Նայել RSS հոսքը

Լուսաբեր

Կարմիր, թե՞ մկնագույն

Գնահատել այս գրառումը
Այս տարի ավարտում եմ: Կասեի վերջապես, բայց վախենում եմ հետո, որ կարողա հիշեմ ու տխրեմ ուրախությանս համար: Այսքան տարիների ընթացքում ոչ մի անգամ դիպլոմի գույնի մասին չեմ մտածել, բայց արդեն դիպլոմ ստանալուս որ մնացելա մի ամիս մտքովս անցավ իսկ դա՞ կապ ունի, ի՞նչ գույնա, ի՞նչ չափսիա, քանի՞ էջա Մեկա մասնագիտությունս չեմ սիրում, հազիվ աշխատեմ այդ մասնագիտությամբ / բայց էս մտքերը ասեմ, որ վերջին ժամանակներն են առաջացել, առաջ սիրում էի/ ...
Միշտ էլ լավ եմ սովորել, ընդամենը մի անգամ եմ 4 ստացել, այն էլ պատմությունից 5 տարի ո՞նց եմ էսքանը ձգել թեկուզ արդեն զգում եմ, ոնց եմ հոգնել դասերից, լեկցիա լսելուց ... Դասախոսներն էլ երևի մեզնից
Է՜ ոնց-որ երկարացրի գնամ պարապեմ, դեռ ոչ մի բան չեմ սովորել ի՞նչ անեմ, ոչ մի ձևով ինձ չեմ կարողանում տրամադրել նստել ու կարդալ.

Դիպլոմս հիմա կարմիր, թե՞ մկնագույն կարմիր մկնագույն, կարմիր մկնագույն , կարմիր մկնագու...

Թվումա կարմիր

Ուղարկել «Կարմիր, թե՞ մկնագույն"» Digg-ին Ուղարկել «Կարմիր, թե՞ մկնագույն"» del.icio.us-ին Ուղարկել «Կարմիր, թե՞ մկնագույն"» StumbleUpon-ին Ուղարկել «Կարմիր, թե՞ մկնագույն"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Բարձրահասակ-ի ավատար
    Լուսաբեր ջան, մեր մոտ կարմիրի և կապույտի մեջ էր ընտրությունը:
    Կարմիր գույնը, ամեն դեպքում, ձգում է:
  2. Լուսաբեր-ի ավատար
    Վերջը կարմիր դիպլոմ ստացա և այն իր կարևոր, բայց և մոռացված տեղը գտավ դարակներիցս մեկի մեջ