Նայել RSS հոսքը

Smokie blogie

Պետրոս Ադամյան

Գնահատական. 3 ձայն, 5.00 ընդհանուր:
Այստեղ ուզում եմ խոսել հայ մեծ դերասան Պետրոս Ադամյանի մասին:
Նա սկիզբ դրեց Շեքսպիրյան ավանդույթին հայկական թատրոնում: Համլետ, Օթելլո, Լիր՝ ահա նրա առաջնակարգ դերերը: Շնորհիվ իր Համլետի եւ Օթելլոյի նա դասվեց աշխարհի մեծագույն ողբերգակների շարքում: Ադամյանին համեմատում էին այնպիսի համաշխարհային դերասանների հետ, ինչպիսիք էին Թոմաս Սավինին, Էռնեստո Ռոսսին: Նրա մասին շատ հոդվածներով հանդես է եկել Ալեքսանդր Շիրվանզադեն՝ ահա մի հատված «Իրավ որ նա մեծ էր» հոդվածից
«Հիշում եմ այսպիսի մի դեպք: Օդեսայի քաղաքային մեծ թատրոնում էի: Խաղում էր Մունե-Սյուլլին Համլետ:Քովս նստած էր հայտնի դերասան եւ անտրպրենյոր Ֆորկատտին, որին Կովկասը շատ բաներ է պարտ: Այն տեսարանում, երբ Համլետը արտասանում է իր նշանավոր «լինել թե չլինել»-ը. Ֆորկատտին դարձավ ինձ.
_Դուք հիշու՞մ եք Ադամյանին այս տեսարանում:
_Շատ լավ:
_Համեմատում ե՞ք:
_Այո
_Ի՞նչ կասեք:
Անհամեստ չթվալու համար պատասխանեցի.
_Թվում է ինձ, որ Ադամյանը նույնպես լավ էր այդ տեսարանում:
_ԵՒ դուք այդ դերասանին այդ դերում կարող եք համեմատել անզուգական Ադամյանի_Համլետի հե՞տ: Նա միակ Համլետն էր , միակը,_գոչեց նա ոգեւորվելով:
Այդպես էր օտաի կարծիքը Ադամյանի մասին:»
Ադամյանը խաղացել է Օդեսայում, Մոսկվայում, Թիֆլիսում, Պոլսում: Միայնակ հանդես գալով արտասահմանում՝ նա ցույց տվեց իր ազգային արժեքը, ընդ-որում նա խաղում էր իր մայրենի լեզվով եւ նոյնիսկ դրանով մեծ տպավորություն թողնում: Ադամյանն ուզում էր խաղալ նաեւ ԵՎրոպայում, բայց դա մինչեւ կյանքի վերջ, մնաց իր երազանքը:
Երբ նշանավոր Էռնեստո Ռոսսին Թիֆլիսում տեսավ Ադամյանին Համլետի դերում ասաց:
_Ափսոս այդ սքանչելի տաղանդը, որ երկար չի ապրելու:
—Ինչո՞ւ, — հարցրին նրան:
—Իր ձայնի պատճառով: Ես տեսնում եմ, որ Ադամյանի ձայնն առաջ եղել է ռնգային, բայց ինքը մեծ վարպետությամբ դարձրել է կրծքային և այդքան քաղցրահնչյուն: Նրա կոկորդի նուրբ երակները չեն կարող երկար ժամանակ կրել արհեստական ձայնի զորությունը: Անխուսափելիորեն Ադամյանը վաղ թե ուշ պիտի ունենա կոկորդի տուբերկուլյոզ:
Ռոսսին ինքը բժիշկ էր եւ գիտեր իր ասածը, երկու թե երեք տարի հետո, 1891 թ.-ին, 46 տարեկան հասակում Ադամյանը մահացավ կոկորդախտից:
Ցավոք նա չապրեց մինչեւ այն ժամանակները, երբ տեխնիկան զարգացել էր ու հիմա նրանից ոչ-մի ձայնագրություն չկա: Ադամյանը ոչ-միայն դերասան էր, այլեւ նկարիչ, գրող, հասարակական գործիչ: «Կյանքի բովից» վեպում Շիրվանզադեն պատմում է:
«Ինքը — Ադամյանը շատ լավ գիտեր իր ապագան: Գիտեր, որ մարմինը գերեզմանին տալով, տալու է և հիշատակն իր մասին: Այս գիտակցոլթյունը տանջում էր նրան կատարելապես. քանի-քանի անգամ այցելելով նրան, տեսել եմ վրձինը ձեռքում նկարելիս կամ գրասեղանի՛ քով նստած գրելիս:
—Ի՞նչ եք անում, — հարցնում էի ես նրան:
—Էհ, բարեկամս, կռվում եմ մոռացման դեմ:»

Ուղարկել «Պետրոս Ադամյան"» Digg-ին Ուղարկել «Պետրոս Ադամյան"» del.icio.us-ին Ուղարկել «Պետրոս Ադամյան"» StumbleUpon-ին Ուղարկել «Պետրոս Ադամյան"» Google-ին

Թարմացել է 30.06.2010, 11:15 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն