Հոգուս աղաղակը
- Զարթնիր:
- Բայց ես արթուն եմ, դու ո՞վ ես:
- Արթո՞ւն: Կիմանաս: Տեսնո՞ւմ ես այս տարածքը:
- Այո:
- Տեսնո՞ւմ ես այս գետերը, ահա այս մեծ գետերը:
- Այո, այո տեսնում եմ:
- Այդ գետերը հոսում են քո երակներով, զգո՞ւմ ես:
- Ոչ, չեմ զգում:
- Դրա համար էլ ասում եմ, զարթնիր: Ճանաչո՞ւմ ես քո տեսակը:
- Այո՛, ես հայ եմ:
- Հա, հա,... հայ.... ի՞նչ է հայից մնացել քեզ մոտ:
- Այսի՞նքն:
- Ոչ մարմինդ է ամբողջական, ոչ ոգիդ: Ցաքուցրիվ, հալածված, սփռված ես: Մի՞թե դա է հայը:
- Իսկ ո՞րն է հայը:
- Միայն կասեմ, որ հիմա դու հայ չես, այլ սովորական մի մարդ: Կարդա՛ քո պատմությունը:
- Եվ ի՞նչ ասել է դա:
- Մինչև դու տեր չլինես քո հայրենիքին, նույնն է քո ծնողին, և մինչև չսնվես նրա ոգով, դու չես կարող քեզ հայ համարել:
- Ես չեմ կարող այսօր անել դա:
- Զարթնի՛ր, կարող ես:
- Ախր...
- Մենք չենք զոհվել, որ այսպես տկար ու հիվանդ լինի նա:
- Այս ովքե՞ր են:
- Նրանք, ովքեր զոհվել են հանուն իմ անմահության: Պատգամս ուղիր բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում. Դուք չեք կարող կրել ՀԱՅ սուրբ անունը, քանի դեռ կիսատ եք: Ես կտամ Ձեզ ուժ, եթե դուք հավատում եք իմ գոյությանը: Ապա պետք է վերականգնեք իմ ամբողջ մարմինը: Այդ մի պատառիկը, որի վրա կանգնելով դուք Ձեզ հայ եք համարում, խաբկանք է: Դուք ուժեղ եք, Ձեր երակներով հոսում են այս գետերը: Դուք պարտավոր եք վերակագնել Ձեր նախկին տեսքը և սրբորեն կրել ՀԱՅ անունը:
Փնտրեք Ձեր նմաններին և ի կատար ածեք այս սուրբ գործը:
- Իսկ եթե դա չլինի:
- Դա կլինի: Զարթնի՛ր: Ես միայն քո ներսում չեմ աղաղակում: