Նայել RSS հոսքը

Նաիրուհի

է՜հ...

Գնահատական. 2 ձայն, 4.50 ընդհանուր:
Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսա, կը նահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սեր։ Կը նահանջե լեզուն, կը նահանջե լեզուն, կը նահանջե լեզուն։ Եվ մենք դեռ կը նահանջենք բանիվ և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա՜, մեղա՜ Արարատին։
Եղան հայեր, որոնք իրենց մորթին փրկելու համար վճարեցին ոսկի, եղան անոնք, որոնք լքեցին տուն, տեղ, երկինք. եղան դեռ վատեր, որոնք ուրացան ազգ ու լեզու, և հերոսներ, որոնք տվին արյուն կյանք, օր ու արև։ Իսկ մենք կը վճարենք իբրև վերջին փրկագին այն, որ պիտի գա։ Իբրև վերջին փրկագին՝ մանուկներ, որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ, որոնք մեզմե վերջ պիտի գային։ Որովհետև այն, որ պիտի գա, պիտի ըլլա օտար բանիվ և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա՜, մեղա՜ Արարատին...

Ուղարկել «է՜հ..."» Digg-ին Ուղարկել «է՜հ..."» del.icio.us-ին Ուղարկել «է՜հ..."» StumbleUpon-ին Ուղարկել «է՜հ..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Սամսար-ի ավատար
    ... ամենատխուրը...

    Ես, օրինակ, վախենում եմ այն ժամանակակետից, երբ աղջիկներիս պիտի մարդու տամ։ Ո՞ւմ։ Նրան, ով «պիտի ըլլա օտար բանիվ և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա՜, մեղա՜ Արարատին...»