավարից իրենց է մոտենում ևս մեկը։ Խփեց նաև երկրորդին ու հևաց աղջկան.
- Փախեք։
Ծոծրակին հասցրած հարվածը գետնեց նրան։ Վերջինը, որ հասցրեց տեսնել՝ կամարից դուրս վազող աղջկա սիլուետն էր։

- Ալեքս, ողջույն, ԱՆժելան է։ Ինչպե՞ս ես։
- Լավ եմ, Անժ, դու՞։
- Հիանալի եմ, Ալեքս։ Մի այնպիսի նորություն ենք իմացել...ես քեզ այքան շատ բան ունեմ պատմելու...Վիկան, ավելի ճիշտ։
- Անժ, ես հիմա օդանավակայան եմ գնում, պետք է հեռանամ։ Կանադայից առաջարկ եմ ստացել աշխատանքի։ Չեմ կարող հնարավորությունը բաց թողնել։ Շատ լավ առաջարկ է։
- Ալեքս..ի՞նչ առաջարկ..ի՞նչ Կանադա..
- Խնդրում եմ, Վիկային փոխանցիր, թող անցնի իմ բնակարան, գրասեղանիս վրա ծրար եմ թողել իր համար։ Իրեն պետք է գալու։
- Ալեքս, դու ինքդ կարող ես ասել..
- Չեմ հասցնի, Անժ, ուշանում եմ արդեն։ Ես հետո իր հետ կկապվեմ։ Միայն ասա իրեն, որ սիրում եմ, լա՞վ։ Սիրում եմ..

Անվասայլակին գամված տղան անջատեց հեռախոսն ու նայեց արցունքոտ աչքերով բուժքրոջը։ Հետո հայացքը դարձրեց պատուհանին ու շշնջաց.
- Սիրում եմ։

Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» Digg-ին Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» del.icio.us-ին Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» StumbleUpon-ին Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» Google-ին

Թարմացել է 14.05.2009, 01:49 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Sartorius-ի ավատար
    Գեղեցիկ ու հուզիչ պատկեր: Ափսոս, որ տխրությունն էլ է գեղեցիկ լինում...
  2. Լուսաբեր-ի ավատար
    Վե՞րջ Բա հետո՞ չի լինելու Թեկուզ...
    շատ լավն էր, կարևորը դեպքերի արագ ընթացքը եւ շատ հուզիչ էր:Ես որ երեք օրա կարդում ու հուզվում եմ ...
    Ապրես
  3. Dorian-ի ավատար
    Մեռնեմ քեզ... (հավատա, բայց մի քիչ ամաչող սմայլիկ)...
    Ապրես: Շատ լավն էր: ԲՐԱՎՈ
  4. Գալաթեա-ի ավատար
    Շնորհակալ եմ, Դոր ջան։
  5. Chuk-ի ավատար
    Լիլ, խոսքեր չունեմ: Զիլ էր ու հուզիչ: Տպավորված եմ:
    Արտակարգ էր, կեցցե՛ս
  6. Երկնային-ի ավատար
    շատ լավն էր, ջան…
  7. քաղաքացի-ի ավատար
    Շատ գեղեցիկ ու տխուր էր:
    Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ սուտը օգտակար չի լինում: Վիկայի կարծիքով ճիշտ էր Ալեքսից ճշմարտությունը թաքցնելը, Ալեքսն էլ իր կողմից ճիշտ համարեց Վիկայից ճշմարտությունը թաքցնել:

    Գտնում եմ, որ ցանկացած դեպքում ընկերները իրարից ոչինչ չպետք է թաքցնեն:
    Թարմացել է 17.05.2009, 22:01 ըստ [ARG:5 UNDEFINED]
  8. comet-ի ավատար
    Տխրեցի Հրաշալի ես գրել, ապրես
  9. Ռուֆուս-ի ավատար
    Հուզվեցի Շատ լավն էր...
  10. Երվանդ-ի ավատար
    Փշաքաղվեցի Լիլ, լավն էր շատ ու իրական էր ամենակարևորը:
  11. Avira-ի ավատար
    մի շնչով կլանեցի ,շնորհակալ եմ , մարդկային պատմությունը գողտրիկ ու հակիրճ շարադրելու համար :