Եկեղեցին գործի՞ք
«Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը ճարտարապետական արժեք է և չպետք է քանդվի», - այս իսկապես ճշմարիտ միտքն այսօր շատերիս շուրթերին է: Բայց մեզնից քանի՞սը գիտեն այդ շինության ճարտարապետական արժեքը, ավելին, քանի՞սը գիտեն, թե շինությունն իրականում ինչ տեսք ունի: Դժվար է ասել: Պարզապես այս օրերին այս միտքն այնքան սավառնեց մեր հասարակության երկնակամարում, որ պրակտիկորեն դժվար է գտնել դա չլսած մարդկանց, լսածների մեծ մասն էլ կրկնում են:
Ասում են, որ հազարավոր ստորագրություններ են հավաքվել, քաղաքացիներ, ովքեր դեմ են ամառային դահլիճի քանդմանը: Ստորագրողներից մեկն էլ ես եմ, ճիշտ եմ արել, որ ստորագրել եմ, պատրաստ եմ այլ կերպով էլ պայքարել, բայց... անընդհատ մի բայց կա: Էս ամբողջ աղմուկը շատ տարօրինակ ա, մի տեսակ արհեստական ա, մի տեսակ անհասկանալի ա: Քաղաքական լուրջ խնդիրներ, իրավական լուրջ խնդիրներ, սոցիալական լուրջ խնդիրներ ու լռություն: Բայց հանկարծ ընդվզում մի շինության համար... Ընդվզումը ճիշտ է ու արդարացված, բայց ընդվզողներից քանիսն են, որ իրապես կարևորում են այդ դահլիճը, այլ ոչ թե տրամադրությունների տակ են ընկնում... մեծ հարց է:
Ողջ մամուլը ողողված է այս խնդրի քննարկումով, հեռուստահաղորդումներ, փողոցում քննարկումներ, ինտերնետում քննարկումներ, Հանրային հորջորջված խորհրդի քննարկումներ, բանավեճեր, ստորագրահավաք, բողոքի ակցիաներ... Հրեն, ես էլ նստած էս մասին եմ գրում: Ո՞նց եղավ, ո՞նց ստացվեց: Ղարաբաղյան խնդիր, հայ-թուրքական բանակցություններում ճգնաժամ, սոցիալական լուրջ խնդիրներ, դրամի արժեզրկում, գազի թանկացում, ապրանքների թանկացում ու հանկարծ... ամառային դահլիճը չպիտի քանդվի: Է հա՛, չպիտի քանդվի: Իսկ գազը պիտի՞ թանկանա: Իսկ Ղարաբաղի հարցում պիտի՞ լռենք, իսկ դրամի արժեզրկման հարցում պիտի՞ համակերպվենք:
Տարօրինակ ա: Մի տեսակ արհեստածին ա: Իսկ գուցե եկեղեցին ընդամենը զո՞հ ա: Ընդամենը գործիք: Գուցե ընդամենը կա ծրագիր մեր ուշադրությունը շեղելու, լարվածությունն ուրիշ տեղ պարպելու՞ համար: Եկեղեցին... վաղուց է օտարվել ժողովրդից, զգալի հատվածից: Բայց հիմա պայքար եկեղեցու՞ դեմ, երբ պետք է հուժկու պայքար լինի իշխանության դեմ:
Չէ, նորից եմ ասում: Ցասումն արդարացված ա: Բայց ցասումն արդարացված ա հարյուր ու մի տեղ, էս ո՞նց ստացվեց