Հայաստան` երկիր դրախտավայր թե ատելավայր...
Բազմիցս լսում ենք հանդուրժողականության մասին: Իշխանական տարբեր գործիչներ բարոյական քարոզ են կարդում, թե պետք է հանդուրժող լիներ, ընդդիմադիր գործիչներն էլ բնականաբար իշխանության աչքն են կոխում մարտի 1-ի սպանությունները, մարդու իրավունքների ամենավերջին ձևերով խախտումները և այլն: Բայց սրա մասին չի խոսքը: Սա միայն ածանցյալն է ընդհանուր ատելության մթնոլորտի: Անցած տարի ականատես եղա, թե ոնց մի 10 հոգի գյադա, դեռ փսլինքները չչորացած, օրը ցերեկով հարձակվեցին մի տղայի վրա, ծեծեցին, մեքենայի դիմապակին փշրեցին և փախան: Եթե ասենք հարցը լիներ ադրբեջանա-հայկական առճակատում, կամ հրեա իսրայելական ապա լրիվ կհասկանայի: Իսկ այս դեպքում, որ իմանաք պատճառն ինչ էր... էդ գյադեքը էն ապուշ բոմբերից գցեցին էս տղայի մեքենայի տակ ընթացքի ժամանակ, սա էլ կանգնեց մի երկու բան ասեց.. Այսինքն թեմա չկա ըստ էության: Բայց արդյունքում վայրկենապես այնպիսի մի ատելություն ու կատաղություն ի հայտ եկավ, որ միայն շշմել կարելի է: Հետո սկսեցի ավեի ուշադիր դիտարկել այդ խնդիրը տարբեր վիճակներում: Ատելությունն ամենուր է: Իշխանությունն ատում է ընդդիմադիրներին, ընդդիմադիրները աչքով աչք չունեն իշխանականների հետ, Էմմիի երկրպագուներն ատում են Ռիվասին, Ռիվասի երկրպագուները + էլի մի զանգված ցեխն են կոխում Էմմիին մոր հետ միասին, ատում ենք ղարաբաղցիներին, սփյուռքահայերի նկատմամբ էլ մի բարությամբ չեք շնչում, թեկուզ նայեք ակումբում, հլա մեկը դուրս գա ԼՏՊ-ին ասի քխ, կամ սխալվի ասի մարտի 1-ին ինչ գործ ունեին դեսպանատան մոտ (եթե ֆորումային "կռիվներում" կոփված չէ, ապա երաշխավորված 5 րոպեից իզն ու թոզն էլ չի մնա): Ճանապարհներին ցանկացած վարորդ հատուկ կարծիք ունի երթուղային ու ոչ երթուղային տաքսիների վարորդների մասին, առանձնահատուկ կարծիք շրջանից եկած վարորդների ու մեքենաների մասին, դե իսկ ավտոբուսները լրիվ առանձին թեմա են: Որ ուշադիր սկսեցի զննել այս երևույթը, նկատեցի, որ ես էլ բացառություն չեմ: Օրերս պատրաստ էի խեղդամահ անել մի գազելի վարորդի, ու էլի վայրկենապես այնպիսի մի կատաղության նոպա էր սկսվել, ոնց որ պապենական թշնամուս միակ ժառանգը լիներ, որ ամբողջ կյանքը նվիրել է իմ կյանքը թունավորելուն: Շարքն անվերջ կարելի է շարունակել, գտնել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների n բազմություններ, բայց մի բան ստիպում է ավելի խորը նայել հարցին: Այսօր նայում էի իրար անծանոթ երեխաների խաղին, 2-4 տարեկան: Ու պատկերացրեք ատելության ծիլեր սկսեցի նշմարել երեխաների վարքի մեջ, երեխաների, որ դեռ չգիտեն էս աշխարհի չարն ու բարին, իրենց համար կյանքը դեռ հեքիաթ է, իր Ձմեռ Պապիով, գայլով, հեքիաթային կենդանիներով և այլն: Օրինակ երեխան ինչու պետք է հարվածի իրենից ավելի փոքր երեխային, դուռը փակի վրան, ընդ որում դա այն դեպքում , եթե այդ երեխան իրեն ոչ մի վատ բան չի արել: Ուղղակի ուզում է մտնել նույն տունիկը, որտեղ արդեն կան ևս 2-3 երեխա...
Հայաստան, երկիր դրախտավայր, ծանոթ արտահայտություն է չէ? Ինձ սկսել է թվալ, որ այս հողն ու երկիրը անիծված են, ու շատ վաղուց դրախտավայրից դառել է ատելավայր: