Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Բարև

Գնահատական. 2 ձայն, 4.50 ընդհանուր:
Նոր բլոգ? Նոր հայալեզու բլոգ? Դեռևս մի տարի առաջ ահուսարսափով կնայեի նման մտքի: Իսկ դե հիմա` why not? Նույնիսկ ամենահերմեթիկ աթանորը երբեմն պիտի բաց արվի, որ մեջը օդ խաղա` բլոգում կգրեմ իմ մասին, անցյալ, ապագա ու ներկա կյանքի մասին, հետաքրքրությունների, կկիսվեմ իմ տեսանկյունից կարևոր մտքերով ու ինչու ոչ? երբեմն կպատմեմ սեփական magnum opus-ի մասին:

Որոշ մտքեր ու գրառումներ կարող են թվալ տարօրինակ, երբեմն անընդունելի - նենց որ պետք չէ մոռանալ նաև, որ "real gentlemen agree that they can sometimes disagree", ու որ մարդու հետ համաձայն չլինելը դեռ պատճառ չի սրբազան պատերազմ սկսելու:

Ինչևէ` խմելով ձեռիս Ռեդ Բուլլը /նենց ստացվեց, որ գիշերը ակտիվորեն չեմ քնել` ընդհուպ մինչև առավոտվա հինգը, իսկ էրկու ժամից դասի եմ/ ու գնալով մի հատ արագ ցայվել-թրաշվելու, ուզում եմ հավաստիացնել, որ կանեմ ամեն ինչ, որ հայալեզու օրագիրս հետաքրքիր լինի:

Ուղարկել «Բարև"» Digg-ին Ուղարկել «Բարև"» del.icio.us-ին Ուղարկել «Բարև"» StumbleUpon-ին Ուղարկել «Բարև"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Meme-ի ավատար
    Շատ լավ միտքա,ես ել նայում էի բլոգերի գրանցումներին,ու ,մտածում կարող եմ արդյո՞ք ես ել մի օր այտեղ ինչ որ թեմայից զրուցել,ու կիսվել ինձ դեռևս անծանոթ մարդկանց հետ,ասում են ամեն ինչի սկիզբն է դժվար,և ես դրա հետ ել եմ համաձայն,միշտ առաջ,առանց մտածելու այն ինչ որ մեկին դուր կգա թե ոչ,այսինքն մի քիչ կարելի է մտածել
  2. Leo Negri-ի ավատար
    Դեհ, նույնիսկ ամենաերկար ճանապարհնա սկսվում առաջին քայլից: Իսկ դուր կգա թե չէ - ավելի լավա ուրիշներին դուր չգա, բայց անկեղծ լինի, քան թե հակառակը:
  3. E-la Via-ի ավատար
    Լավ է մտածված: Ուրախ կլինեմ կարդալ Ձեր անկեղծ բլոգային գրառումները :
  4. Leo Negri-ի ավատար
    Յուր վելքըմ:
  5. impression-ի ավատար
    ստացվել ա օրագիրդ
    ընդ որում, սարսափելի հետաքրքիր լինելով` բավականին դժվար ա կարդացվում, ինֆորմացիան շատ ա, հաճախ` կցկտուր, բայց ահագին հաղթահարել եմ
  6. Leo Negri-ի ավատար
    Շնորհակալություն