Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Ծնունդդ շնորհավոր

Գնահատական. 6 ձայն, 4.50 ընդհանուր:
Երեսուն-երեսունհինգ տարեկան տղամարդը երթուղային տաքսի մտնելուն ու իր մեծ չափերի շնորհիվ կողքի նստածներին ֆիզիկական ճնշման ենթարկելուց հետո (նստեց վերջին շարքում՝ միակ ազատ տեղը), որոշեց, որ մյուս ուղևորները փափագում են լսել իր զրույցները: Տղամարդն անմիջապես հանեց բջջային հեռախոսը և խոսափողի մեջ բղավեց.
- Վի՛կա, լսու՞մ ես ինձ:
Բջջային հեռախոսի ձայնի բարձրությունն այնքան բարձր էր դրած, որ ամենքը պարզորոշ լսեցին խոսափողի այն կողմից լսվող «Հա՛, Գար, մի գոռա» խոսքերը: Տղամարդն անմիջապես անցավ գործնական խոսակցությանը, շարունակելով խոսել ոչ այնքան Վիկայի, որքան ուղևորների համար, ովքեր ողջ օրը փափագել էին լսել Գարի զրույցը.
- Վիկ ջան, նենց անհարմար բան ստացվեց, չես պատկերացնի: Առավոտը որ զանգեցիր, քնած էի, քունը գլխիս էր, մտքիցս թռել էր: Ես էսօր չեմ կարող գամ, որտև էսօր մամայիս ծնունդն ա, հիմա տուն եմ գնում, մորքուրենքս, բան, մեր տուն են եկել... ասա խի՞ են եկել... ուղղակի ամոթ ա, որ տուն չգնամ, կներես էլի...
- Վայ Գար ջան, տուն գնա, - լսվեց խոսափողի միջից, - ես էլ հեսա կզանգեմ, մամայիդ կշնորհավորեմ:
- Ապրես, Վիկ ջան, - ակնհայտ կեղծ ուրախացավ տղամարդը, - ես գիտեի որ կհասկանաս: Դե հաջող, կխոսենք հետո:
- Պոկա:
Տղամարդը սեղմեց կարմիր կոճակն ու ակնհայտ աճապարանքով հավաքեց մի այլ համար ու նորից սկսեց գոռալ ուղևորների համար.
- Մամ, մամ, այ մամ, հեսա Վիկան կարող ա զանգի, կասես ծնունդդ ա ու տունը լիքը հյուր կա... հը՞... դե հավեսը չկար, ասեցի յանիմ ծնունդդ ա.. հա լավ դե, հիմա էդ խաբելու մեջ ի՞նչ կա, տղիդ խաթր թող էսօր ծնունդդ լինի...

Հեռախոսն անջատեց:
Տհաճ լռությունը խախտվում էր միայն շարժիչի ձայնից, մինչև ուղևորներից մեկը, մի համակրելի տատիկ, շուռ եկավ.
- Տղա ջան, մամայիդ հետ խոսեցիր, մոռացար ծնունդը շնորհավորես, բա ամո՞թ չի...

Ուղարկել «Ծնունդդ շնորհավոր"» Digg-ին Ուղարկել «Ծնունդդ շնորհավոր"» del.icio.us-ին Ուղարկել «Ծնունդդ շնորհավոր"» StumbleUpon-ին Ուղարկել «Ծնունդդ շնորհավոր"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Ուղղակի , ‎ Անկապ օրագրային

Մեկնաբանություն

  1. Ֆոտոն-ի ավատար
    Հե հե
    Ամեն ինչ օրինաչափ է, հե հե
  2. Smokie-ի ավատար
    Այդ երեսուն-երեսունհինգ տարեկան մարդը լաաավ ցույց տվեց իր էությունը ուղեւորներին:
    Իսկ ինչ վերաբրում է տատիկին, ապա նրան կարող է պատասխանել, «ուրիշի խոսակցությանը ականջ դնելը լավ բան չէ,» չնայած տատիկը մեկն էր այն մարդկանցից, ում համար որ խոսում էր:
    Թարմացել է 24.02.2010, 17:25 ըստ [ARG:5 UNDEFINED]
  3. Lion-ի ավատար
    Տխուրա... բայց դժբախտաբար հաճախա հանդիպում...
  4. Ռուֆուս-ի ավատար
    Լավն էր

    Չգիտեմ, թե ինչի եք սրա մեջ դժբախտություն տեսնում, մեկը ինձ այս պատմությունը լավ ուրախացրեց
  5. Dayana-ի ավատար
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից
    Լավն էր

    Չգիտեմ, թե ինչի եք սրա մեջ դժբախտություն տեսնում, մեկը ինձ այս պատմությունը լավ ուրախացրեց
    Հայի խասյաթ ա Ռուֆ ջան, ամեն "անարժան" առիթով "տրագեդիա" սարքել
  6. Սահակ-ի ավատար
    Սուտ են ասում կամ ստրուկները կամ ստրուկի մտածելակերպ ունեցող մարդիկ։
  7. One_Way_Ticket-ի ավատար
    Սուտ են ասում կամ ստրուկները կամ ստրուկի մտածելակերպ ունեցող մարդիկ։
    Когда хочешь одурачить мир - скажи правду
  8. Բարեկամ-ի ավատար
    ստեղ ամենակայֆն էն որ, որ Գարը կատարելապես թքած ուներ, թե ուղևորներն իր մասին ինչ կտածեն, իսկ Վիկայի կարծիքը ոնց որ թե կարևոր ա, դեռ
  9. Բարեկամ-ի ավատար
    մոռացա գրեմ - լավ պատմություն էր, ու լավ էր գրված:
  10. Դեկադա-ի ավատար
    Խեղջ աղջիկ, լավա դեռ Գարը ասեց մամայի ծննունդն ա, բա՞ որ ասեր տատս ա մահացել...սա ավելի հաճախ են օգտագործում, որպես զորեղ պատճառ չգնալու...

    հավես էր...