Աշխարհներն են թռչում...
Աշխարհներն են թռչում: Տարիներն են թռչում:
Մեզ մութ աչքն է նայում դատարկ տիեզերքի,
Իսկ դւ համառորենինչ-որ բախտ ես տենչում,
Իմ համր ու խուլ հոգի, իմ հոգնատանջ հոգի:
Ի՞նչ է բախտը…Մի՞թե ցուրտն է իրիկնային
Այգիներումմթնող, թավ անտառի խորքում.
Թե՞ վայելքները սին, կրքերը և գինին,
Մռայլությունն անծայր, կործանումը հոգու:
Ի՞նչ է բախտը: Անձուկ ակնթարթ մի կարճ,
Մոռացություն, երազ և մի դադար անհույս...
Սթափվում ես՝ դարձյալ կանգնում է քո առաջ
Մի խենթ, անհայտ աշխարհ, թռիչք մի սրտահույզ...
Ա.Բլոգ